Օլորոն-Սենտ-Մարի (ֆր.՝ Oloron-Sainte-Marie, օքս.՝ Auloron, բասկ.՝ Oloroe-Donamaria) քաղաք և համայնք ֆրանսիական Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, շրջկենտրոն՝ Օլորոն-Սենտ-Մարի։
Օլորոն-Սենտ-Մարին պատմական Բերնի շրջկենտրոնն է Բասկերի սահմանի կողմից։
Քաղաքը տեղակայված է Գավ-դ'Օլորոն գետի շուրջ։ Քաղաքի միջով անցնում է դեպի Տուլուզ տանող ճանապարհը, որը Սուրբ Իակովի երթերից մեկն է, այն տանում է դեպի Սանտիագո-դե-Կոմպոստելա, այստեղից ճանապարհը թեքվում է հարավ՝ Պիրենի քաղաք՝ Իսպանիայի սահմանի մոտ։
Օլորոնը- Հռոմեական բնակավայր է եղել, առաջին անագամ պատմական փաստաթղթերում հիշատակվում է III դարում Իլուրո (Iluro) անվանմամբ[4]։ Հիշատակման մեջ նշվում է, որ 506 թվականին Ագդա տաճարում տեղի ուեցած հավաքին մասնակցել է նաև Օլորոնի եպիսկոպոսը։ Հաջորդը հիշատակվում է արդեն 1058 թվականին, պատմաբանների կարծիքով՝ հնարավոր է, որ քաղաքը որոշ ժամանակով լքված է եղել։ 1080 թվականին սկսվեցին քաղաքային ամրությունների և Սեն-Կրու եկեղեցու շինարարությունը։ Օլորոնում է գտնվում նաև Բերնի վիկոնտների ամրոցը։ 1102 թվականին Գոստոն IV Խաչակիրը գետի ձախ հատվածում կառուցեց եկեղեցի, իսկ դրա ետևում մայր տաճար՝ Ստե-Մարի-դ՝Օլորոն և բաժանեց եպիսկոպոսներին։
1214 թվականին Գոստոն VI՝ Բերնի վիկոնտը միացավ կատարներին և ստիպված եղավ հանձնել իր Սենտ-Մարիի սեփականությունները եպիսկոպոսությանը։ Դրա հետևանքով երկու բնակավայրերն էլ մնացին անջատ մինչև XIX դար, չնայած նրան, որ Սանտ-Մարին միշը կախված էր Օլորոնից տնտեսապես։ 1802 թվականին Օլորոնի եպիսկոպոսությանը վերացվեց և երկու քաղաքները միավորվեցին։