Jump to content

Քրիստոնեության ընդունումը Բոհեմիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական նկար, որը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը Բոհեմիայում։ Մասնավորապես՝ Բորժիվոյ I-ի մկրտությունը։

Քրիստոնեության ընդունումը Բոհեմիայում, 9-րդ դարի վերջերին Բոհեմիայում քրիստոնեական գաղափարական ուսմունքի տարածումն ու հետագայում ընդունումը որպես պետական կրոն[1]։ Ինչպես ավատատիրական հարաբերություններով զարգացող մյուս նորաստեղծ եվրոպական ազգային պետություններում, այնպես էլ Բոհեմիայում (ի սկզբանե՝ Բոհեմիայի իշխանություն և ապա՝ թագավորություն), նոր կրոնի ընդունումը մեծապես պայմանավորված էր պետական համակարգի ամրապնդման և ֆեոդալական խռովությունների ճնշման ձգտումով։ Մյուս դասային միապետությունների օրինակով, Բոհեմիայում ևս արտահայտված էր ավատատիրական աստիճանակարգությունը և դա է պատճառը, որ քրիստոնեությունը՝ որպես նոր կրոն, ի սկզբանե տարածում է գտնվում արքունի վերնախավի շրջանում։

Բոհեմիայի (ավելի ընդգրկուն իմաստով՝ չեխական հողերի) քրիստոնեացման գործընթացը սկսվում է 9-րդ դարի վերջին տասնամյակում՝ 884 թվականին՝ Բոհեմիայի իշխան Բորժիվոյ I-ի մկրտությամբ։ Նախորդ տասնամյակում քրիստոնեական ուսմունքը Չեխիայում տարածվել էր «սլավոնական առաքյալների»՝ բյուզանդացի միսիոներներ Կյուրեղի և Մեթոդիոսի ջանքերով։ Սկզբնական շրջանում գաղափարական առումով Բոհեմիայի քրիստոնեական ծեսը հարում էր արևելաքրիստոնեական ուղղափառ եկեղեցու (ավելի կոնկրետ՝ ռուս ուղղափառության) հանդիսակարգերին։ Հետագայում՝ արևմտաեվրոպական ազդեցությամբ և աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, Բոհեմիայի եկեղեցին ընդունում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հավատքի շեշտադրումներն ու առանձնահատկությունները։ Արդյունքում՝ սկսվում են բոհեմների շարունակական բախումները չեխական հողերում բնակվող կաթոլիկ մորավների հետ։ 895 թվականին Պրահայի թեմն անցնում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու Ռեգենսբուրգյան եպիսկոպոսների նստավայրի առաջնորդության սահմաններում։ 973 թվականին Պրահայում հիմնվում է առանձին եպիսկոպոսարան[2]։

10-րդ դարում չեխական կաթոլիկ եկեղեցու շարքերն են համարում առաջին տեղական սրբերը․ դրանք էին Բորժիվոյ իշխանի կինը՝ Լյուդմիլա Չեխը[3], վերջինիս թոռ Սուրբ Վացլավը, ինչպես նաև Բոհեմիայի եպիսկոպոս Ադալբերտ Պրահացին[4]։ Սուրբ Վացլավի (աշխարհիկ անունով՝ Բոհեմիայի իշխան Վացլավ I-ը) ավարտին է հասցնում չեխական հողերի քրիստոնեացման գործընթացը՝ այն դարձնելով Բոհեմիայի թագավորության գրեթե ամբողջ բնակչության կողմից դավանվող կրոն[5]։ Բոհեմիայի իշխան Բոլեսլավի դուստրը՝ Դոմբրուվկան, ամուսնանում է հարևան երկրի արքա Միեշկո I-ի հետ, ում էլ բախտ է վիճակվում դառնալ Լեհաստանի առաջին քրիստոնյա արքան[6]։ 11-րդ դարի սկզբնին Բոհեմիան Չեխիայի միավորման իղձով համակված ռազմակալում է մորավների հողերը՝ վերջիններիս պարտադրելով կաթոլիկությունը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nora Berend (2007 թ․ նոյեմբերի 22). Christianization and the Rise of Christian Monarchy: Scandinavia, Central Europe and Rus' C.900-1200. Cambridge University Press. էջ 251. ISBN 978-1-139-46836-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  2. Halina Lerski (1996 թ․ հունվարի 30). Historical Dictionary of Poland, 966–1945. ABC-CLIO. էջեր 104–105. ISBN 978-0-313-03456-5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  3. James Minahan (2000 թ․ հունվարի 1). One Europe, Many Nations: A Historical Dictionary of European National Groups. Greenwood Publishing Group. էջ 201. ISBN 978-0-313-30984-7. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  4. Laurence Cole; Daniel L. Unowsky (2007). The Limits of Loyalty: Imperial Symbolism, Popular Allegiances and State Patriotismin in the Late Habsburg Monarchy. Berghahn Books. էջ 19. ISBN 978-1-84545-202-5. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  5. International Commission for a History of the Scientific and Cultural Development of Mankind; Gaston Wiet (1975). History of Mankind: The great medieval civilizations (2 v. in 4). George Allen and Unwin. էջ 193. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  6. Halina Lerski (1996 թ․ հունվարի 30). Historical Dictionary of Poland, 966–1945. ABC-CLIO. էջ 27. ISBN 978-0-313-03456-5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  7. Carl Waldman; Catherine Mason (2006). Encyclopedia of European Peoples. Infobase Publishing. էջ 200. ISBN 978-1-4381-2918-1. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.