Օլորոն-Սենտ-Մարի
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Օլորոն-Սենտ-Մարի | |||
| ֆրանսերեն՝ Oloron-Sainte-Marie[1] | |||
| |||
| 43°11′39″N 0°36′24″W / 43.19417°N 0.60667°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | arrondissement of Oloron-Sainte-Marie? | ||
| Հիմնադրված է | մայիսի 18, 1858 թ. | ||
| Մակերես | 68,31 կմ² | ||
| ԲԾՄ | 220 մետր, 194 մետր, 1380 մետր, 389 մետր | ||
| Բնակչություն | ▲10 684 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||
| Փոստային դասիչ | 64400[3] | ||
| Պաշտոնական կայք | oloron-ste-marie.fr(ֆր.) | ||
|
| |||
Օլորոն-Սենտ-Մարի (ֆրանսերեն՝ Oloron-Sainte-Marie, օքս.՝ Auloron, բասկ.՝ Oloroe-Donamaria) քաղաք և համայնք ֆրանսիական Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, շրջկենտրոն՝ Օլորոն-Սենտ-Մարի։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլորոն-Սենտ-Մարին պատմական Բերնի շրջկենտրոնն է Բասկերի սահմանի կողմից։ Քաղաքը տեղակայված է Գավ-դ'Օլորոն գետի շուրջ։ Քաղաքի միջով անցնում է դեպի Տուլուզ տանող ճանապարհը, որը Սուրբ Իակովի երթերից մեկն է, այն տանում է դեպի Սանտիագո-դե-Կոմպոստելա, այստեղից ճանապարհը թեքվում է հարավ՝ Պիրենի քաղաք՝ Իսպանիայի սահմանի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլորոնը- Հռոմեական բնակավայր է եղել, առաջին անագամ պատմական փաստաթղթերում հիշատակվում է III դարում Իլուրո (Iluro) անվանմամբ[4]։ Հիշատակման մեջ նշվում է, որ 506 թվականին Ագդա տաճարում տեղի ուեցած հավաքին մասնակցել է նաև Օլորոնի եպիսկոպոսը։ Հաջորդը հիշատակվում է արդեն 1058 թվականին, պատմաբանների կարծիքով՝ հնարավոր է, որ քաղաքը որոշ ժամանակով լքված է եղել։ 1080 թվականին սկսվեցին քաղաքային ամրությունների և Սեն-Կրու եկեղեցու շինարարությունը։ Օլորոնում է գտնվում նաև Բերնի վիկոնտների ամրոցը։ 1102 թվականին Գոստոն IV Խաչակիրը գետի ձախ հատվածում կառուցեց եկեղեցի, իսկ դրա ետևում մայր տաճար՝ Ստե-Մարի-դ՝Օլորոն և բաժանեց եպիսկոպոսներին։ 1214 թվականին Գոստոն VI՝ Բերնի վիկոնտը միացավ կատարներին և ստիպված եղավ հանձնել իր Սենտ-Մարիի սեփականությունները եպիսկոպոսությանը։ Դրա հետևանքով երկու բնակավայրերն էլ մնացին անջատ մինչև XIX դար, չնայած նրան, որ Սանտ-Մարին միշը կախված էր Օլորոնից տնտեսապես։ 1802 թվականին Օլորոնի եպիսկոպոսությանը վերացվեց և երկու քաղաքները միավորվեցին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլորոնում է գտնվում Lindt & Sprüngli շոկոլադի գործարանը։ Հայտնի են նաև Օլորոնի արհեստանոցները, որոնք հիմնականում արտադրում են բերետներ և էսկադրիլներ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենտ-Մարի եկեղեցի (XI—XIII դարեր), 1998 թվականից համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ -ի համաշխարհային ժառանգության մաս։
- Սեն-Կրու եկեղեցի (1080 թվական)
- Պոմմե բուսաբանական այգի (ավելի քան 400 ծառատեսակ)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշտարակ Grède
- Խնձորի այի
- Սուրբ Մարիայի մայր տաճար
- Տիրամոր եկեղեցի
- Սուրբ Մարիայի մայր տաճար
- Մեծ Սեինտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլորոն-Սենտ-Մարի» հոդվածին։ |
| ||||||||||||||
