Jump to content

Քրիստիան Շտրայխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Շտրայխ
գերմ.՝ Christian Streich
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1965(1965-06-11)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Weil am Rhein, Lörrach, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Քրիստիան Շտրայխ (գերմ.՝ Christian Streich, հունիսի 11, 1965(1965-06-11)[1], Weil am Rhein, Lörrach, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ներկայումս գերմանական «Ֆրայբուրգ» ակումբի գլխավոր մարզիչն է։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտրայխը կարիերան սկսել է 1983 թվականին Բադեն-Վյուրթեմբերգի Օբերլիգայի «Ֆրայբուրգերում»։ Իր առաջին մրցաշրջանում նրա թիմը հաղթել է լիգան, Սակայն որակավորման փուլում Երկրորդ Բունդեսլիգա դուրս գալու համար պարտվել է «Հոմբուրգին» և «Բյուրշտադտին»։

1985 թվականին Շտրայխը տեղափոխվեց «Շտուտգարտեր Կիկերս», որը հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Քրիստիանը մասնակցել է ընդամենը 21 հանդիպման և որոշում է կայացրել հեռանալ ակումբից։ 1987 թվականին Շտրայխը վերադարձավ Ֆրայբուրգ՝ պայմանագիր կնքելով երկրորդ Բունդեսլիգայի «Ֆրայբուրգ» ակումբի հետ։

Մեկ տարի անց ֆուտբոլիստը դարձավ «Հոմբուրգի» խաղացող։ Նրա կազմում Շտրայխը 1989 թվականին դարձել է երկրորդ Բունդեսլիգայի փոխչեմպիոն և դուրս եկել Առաջին Բունդեսլիգա։ Բունդեսլիգայի 1989/90 մրցաշրջանում Շտրայխը մասնակցել է 10 հանդիպման, Իսկ «Հոմբուրգը» դուրս է մնացել՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը։ Քրիստիան որոշում է կայացրել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և կիսապրոֆեսիոնալ մակարդակով խաղալ «Ֆրայբուրգերում»։ 1991/92 մրցաշրջանում «Ֆրայբուրգերի» կազմում դարձել է լավագույն ռմբարկուն՝ 13 գոլով։ 1995 թվականին նա ավարտեց խաղային կարիերան մետատարսային ոսկորների կոտրվածքից հետո։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրայզամ գետի ափին Քրիստիան Շտրայխի պատկերով գրաֆիտոն, որն արվել է 2014 թվականին Բունդեսլիգայում «Ֆրայբուրգի» գրանցումը պահպանելու կապակցությամբ:

1995 թվականին Շտրայխը զբաղեցրել է «Ֆրայբուրգի» պատանեկան թիմի (մինչև 19 տարեկան) մարզչի պաշտոնը։ 2006-ին, 2009-ին և 2011-ին նա թիմին բերեց Գերմանիայի Գավաթի հաղթող։ 2008 թվականին «Ֆրայբուրգի» պատանիները Շտրայխի գլխավորությամբ հաղթել են Գերմանիայի առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով «Վոլֆսբուրգին» (2:0)։ Այն բանից հետո, երբ «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ դարձավ Ռոբին դուտը, Շտրայխը դարձավ դուտի օգնականն առաջին թիմում, սակայն նրա գլխավոր գործունեությունը շարունակում էր լինել աշխատանքը պատանեկան թիմում։ Նրա ղեկավարությամբ պրոֆեսիոնալ ֆուտբոլ են դուրս եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դեննիս Աոգո, Դանիել Շվաբը, Օմեր Թոփրաքը, Օլիվեր Բաումանը։

2011 թվականի ամռանը Շտրայխը դարձել է «Ֆրայբուրգի» նոր գլխավոր մարզիչ Մարկուս Զորգի օգնականը[4]։ Այդ տարվա դեկտեմբերին Զորգը հեռացվեց աշխատանքից վատ արդյունքների պատճառով (3 հաղթանակ 17 խաղում), իսկ դեկտեմբերի 29-ին թիմի նոր գլխավոր մարզիչ դարձավ Ստրայխը[5]։ Երկրորդ շրջանը «Ֆրայբուրգը» Շտրայխի գլխավորությամբ հաջող է անցկացրել. թիմը լքել է ելման գոտին և 32-րդ տուրից հետո ձևակերպել է իր գրանցումը առաջին Բունդեսլիգայում։ Այս զարմանալի հաջողությունների և մամուլի ասուլիսներում նրա անսովոր մեկնաբանությունների շնորհիվ Շտրայխը բարձր ուշադրության արժանացավ լրատվամիջոցների կողմից։ Տեղական TV Südbaden հեռուստաալիքը Streich der Woche (ռուս.՝ Շաբաթվա շտրիխը), որում տեղադրվել են մարզչի ելույթների ամենավառ դրվագների տեսանյութերը, և որը հետագայում անցել է Badische Zeitung թերթի վերահսկողության տակ։

2011/12 մրցաշրջանի երկրորդ շրջանում «Ֆրայբուրգի» անսպասելի հաջողությունների և լավ խաղի պատճառով Շտրայխը գրավեց երրորդ տեղը Յուրգեն Կլոպից և Լյուսիեն Ֆավրեից հետո՝ մրցաշրջանի լավագույն մարզչի քվեարկության ժամանակ[6]։ 2012/13 մրցաշրջանում «Ֆրայբուրգը», ի զարմանս շատերի, գրավեց հինգերորդ տեղը և դուրս եկավ Եվրոպա լիգա, իսկ թիմի գլխավոր մարզիչ Շտրայխը գրավեց երկրորդ տեղը մրցաշրջանի լավագույն մարզչի քվեարկության ժամանակ՝ պարտվելով Յուպ Հայնկեսին, բայց առաջ անցնելով Յուրգեն Կլոպից[7]։ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում Շտրայխը ճանաչվել է 2013 թվականի լավագույն մարզիչ[8]։ 2013 թվականին Շտրայխը ստացել է նաև գերմանական ֆուտբոլի Տարվա լավագույն մարզչի մրցանակը[9][10]։

2013 թվականի մայիսի 10-ին Շտրայխը երկարաձգել է 2014 թվականին ավարտված պայմանագիրը «Ֆրայբուրգի» հետ[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեյխը ծնվել է մսագործի ընտանիքում և մեծացել՝ աշխատելով հոր խանութում։ Նա իր ընկերական անհատականությունը բացատրում է իր ծնողների և հաճախորդների նկատմամբ նրանց սերմանած հարգանքով։ Խաղային կարիերան ավարտելուց հետո Շտրայխը ավարտել է գերմաներենի, սպորտի և պատմության դասընթացները, և, ի վերջո, դարձել է որակավորված ուսուցիչ[12]։ Շտրայխը հայտնի է իր «ծանր» հարավ-արևմտյան գերմանական բարբառով։ Քրիստիանն ունի կին և երկու երեխա։ Շտայխը «Ֆրայբուրգի» մարզումներին և տնային հանդիպումներին մարզադաշտ է հասնում հեծանիվով[13]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ

  • Գերմանիայի պատանեկան առաջնության հաղթող՝ 2007/08
  • Գերմանիայի պատանեկան գավաթակիր (3)՝ 2005/06, 2008/09, 2010/11
  • Մրցաշրջանի լավագույն մարզիչն ըստ ֆուտբոլիստների՝ 2012/13[8]
  • Գերմանիայի ֆուտբոլի Տարվա լավագույն մարզիչ՝ 2013[9]

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Արդյունքներ
Խ Հ Ո Պ Պ%
Գերմանիա Գերմանիա Ֆրայբուրգ 2011 թվականի դեկտեմբերի 29 Ներկայումս 484 195 121 168 40,29
Ընհանուր

2024 թվականի ապրիլի 14-ի դրությամբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.welt.de/regionales/baden-wuerttemberg/article131353749/Fussballtrainer-Christian-Streich-erhaelt-badischen-Weinpreis.html
  3. "Er zeigt Flagge gegen Fremdenhass" - Landesverdienstorden für Christian Streich — 2023.
  4. «Dutt und Sorg: zwischen den Welten». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  5. «SC trennt sich von Marcus Sorg». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  6. «Reus Fußballer des Jahres – Klopp bester Trainer». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  7. «Trainer des Jahres: Das Ergebnis 2013». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  8. 8,0 8,1 «Bundesliga-Profis wählen Streich zum besten Trainer». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  9. 9,0 9,1 Trainerpreis an Streich - Bisanz für Lebenswerk geehrt
  10. «Christian Streich erhält Trainerpreis des deutschen Fußballs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  11. «Trainerteam verlängert Verträge». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  12. «Freiburger Freigeist». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  13. «Streich: «Vielleicht bin ich in zwei Jahren in München»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Շտրայխ» հոդվածին։