Օկ Թեկյոն
Օկ Թեկյոն կորեերեն՝ 옥택연 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրթություն | Bedford High School?, Դանկուկի համալսարան, Korea University? և Youngdong High School? |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, երգիչ, կինոդերասան, դերասան, մոդել, կոմպոզիտոր և գործարար |
Անդամություն | 2PM |
Ստորագրություն | |
Ok Taec-yeon Վիքիպահեստում |
Օկ Թեկյոն (կոր.՝ 옥택연, 玉澤演, հայտնի է նաև որպես՝ Թեկյոն, դեկտեմբերի 27, 1988[1], Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր, երգիչ, երգահան, դերասան և ձեռներեց։ Հարավկորեկան բոյ բրենդի 2PM գլխավոր ռեփեր[2]։
2010 թվականին Օկը իր դեբյուտը կատարել է կորեական՝ «Մոխրոտիկի քույրը» դորամայում և դրանից հետո նկարահանվել է՝ «Երազում բարձր» հեռուստասերիալում (2011), «Ո՞վ ես դու» (2013), «Հրաշալի օրեր» (2014), «Հավաք» (2015), «Եկեք կռվենք, ուրվական» (2016), «Փրկիր ինձ» (2017), «Խաղը՝ ձգտելով զրոյի» (2020), «Հեքիաթ գաղտնի թագավորական տեսուչի և Չո Յիի մասին» (2021), «Վինչենցո» (2021) և «Կույր» (2022), ինչպես նաև «Գիշերը հարսանիքից առաջ» (2013), «Տուն. ժամանակից դուրս» ֆիլմերում (2017), և «Հանսան կղզու ճակատամարտը» ռազմական-պատմական մարտաֆիլմում (2022)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկ Թեկյոն ծնվել է Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում, բայց 10 տարեկան հասակում իր ծնողների և ավագ քրոջ՝ Ջի Հյունի հետ ներգաղթել է Բեդֆորդ՝ փոքր քաղաք Մասաչուսեթսում, որը գտնվում է Մեծ Բոստոնի տարածքում[3]։ Հենց նրա քույրը Ջի Հյունը, համոզեց նրան մասնակցել JYP Entertainment-ի լսումներին, որի գովազդը նա նկատել էր համացանցում։ Այն բանից հետո, երբ նա դժկամությամբ համաձայնեց մասնակցել, երկուսով ուղևորվեցին Նյու Յորք՝ Օկի 17-ամյակի առթիվ։ Մեկ շաբաթ անց նա անցավ եզրափակիչ 35-րդ փուլին մասնակցելու և Կորեայի Հանրապետություն մեկնելու հրավեր ստացավ։ Սկզբում Օկը մոդել աշխատելու հայտ ներկայացրեց, սակայն ժուրին նրան առաջարկեց ուժերը փորձել պարի ու երգի ոլորտում։ Նա, ի վերջո, ճանաչվեց եզրափակիչ փուլի հաղթող բազմաթիվ մասնակիցների մեջ, ովքեր մրցում էին Superstar Survival-ում, բայց առաջին մասնակիցն էր, ով լքեց շոուն[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկը յոթ Տարեթիվ ապրել է Մասաչուսեթսում՝ հաճախելով Բեդֆորդի միջնակարգ դպրոցը, որտեղ նա եղել է շախմատի ակումբի, ջազ խմբի, JV ֆուտբոլային թիմի և National Honor Society-ի անդամ, մինչև կարերիան շարունակելու համար Կորեա վերադառնալը։ Օկը սովորել է Սեուլի Յանգ Դոնգի ավագ դպրոցում, այնուհետև սովորել է բիզնեսի կառավարում Դանկուկ համալսարանում և սովորել Կորեայի համալսարանի Միջազգային հետազոտությունների ավարտական դպրոցում[5]։
Նա վարժ տիրապետում է անգլերենին, կորեերենին և ճապոներենին, ինչպես նաև ծանոթ է Բուսանի բարբառին, որն օգտագործել է «Հրաշալի օրեր» դորամայի նկարահանման ժամանակ[6][7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
2013 | Հարսանիքի նախորդ գիշերը | Վոն Չուլ |
2017 | Տուն ժամանակից դուրս | Սրբազան Չոյ |
2022 | Հանսան կղզու ճակատամարտը | Իմ Ջուն Յոն[8] |
Հեռուստասերիալններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն | Աղբյուր |
---|---|---|---|---|
2010 | Մոխրոտի քույրը | Հոն Վոն Չոն | Երկրորդական դեր | |
2011 | Երազով պատված | Ջին Գուկ / Հյոն Սի Հյոկ | Գլխավոր դեր | |
99 օր աստղի հետ | Տե Սոն | Երկրորդական դեր | ||
2013 | Ո՞վ ես դու | Չա Գոն Վու | Գլխավոր դեր | |
2014 | Հրաշալի օրեր | Կան Դոն Հի | ||
2015 | Ասամբլեա | Կիմ Կյու Հվան | ||
2016 | Յոթ առաջին համբույրները | Օկ Թեկյոն | ||
Եկեք կռվենք, ուրվական | Պակ Բոն Բալ | |||
2017 | Փրկիր ինձ | Հան Սան Հվան | ||
2020 | Խաղ. Ձգտում զրոյի | Կիմ Տյե Պյոն | ||
2021 | Վինչենցո | Չան Ջու Վու / Չան Հան Սոկ | [9] | |
Գաղտնի թագավորական տեսուչի և Չո Յիի հեքիաթը | Պա Ի Ոն | [10] | ||
2022 | Կույր | Պյու Սոն Ջյուն | [11] | |
2023 | Սիրտս բաբախում է | Սոն Ու Հյոն | [12] |
Հեռուստատեսություն և վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2012 | Ավելին, քան ONEDAY ~ 2PM և 2AM~պատմություն | Օկ Թեկյոն | Ճապոնիայում JYP Nation-ի ելույթների հիման վրա, 2011 թվական |
2016 | Տուն, սիրելի տուն | Թեկյոն | Կամեո |
2017 | Դու ավելի մոտ ես, քան ես կարծում եմ | Կան Սոն Մինայի ընկեր |
Վեբ սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն | Աղբյուր |
---|---|---|---|---|
2016 | Հպվելով քեզ | Դո Ջին Ու | ||
Յոթ առաջին համբույրները | Օկ Թեկյոն | Էպիզոդներ № 5-6 | ||
ԿԱՈՒ | Տերունգ զոմբիների գյուղ | Դո Ռակ Կու | [13] |
Համագործակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Արտիստներ | Ալբոմ |
---|---|---|---|
2009 | «My Ear’s Candy» | Պեկ Չի Յոն ft. Թեկյոն | EGO |
2009 | «Yes I’m In Love» | Բադա ft. Թեկյոն | See the Sea |
2012 | «Classic» | Պակ Չինոն, Սյուզի Miss A-ից, Յոն և Թեկյոն 2PM-ից | Digital Single (Reebok Classic CF) |
«Madness» | Miss A ft. Թեկյոն | Independent Women Part III | |
2013 | «Hello (Japanese Ver.)»[14] | Չո Յոն Պխիլ ft. Թեկյոն | Hello |
2017 | «Just Feeling» | Կիմ Տխե Ու ft. Jun. K և Թեկյոն 2PM-ից | T-WITH |
Բնօրինակ սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2011 | «Dream High» | Dream High OST |
«My Valentine» | ||
2013 | «My Way to You» | 7th Grade Civil Servant OST |
«Marriage Blue Opening (결혼전야 Opening)» | Marriage Blue OST |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «TAECYEON 2PM». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Cover Story: 2PM
- ↑ BHS junior competes in Korean 'Survivor'
- ↑ «Taecyeon Is Accepted into Prestigious Korea University as Grad Student». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ (Video) 2PM’s Taecyeon Understands…Arabic??
- ↑ «Agency mates Taecyeon and Park Joo Hyung head to Busan to practice their dialect for 'Very Good Days'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Jo Ji-young (2022 թ․ ապրիլի 18). «[공식] '명량' 이후 8년 만의 신작 '한산: 용의 출현', 7월말 개봉 확정» (կորեերեն). Sports Chosun. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Kim Jin-seok (2020 թ․ հուլիսի 30). «[단독]옥택연, 연기 변신… tvN '빈센조' 주연 합류» (կորեերեն). Ilgan Sports. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Kim Kung-hee (2021 թ․ մայիսի 20). «어사와 조이' 옥택연X김혜윤, 명랑 코믹 사극으로 돌아온다 [공식]». imbc (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Park Soo-in (2022 թ․ հունվարի 20). «OCN 측 "옥택연 하석진 '블라인드' 출연 확정, 정은지 검토중"(공식입장)» (կորեերեն). Newsen. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «'가슴이 뛴다' 옥택연·원지안 출연 확정…올 상반기 공개». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Kang Nae-ri (2022 թ․ մայիսի 2). «[단독] 인기 웹툰 '태릉좀비촌', 드라마화 된다…옥택연 남주인공 물망» (կորեերեն). YTN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Taecyeon to help Cho in Japan». Korea JoongAng Daily. 2013 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դանկուկի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- JYP Entertainment
- Հարավկորեացի դերասաններ
- Հարավկորեացի երգիչներ
- Հարավկորեացի պարային երաժիշտներ
- Հարավկորեացիներ
- Հարավկորեացի հաղորդավարներ
- Հարավկորեացի հեռուստատեսային դերասաններ
- Հարավկորեացի կինոդերասաններ
- Հարավկորեացի մոդելներ