Jump to content

Օտար ատելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտար ատելություն
անգլ.՝ The Hate U Give
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, քրեական ֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմաոստիկանական դաժանություն
ՀիմքThe Hate U Give?
Թվական2018 և հոկտեմբերի 5, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Թիլման կրտսեր
ՊրոդյուսերՄարթի Բոուեն, Ուիք Գոդֆրի, Ռոբերտ Թեյթել և Ջորջ Թիլման կրտսեր
Սցենարի հեղինակՕդրի Ուելս
ԴերակատարներԱմանդա Սթենբերգ, Ռեջինա Հոլ, Էնթոնի Մաքի, Ռասել Հորնսբի, Սաբրինա Քարփենթեր, Common, Ալջի Սմիթ, Dominique Fishback?, Իսա Ռեյ և Քեյ Ջեյ Ապա[1]
ՕպերատորՄիհայ Մալայմեր
ԵրաժշտությունԴասթին Օ'Հելորան
Պատմվածքի վայրՄիսսիսիպի
Կինոընկերություն20th Century Studios և Temple Hill Entertainment
Տևողություն133 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Hate U Give (film) Վիքիպահեստում

Օտար ատելություն (անգլ.՝ The Hate U Give), ռեժիսոր Ջորջ Թիլման Կրտսերի դրամատիկական ֆիլմը (ամերիկյան ֆիլմ), որ նկարահանվել է Էնջի Թոմասի համանուն վեպի հիման վրա։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[2]։ ԱՄՆ-ի կինոթատրոններում ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին[3]։

Ֆիլմի սյուժեն պտտվում է մասնավոր միջնակարգ դպրոցի սևամորթ աշակերտուհի, 16-ամյա Սթար Քարթերի շուրջ, ով դառնում է իր լավագույն ընկերոջ՝ Խալիլի սպանության վկան (այդ անզեն տղային սպանում է սպիտակամորթ ոստիկանը)։ Աղջիկը շարժվում է երկու աշխարհների միջև՝ աղքատ սևամորթների թաղամասի, ուր նա ապրում է և ծայրամասային նախապատրաստական դպրոցի, ուր հաճախում են ինքն ու իր եղբայրները։ Այս երկու աշխարհների հավասարակշռությունը խախտվում է, երբ Սթարը տեսնում է, թե ինչպես է իր մանկության ընկերը մահանում ոստիկանի ձեռքով։ Յուրաքանչյուրն ուզում է իմանալ, թե ինչ է կատարվել այդ գիշեր, և միակ մարդը, ով կարող է պատմել կատարվածի մասին, Սթարն է։ Բայց խնդիրն այն է, որ Սթարի պատմածը կարող է վտանգի տակ դնել իր և իր հարազատների կյանքը։ Այդուհանդերձ, նա, անտեսելով հետևանքները, որոշում է պայքարել հանուն այն բանի, ինչին հավատում է[4]։

  • Ամանդլա Սթենբերգ - Սթար Քարթեր[5]։
  • Ռեջինա Հոլլ - Լիզա Քարթեր (Սթարի մայրը)[6]։
  • Ռասել Հորնսբի - Մեյվրիկ Քարթեր (Սթարի, Սևենի և Սեկանիի հայրը)[7]։
  • Լամար Ջոնսոն - Սևեն Քարթեր (Քենիայի, Սթարի և Սեքանիի եղբայրը)[7]։
  • Թի Ջեյ Ռայթ - Սեքանի Քարթեր (Սևենի ու Սթարի կրտսեր եղբայրը)
  • Էնթոնի Մաքի - թմրանյութերի վաճառքով զբաղվող տեղացի[8]։
  • Էլջի Սմիթ - Խալիլ (Սթարի մանկության լավագույն ընկերը)[9]։
  • Սաբրինա Քարփենթեր - Հեյլի (Սթարի դպրոցական ընկերուհիներից մեկը)[10]։
  • Իսա Ռեյ - Էյփրիլ Օֆրա (ակտիվիստ, որը օգնում է Սթարին գտնելու արդարությունը)[11]։
  • Քեյ Ջեյ Ապա — Քրիս - Սթարի ընկերը։
  • Common — Սթարի հորեղբայրը, ոստիկան[12]։
  • Դոմինիկ Ֆիշբեք - Քենիա (Սևենի խորթ քույրն ու Սթարի ընկերուհին)
  • Մեգան Լոուլես - Մայա (Սթարի դպրոցական ընկերներից մեկը)
  • Թոնի Վոն - պարոն Լյուիս (այն թաղամասի խանութներից մեկի տերը, որտեղ ապրում է Սթարը)

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Ամանդա Սթենբերգը խաղալու է Սթար Քարթերի դերը, Էնջի Թոմասի համանուն վեպի էկրանավորման մեջ, որի ռեժիսորը կլինի Ջորջ Թիլման կրտսերը, սցենարիստը՝ Օդրի Ուելսը, իսկ պրոդյուսերներ՝ Մարտի Բաուենն ու Վիկ Գոթֆրին[5]։ 2017 թվականի օգոստոսի 1-ին դերասանական կազմին միացավ Ռասլ Հորնսբին, ով ֆիլմում կխաղա Սթարի և Սևենի հոր դերը, և Լամար Ջոնսոնը, ով կխաղա Սթարի եղբոր դերը[7]։ Ռեջինա Հոլը օգոստոսի 3-ին ստանում է Լիզա Քարթերի՝ Սթարի մոր դերը[6], իսկ օգոստոսի 15-ին Էլջի Սմիթը ստանում է Հալիլի՝ Սթարի մանկության լավագույն ընկերոջ դերը[9]։ Օգոստոսի 22-ին հայտարարվում է, որ երգիչ և դերասան Common-ը կխաղա Սթարի հորեղբոր դերը, որն աշխատում է ոստիկանությունում[12]։

Օգոստոսի 23-ին դերասանական կազմին միացավ Իսա Ռեյը ակտիվիստի դերում, որն օգնում է Սթարին պատմել ամբողջ ճշմարտությունը[11]։ Հաջորդ օրը հայտարարվում է, որ Սաբրինա Քարփենթերը խաղալու է Հելիի՝ Սթարի դպրոցական ընկերուհու դերը[10]։ Սեպտեմբերի 12-ին պարզ դարձավ, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող տեղացու դերը խաղալու է Էնթոնի Մաքին, իսկ Սթարի ընկերոջ կերպարը՝ Կիան Լոուլին[8]։

2018 թվականի փետրվարի 5-ին հայտարարվում է, որ Լոուլին հեռացվել է նկարահանումներից՝ կինոնկարում ռասայական վիրավորական արտահայտություններ օգտագործելու պատճառով, որի արդյունքում նրա դերը փոփոխվելու է, իսկ նրա մասնակցությամբ տեսարանները նորից են նկարահանվելու[13]։ 2018 թվականի ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Քեյ Ջեյ Ապան կփոխարինի Լոուլին Քրիսի դերում[14]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Ջորջիա նահանգում՝ Ատլանտայում[8][15]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների հավանությանը, ովքեր բարձր են գնահատել Սթենբերգի խաղը[16][17][18]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն 205 գրախոսության հիմքի վրա ունի 97% վարկանիշ՝ 10-ից 8,12 միջին գնահատականով[19]։ Metacritic կայքում ֆիլմն 44 գրախոսության հիմքի վրա ունի 100-ից 81 գնահատական, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կոչմանը[20]։ CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմին տվել են A+ գնահատական՝ A+-ից մինչև F գնահատման համակարգով[21].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Etan Vlessing (7/24/2018). «Toronto: Timothee Chalamet Starrer 'Beautiful Boy,' Dan Fogelman's 'Life Itself' Among Festival Lineup» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  3. Dino-Ray Ramos (2018 թ․ սեպտեմբերի 11). «'The Hate U Give' Release Moved Up Two Weeks By Fox 2000 – Update» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  4. N'Duka, Amanda (2017 թ․ սեպտեմբերի 12). «Anthony Mackie & Kian Lawley Round Out 'The Hate U Give' Cast». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 McNary, Dave (2016 թ․ մարտի 23). «'Hunger Games' Actress Amandla Stenberg to Star in 'The Hate U Give'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  6. 6,0 6,1 Rebecca Ford, Borys Kit (8/3/2017). «Regina Hall Joins YA Adaptation 'The Hate U Give' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  7. 7,0 7,1 7,2 Rebecca Ford (8/1/2017). «'The Hate U Give' Adds Russell Hornsby, Lamar Johnson (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 Max Evry (2017 թ․ սեպտեմբերի 12). «Anthony Mackie & Kian Lawley Join The Hate U Give». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  9. 9,0 9,1 Rebecca Ford (8/15/2017). «YA Adaptation 'The Hate U Give' Adds 'Detroit' Star Algee Smith (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  10. 10,0 10,1 Rebecca Ford (8/24/2017). «Sabrina Carpenter Joins YA Adaptation 'The Hate U Give' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  11. 11,0 11,1 McNary, Dave (2017 թ․ օգոստոսի 23). «'Insecure' Star Issa Rae Joins Drama 'The Hate U Give' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  12. 12,0 12,1 Borys Kit (8/22/2017). «Common Joins Amandla Stenberg in YA Adaptation 'The Hate U Give' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  13. Pedersen, Erik (2018 թ․ փետրվարի 6). «Fox Axes YouTube Star Kian Lawley From 'The Hate U Give' Over Racially Offensive Video». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  14. Jr, Mike Fleming (2018 թ․ ապրիլի 3). «'Riverdale's K.J. Apa Set For 'The Hate U Give' As Fox 2000 Reshoots Kian Lawley Scenes». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  15. Nick Romano (2017 թ․ սեպտեմբերի 12). «'The Hate U Give': First Look At Black Lives Matter-Inspired YA Film Debuts». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  16. Peter Travers (2018 թ․ հոկտեմբերի 4). «Amandla Stenberg Shines in Hard-Hitting 'The Hate U Give'» (ամերիկյան անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին. «It is impossible to over-praise Stenberg's incandescent performance, a gathering storm that grows in ferocity and feeling with each scene. Stenberg nails every nuance of a role that keeps throwing challenges at her, none more devastating than when it becomes impossible for Starr to remain stuck in neutral.»
  17. Keith Watson (2018 թ․ սեպտեմբերի 29). «Review: The Hate U Give» (ամերիկյան անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  18. Scott Mendelson. «'The Hate U Give' Deserves To Be An Oscar Front-Runner (And A Box Office Smash)» (անգլերեն). Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  19. «The Hate U Give (2018)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  20. «The Hate U Give». Metacritic. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  21. Anthony D'Alessandro (2018 թ․ հոկտեմբերի 21). «'Halloween' Scares Up 2nd Best October Debut With $77M+; Record For Blumhouse & Carpenter Canon; Great Miramax Comeback» (անգլերեն). Deadline. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտար ատելություն» հոդվածին։