Jump to content

Օստանկինո հեռուստաաշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստանկինո հեռուստաաշտարակ
Останкинская телебашня
Տեղագրություն {{{2}}} Մոսկվա, Ռուսաստան
Կառուցման ժամանակ 1960–1967
Օգտագործում Հեռահաղորդակցություն, զբոսաշրջության, մետեորոլոգիա
Բարձրություն
Ծայրաձող 540,1 մ
Տանիք 385,4 մ
Վերջին հարկ 360,4 մ
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 120
Տարածքը շինության մեջ 15 000 մ2
Վերելակների թիվ 7
Ճարտարապետ Լեոնիդ Բատալով, Դմիտրի Բուրդին, Մ. Շկուդ, Լ. Շիպակին
ինժեներներ՝ Նիկոլայ Նիկիտին, Բորիս Զլոբին
Կառուցող СУ-60
Օստանկինո հեռուստաաշտարակ (Ռուսաստան)##
Օստանկինո հեռուստաաշտարակ (Ռուսաստան)
Օստանկինո հեռուստաաշտարակ (Մոսկվա)##
Օստանկինո հեռուստաաշտարակ (Մոսկվա)

Տեղեկություններ Emporis կայքում

Տեղեկություններ SkyscraperPage կայքում
Վիքիպահեստում

Օստանկինո հեռուստաաշտարակ (ռուս.՝ Останкинская телебашня), հեռուստառադիո աշտարակ Մոսկվայում, Ռուսաստան, որի սեփականատերն է Ռուսաստանի հեռահաղորդակցման ցանց (RTRS) ձեռնարկությունը։ Հեռուստաաշտարակի բարձրությունը 540.1 մետր է։ 1967-1975 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստանկինո հեռուստաաշտարակը նախագծել է ճարտարապետ Նիկոլայ Նիկիտինը։ Այն ընդգրկված է աշխարհի և Եվրոպայի ամենաբարձր շինությունների ցանկում. 8-րդ ամենաբարձր շինությունն է աշխարհում։ Օստանկինո հեռուստաաշտարակը կառուցվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյա տարելիցի առթիվ։ Անվանվել է Մոսկվայի Օստանկինո շրջանի պատվին, որտեղ էլ այն տեղակայված է[1][2]։

Շինարարությունը սկսվել է 1963 թվականին և ավարտվել 1967 թվականին։ Այն գերազանցեց Էմփայր Սթեյթ Բիլդինգին և դարձավ այդ ժամանակաշրջանի խորհրդային ճարտարապետության գլուխգործոցը՝ մնալով աշխարհում ամենաբարձր շինությունը շուրջ 8 տարի, մինչև 1976 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում կառուցված Սի Էն աշտարակը գերազանցեց նրան 13 մետրով[3]։ Շուրջ 31 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը համարվում էր 2-րդ ամենաբարձր շինությունը, մինչև Դուբայում կառուցված Բուրջ Խալիֆաը 2007 թվականին իր բարձրությամբ գերազանցեց և Օստանկինո, և Սի Էն աշտարակներին։ Շուրջ 46 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը եղել է Եվրոպայի ամենաբարձր շինությունը։

Հրդեհ աշտարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրդեհ աշտարակում 2000 թվականի օգոստոսի 27-ին

2000 թվականի օգոստոսի 27-ին հեռուստաաշտարակում բռնկված հրդեհից մահացել են 4 մարդ՝ 3 հրշեջները և վերելակավար կինը։ Հրդեհի օջախը գտնվել է 460 մետր բարձրության վրա։ Ամբողջությամբ այրվել են 3 հարկեր։

Վերականգնողական աշխատանքներից հետո 2008 թվականի փետրվարի 14-ից զբոսավարական խմբերում ընդգրկում են 40 հոգուց ոչ ավել։ Հրդեհի հետևանքով աշտարակի ծայրաձողը թեքվել է[4]։ Մոսկվայում և հարակից շրջաններում անջատվեց հեռահաղորդակցման համակարգը։ Միակ անխափան հեռուստակայանը մասնավոր NTV կայանն էր[5]։

2007 թվականի մայիսի 25-ին հեռուստաաշտարակում կրկին հրդեհ է բռնկվել, որը, բարեբախտաբար, ավելի թույլ է եղել, քան 2000 թվականի հրդեհը։ Հեռուստաաշտարակում գտնվողներն անվնաս տարհանվել են[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fire at television tower offers new evidence of Russia's decay Արխիվացված 2012-10-25 Wayback Machine, Associated Press (reprinted by the Independent), 28 August 2000.
  2. «Russia's Tallest TV Tower Was Created as Symbol of USSR's Power». Pravda.ru. 2009 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. «What if the CN Tower Caught Fire?». CBC News. Canadian Broadcasting Corporation. 2000 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2007 թ․ հունիսի 26-ին.
  4. Firefighters struggle against blaze in Moscow television tower by Nick Wadhams, The Independent, 28 August 2000.
  5. Bodies recovered from Moscow TV tower fire Արխիվացված 2011-06-04 Wayback Machine. CNN.com, 28 August 2000.
  6. Fire out at Moscow landmark tower. BBC News


Նախորդող
Էմփայր Սթեյթ Բիլդինգ
Աշխարհի ամենաբարձր կառույց
540 մ (1772 ֆութ)

1967–1976
Հաջորդող
Սի Էն աշտարակ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստանկինո հեռուստաաշտարակ» հոդվածին։