Jump to content

Օտարը օտար երկրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օտարը օտար երկրում»
Stranger in a Strange Land
ՀեղինակՌոբերտ Հայնլայն
Անվանվել էԵլք 2
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Jubal Harshaw?
Ստեղծման տարեթիվ1951—1960
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչG. P. Putnam's Sons
Հրատարակման տարեթիվհունիսի 1, 1961[1]
Պարգև(ներ)

«Օտարը օտար երկրում» (անգլ.՝ Stranger in a Strange Land, անվանումը ռուսերենում թարգմանվում է նաև «Օտարը երկրում օտար», գործնական անվանումը` «The Heretic»), Ռոբերտ Հայնլայնի ֆանտաստիկ փիլիսոփայական վեպը, որը 1962 թվականին արժանացել է Հյուգոյի մրցանակին։

Սյուժեն ներառում է բազմաթիվ պատմափիլիսոփայական ակնարկներ, որը հանդիսանում է Վալենտայն Մայքլ Սմիթի կենսագրությունը, ով դաստիարակվել է մարսիանների կողմից, վերադարձել է Երկիր և դարձել է նոր մեսիա։ Վեպի հրատարակումը առաջացրեց սկանդալ։ Մինչև 1991 թվականը ԱՄՆ–ում վեպը հրատարակվել է բնագրից մոտ 25 %–ը կրճատված։

Մարսիական մաուգլիի մասին ստեղծագործության միտքը առաջին անգամ Հայնլայնին եկել է 1948 թվականի աշնանը, բայց այդ պահին նա չուներ բավական ժամանակ, որպեսզի իր ձեռքն առներ այդպիսի հսկայան ստեղծագործության շարադրելը։ Ավելի ուշ նա սկսեց այդ վեպի հատվածները գրել, 1955 թվականին «Սմիթ անունով մարսիանին» (անգլ.՝ A Martian Named Smith) ստեղծագործությունն ուներ 43 000 բառ, որտեղ էլ ստեղծագործությունը կանգնում է։ 1958 թվականի ապրիլի 5–ին Հայնլայնը շարունակեց իր աշխատանքը վեպի վրա, որին արդեն տվեց «Հերետիկոս» (անգլ.՝ The Heretic) անվանումը։ «Աստղային դեսանտ» ստեղծագործությունից հետո նա նորից սկսեց գրել «Հերետիկոս»–ը, որն ավարտեց 1960 թվականի գարնանը։ Այժմ նրա գործնական անվանումն էր «Մարդը Մարսից» (անգլ.՝ The Man From Mars), վեպը զբաղեցնում էր 800 էջ և ներառում էր շուրջ 220 000 բառ (այդ ժամանակ սովորական վեպի չափսը մոտ 300 էջ էր և պարունակում էր մոտ 80 000 բառ)։

Գրական գործակալ Լյորտոն Բլասինգեյնը միանգամից առաջարկեց վեպը Putnam’s Sons հրատարակությանը, քանի որ ըստ պայմանագրի պայմանների այդ հրատարակությունը պետք է առաջինը ծանոթանար Հայնլայնի հաջորդ վեպի հետ։ Putnam–ում համաձայնվում են հրատարակել վեպը, սակայն առանց կրոնական և սեռական թեմաների, որը, ըստ Հայնլայնի, անհնար էր։ Արդյունքում հրատարակությունն ընդունեց վեպը, սակայն նախապես Հայնլայնը կրճատեց այն և չափը դարձրեց մոտ 160 000 բառ։ Այն հրատարակվել է 1961 թվականին իր վերջնական վերնագրով՝ «Օտարը օտար երկրում» (անգլ.՝ Stranger in a Strange Land)[2]։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վալենթայն Մայքլ Սմիթ, «մարդը Մարսից», ով հաճախ հիշատակվում է որպես «Մայք»։ Ծնվել է Մարսի վրա արդեն «Դեսպանորդ» տիեզերանավի վայրէջքից հետո։ ԱՆձնակազմի մահից հետո շուրջ 20 երկրային տարի դաստիարակվել է մարսիանների կողմից, վերադարձել է Երկիր «Չեմպիոն» տիեզերանավի երկրորդ էքսպեդիցիայի ժամանակ։ Հետագայում բլոր աշխարհների Եկեղեցու հիմնադիրը[3]։
  • Ջիլիան Բորդմեն («Ջիլլ»), Բեթեսդեի բժշկական կենտրոնի բուժքույր, Երկրի առաջին մարդը, ով «կիսել է ջուրը» Մայքլի հետ։ Արդյունքում նաև նրա կինը և գլխավոր քրմուհին։
  • Ջուբալ Հարշոու, կոմերցիոն հաջող գրող, բժշկության դոկտոր, բնական գիտությունների դոկտոր, փիլիսոփա։ Ապաստարան է տվել փախստական Մայքին և Ջիլլին և ունեցել է մեծ դեր Մարսի մարդկանց դաստիարակության մեջ։ Ապրում է Փենսիլվանիայում մեկուսացված վայրում, Ռոդենի քանդակների կոլեկցիա է հավաքում։

Մարսիական արշավախմբի անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մերի Ջեյն Լայլ Սմիթ, «Դեսպանորդ» նավի Մարսի վրա առաջին արշավի միջուկային ինժեներ։ Մեկնելուց առաջ արտոնագրել է տիեզերանավի նոր շարժիչ։Վալենթայն Մայքլ Սմիթի մայրն է, ումին անցել է ժառանգությունը, համադրելի է պետության բյուջեի հետ։
  • Բժիշկ Ուորդ Սմիթ, իրավաբանորեն Վալենթայն Մայքլ Սմիթի հայրն է։ Մարսի արշավախմբի բժիշկն է։
  • Կապիտան Մայքլ Բրանտ, «Դեսպանորդ»–ի հրամանատար, Վալենթայն Մայքլ Սմիթի իսկական հայրը։
  • Կապիտան Վան Տրոմպ, հրամանատար «Չեմպիոն»–ի արշավախմբում։
  • Բժիշկ Մահմուդ, «Չեմպիոն»–ում թարգմանիչ և իմաաստասեր։ Արևմտականացված արաբ, ով պահպանել է մուսուլմանական հավատը։ Երկրի առաջին մարդը (բացի Մայքլից), ով կատարելապես տիրապետում է մարսիանների լեզվին։
  • Բժիշկ Սվեն Նելսոն, «Չեմպիոն»–ի բժիշկ, որը հսկում էր Մայքին։

Մայքլի և Հարշոուիի շրջապատ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեն Կեքստոն, լրագրող, Ջիլլի նախկին ընկերը։
  • Էնն, Ջուբալի քարտուղարուհին։ Բարձրահասակ շիկահեր, ունի բացարձակ հիշողություն և իրավական կոչում Անկողմնակալ Վկա։
  • Միրիամ, Ջուբալի շիկակարմիր գանգրահեր քարտուղարուհին։ Արդյունքում ընդունում է մահմեդականություն և դառնում է Մահմուդի կինը։
  • Դորկաս, Ջուբալի քարտուղարուհին, թխահեր, ամենանրբանկատ և պչրաբարո քարտուղարուհին[4]։
  • Դյուկ և Լարրի, տարաբանվորներ Ջուբալի կալվածքում։
  • Պատրիսիա Պայվոնսկի («Պետի»), նախկին կրկեսային արտիստ, ում հետ շփվել են Մայքլը և Ջիլլը։ Արդյունքում բոլոր Աշխարհների Եկեղեցու քրմուհի։

Քաղաքագետներ, եկեղեցական առաջնորդներ և ուրիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկրի Դաշնության գլխավոր քարտուղարը, Ջոզեֆ ԴուգլասՋո»)։ Համաշխարհային կառավարության գլխավորը։ Մայքլի գույքի ղեկավարը։
  • Էլիս Դուգլաս, ավելի հաճախ անվանվում է նաև Ագնես, Գլխավոր քարտուղարի կինը, չունի պաշտոնական կարգավիճակ։ Մեծ ազդեցություն ունի համաշխարհային քաղաքականության վրա, սակայն նա ինքը գտնվում է իր աստղագետի ազդեցության տակ[4]։
  • Բեկկի Վիզի (պաշտոնապես Մադամ Ալեքսանդրա Վեզանտ), Գենսեկ ամուսինների անձնական աստղագետը։ Շառլատան, ով միշտ գտնում է ելք տվյալ դրությունից. նրան դիմում են միայն այն ժամանակ, երբ բոլոր մյուս տարբերակները փակ են։
  • Սենատոր Կուն, Արևելյան Լիգայի ղեկավարը։
  • Ֆոստեր, Նոր Հայտնության Եկեղեցու հիմնադիրը, մահվանից հետո դարձել է հրեշտակապետ։
  • Նոր Հայտնություն Եկեղեցու եպիսկոպոս Դիգբի, Ֆոստերի իրավահաջորդը[4], ով գաղտնի թունավորել է վերջինիս։ Սպանվել է Մայքլի կողմից, դարձել է հրեշտակ։

Վեպն ընդգրկում է զգալի ժամանակահատված։ Ժամանակային կապը պայմանական է, բայց ենթադրվում է, որ վեպի դեպքերը տեղի են ունենում մոտ ապագայում։

Վալենթայն Մայքլ Սմիթը ծնվել է Մարսում չարաբաստիկ «Դեսպանորդ» նավի անձնակազմում Լուսնի վրա բնակություն հաստատվելուց մոտավորապես ութ տարի հետո։ Մարսի վրա չդիմակայելով 480-օրյա սկզբի սպասմանը, նրա անձնակազմի անդամները մահանում են կամ ինքնասպան են լինում, բայց նորածին Մայքին վերցնում են մարսիանները։ Հենց մարսիանների քաղաքակրթության նկարագրությունը Հայնլայնը փոխ է առել իր «Կարմիր մոլորակ» (1949) վեպից։ Մարսիանները չունեն սեռ, իսկ կյանքի ցիկլի ընթացքում փոխակերպվում են երեք տարբեր ձևերի։ Երեխաները անկաշկանդորեն ուրախանում են և ծնում են իրենց նմաններին, ֆլեգմատիկ մեծահասակ հսկա մարսիանները հոգ են տանում իրենց մոլորակի մասին և զարգացնում են իրենց հոգևորը, մինչև որ չեն վերածվում Ծերի․ կյանքի ոչ նյութական ձև, որն ունի գրեթե աստվածային հնարավորություններ (մի անգամ նրանք ոչնչացրել են հինգերորդ մոլորակը՝ Ֆաետոնը

Երրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարս է ուղարկվում «Չեմպիոն» նավը։ «Չեմպիոն»–ի անձնակազմով բերված Երկիր՝ Վալենթայնը զգում է ֆիզիկական և հոգևոր շոկ։ Նա սովոր չէ երկրի ձգողության ուժին, չի կարողանում տանել երկրացիների կոպտությունը և չի հասկանում նրանց սովորությունները և լեզուն (Հայնլայնը Երկիրը ներկայացնում է երգիծաբանորեն)։ Միաժամանակ նրան վտանգ է սպառնում․ Մայքլին են պատկանում այն տեխնոլոգիաների իրավունքները, որոնցից կախված է Երկրի բարեկեցությունը, նրա վիճակը համադրելի է պետական բյուջեի հետ (իրավաբանորեն նա է «Դեսպանորդ»–ի ամբողջ անձնակազմի ժառանգը, իսկ նրա անդամները ստեղծել են կյանք ունեցող բազմաթիվ տեխնոլոգիաներ)։

Բուժքույր Ջիլիան Բորդմենը առաջին կինն էր, ում տեսել էր Մայքը, և նա առաջարկեց նրան «կիսել ջուրը» նրա հետ․ առաջին մարսիական սովորույթը, որը հաստատվել է Երկրի վրա։ Ջիլլի ընկերը՝ լրագրող Կեքստոնը պարզում է, թե ինչ թակարդի մեջ է ընկել Մայքը։ Կեքստոնը հափշտակվել էր Ֆեդերացիայի գաղտնի ծառայության կողմից, որից հետո Ջիլլն օգնում է Մայքին փախչել։ Փախստականներին իր մոտ է ընդունում սիբարիտ և բոնվիվան բժիշկ Ջուբալ Հարշոուն։ Նրա հետ զրույցի ընթացքում Մայքը սկսում է հասկանալ Երկրի և Մարսի սովորույթների տարբերությունները, և ներմուծում է մարսիական բառ «գրոկ», որը չի թարգմանվում երկրային լեզուներով։

Ջուբալն օգնում է Մայքին լուծել իր ժառանգության խնդիրը, ինչպես նաև ստանում է իշխանությունների կողմից Կեքստոնի ազատությունը։ Դրանից հետո Վալենթայնը թաքնվելու կարիք չուներ, նա հանգիստ կարող էր զբաղվել Երկրի սովորույթների ուսումնասիրությամբ։ Հատկապես նրան հետաքրքրել էին Երկրի կրոնները, նա հանդիպում է ֆոսթերիթների հզոր աղանդին։ Ֆոսթերիթների եպիսկոպոս Դիգբին ժխտում է Մայքի ֆորմուլան, և վերջինս սպանում է նրան։ Սպանությունից հետո Մայքը գիտակցում է, թե ինչ է անձնական պատասխանատվությունը, և որոշում է ավելի խորն ուսումնասիրել մարդկային ռասան։ Հարմարվելով, Մայքը լքում է Ջուբալին և ճամփորդում է Ջիլլի հետ Երկրով։ Նրանք միանում են շրջիկ կրկեսին։ Միմիայն հետևելով կապիկներին, Մայքը սկսում է հասկանալ մարդկության հասարակական հարաբերությունների էությունը, թե ինչ է մարդկային հումորը։ Սմիթը հասկանում է, որ իր առաքելությունն է ոչնչացնել տառապանքը, և ընդունվում է սեմինարիա, որտեղից նրան արտաքսում են։

Վեպի վերջին մասում Մայքը հիմնում է բոլոր Աշխարհների Եկեղեցին, որտեղ ընդունված են մարսիական կարգերը։ Նվիրյալները սովորում են մարսիական լեզուն և ձեռք են բերում գերմարդկային հատկություններ։ Ամեն ինչ ավարտվում է մասսայական հիստերիայով։ Ֆոսթերիթների մեծ մասն անցնում է Մայքի կողմ։ Արդյունքում Մայքը դուրս է գալիս ամբոխի մոտ և պատառոտվում է նրա կողմից։ Այդ ողբերգությունը ուղիղ եթերով հեռարձակում էին աշխարհի հեռուստաալիքները։ Մայքի մտերիմ շրջապատի անդամները (այդ թվում նաև Ջուբալը) ուտում են նրա մնացորդները ըստ մարսիական ավանդույթի։

Վեպի գործողություններն ավարտվում են երկնքում, որտեղ հրեշտակապետ Ֆոստերը ներկայացնում է հրեշտակ Դիգբիին նոր ղեկավարին՝ հրեշտակապետ Մայքլին։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես հրապարակումից հետո վեպը ստանում է բավականին խառը կարծիքներ։ Նյու Յորք Թայմսի հոդվածում Օրվիլ Պրեսկոտը հեգնանքով է արձագանքում վեպի մասին, որակավորելով «անլուրջ և ծիծաղելի», ասելով, որ «երբ անվերջ օրգիաները զուգորդվում է չափից շատ անմիտ դատարկախոսություններով, դա դառնում է անտանելի, որպես վիրավորանք ընթերցողների համբերությանը և ինտելեկտին»[5]։

Գրախոս Ֆլոյդ Գեիլը նշել է, որ «գրքի թերությունը ոչ այնքան նրա ազատագրության մեջ էր, այլ նրանում, որ Հայնլայնը կծել է ավելի մեծ կտոր, քան կարող էր ծամել»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. William H. Patterson, Jr. «Biographies of Robert and Virginia Heinlein» (անգլերեն). Heinlein society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. «Stranger in a Strange Land. Analysis of Major Characters» (անգլերեն). SparkNotes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Stranger in a Strange Land. Characters» (անգլերեն). SparkNotes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Orville Prescott «Books of The Times»(անգլ.). — The New York Times. — В. 4.08.1961. — С. 19.
  6. Гейл, Флойд «Galaxy's 5 Star Shelf»(անգլ.). — Galaxy Science Fiction, 1961. — В. Июнь. — С. 194.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Clute John. The Encyclopedia of Science Fiction. — New York: St. Martin's Press, 1995. — P. 1386. — ISBN 0-312134-86-X.
  • Nicholls Peter. The Encyclopedia of Science Fiction. — St Albans, Herts, UK: Granada Publishing Ltd., 1979. — P. 672. — ISBN 0-586-05380-8.
  • Jakubowski Maxim. The Complete Book of Science Fiction and Fantasy Lists. — St Albans, Herts, UK: Granada Publishing Ltd., 1983. — P. 350. — ISBN 0-586-05678-5.
  • Panshin Alexei. Heinlein in Dimension: A Critical Analysis. — Chicago: Advent Publishers, 1968. — P. 214. — ISBN 0-911682-12-0.
  • Patterson, Jr William H. The Martian Named Smith: Critical Perspectives on Robert A. Heinlein's Stranger in a Strange Land. — Sacramento: Nitrosyncretic Press. — ISBN 0-9679874-2-3.
  • Pringle David. The Ultimate Guide to Science Fiction. — London: Grafton Books Ltd., 1990. — P. 407. — ISBN 0-246-13635-9.
  • Tuck Donald H. The Encyclopedia of Science Fiction and Fantasy. — Chicago: Advent Publishers, 1974. — P. 136. — ISBN 0-911682-20-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]