Ջոնսի կոտրվածք
Ջոնսի կոտրվածք | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 825.25 և 825.35 |
ՀՄԴ-10 | S92.3 |
Անվանվել է | Robert Jones? |
Jones fracture Վիքիպահեստում |
Ջոնսի կոտրվածք, հինգերորդ նախագարշապարային ոսկրի միջին հատվածի և հիմի միջև կոտրվածք[1]։ Այն դրսևորվում է ցավով և կապտուկով ոտնաթաթի միջնամասում դրսային կողմից[2]։ Լինում է նաև քայլելուց դժվարություններ[3]։ Կոտրվածքը առաջանում է հանկարծակի[4]։
Կոտրվածքը սովորաբար առաջանում է, երբ ոտնաթաթը վարհակված և պտտված է դեպի ներս[2][5]։ Այս շարժումը լինում է ոտնաթաթի գետնից բարձր լինելու դիրքում՝ պարելիս, թենիս կամ բասկետբոլ խաղալիս[6][7]։ Ախտորոշումը դրվում է հիմնականում կլինիկական ախտանիշների հիման վրա և հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ[3]։
Սկզբնական բուժումը դժվարություն չի ներկայացնում՝ անշարժացում առնվազն վեց շաբաթ[8]։ Եթե այս ընթացքում առողջացում չի լինում, խորհուրդ է տրվում անշարժացումը շարունակել ևս վեց շաբաթ[8]։ Քանի որ այս տեղամասում արյան շրջանառությունը բավական աղքատ է, կոտրվածքը կարող է չվերականգնվել և հնարավոր է վիրահատական միջամտության կարիք լինի[3]։ Աթլետների և բեկորների տեղաշարժ ունեցողների մոտ վիրահատությունը կատարում են ավելի շուտ[1][8]։ Կոտրվածքը առաջին անգամ նկարագրվել է 1902 թվականին վիրաբույժ-օրթոպեդ Ռոբերտ Ջոնսի կողմից , ով ստացել էր վնասվածքը պարելու ընթացքում[4][9]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոտրվածք ունեցողներից ոչ բոլորն են հասկանում դրա մասին։ Ախտորոշումը իրականացնում են կարճ նրբոլոքային մկանի ջլի չվնասված հատվածի և հինգերորդ նախագարշապարային ոսկրի թմբկությանից հեռակա ու դիաֆիզից մոտակա հատվածում տեղային այտուցվածության շոշափումով։ Ոսկրային ճարճատյուն սովորաբար չի լինում։
Այս վնասվածքը պետք է տարբերել ապոֆիզար զարգացման խանգարումից (5-րդ նախագարշապարային ոսկրի թմբկություն), որը նույնպես հիմնականում առաջանում է պատանեկան շրջանում։ Տարբերակիչ ախտորոշման նշաններն են՝ կոտրվածքի եզրերում սկլերոզի բացակայությամբ (սուր դեպքերում) և փայլուն գծի առկայությունը՝ լայնական (90 աստիճան) - նախագարշապարային ոսկրի կոտրվածքի դեպքում՝ կարճ նրբոլոքային մկանի մոտակա հատվածի պոկման հաշվին և ուղղահայաց ապոֆիզի դեպքում։ Ախտորոշիչ ռենտգեն հետազոտությունը կատարում են առաջահետին, թեք և կողմնային դիրքով՝ ոտնաթաթի ամբողջովին ծալված վիճակում։
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ նախագարշապարային ոսկրերի կոտրվածքները Ջոնսի կոտրվածքից տարբերվում են ավելի թեթև ընթացքով։ Եթե կոտրվածքը մտնում է միջնախագարշապարային հոդ՝ ապա ասում ենք Ջոնսի կոտրվածք։ Եթե կոտրվածքի գիծը անցնում է գարշապար-նախագարշապարային հոդի միջով, ապա ասում ենք պոկումային կոտրվածք՝ նրբոլոքային կարճ մկանի ձգման հաշվին։ Պոկումային կոտրվածքը երբեմն կոչվում է նաև կեղծ Ջոնսի կոտրվածք կամ պարողների կոտրվածք։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անշարժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական բուժումը իրականացնում են անշարժացումով, առանց կմախքային ձգման առնվազն վեց շաբաթ ժամկետով[8]։ Եթե այդ ընթացքում վերականգնում չի լինում խորհուրդ է տրվում ևս վեց շաբաթ անշարժացում[8]։ Վերականգնում տեղի չի ունենում կեսից ավելի դեպքերում[2]։
Վիրահատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթլետների մոտ 2 մմ և ավել բեկորային կոտրվածքի դեպքում խորհուրդ է տրվում վիրահատություն[1][8]։ Ամեն դեպքում վիրահատությունը ցուցված է 12 և ավելի շաբաթ վերականգնում չլինելու դեպքում[8]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ պատճառներից ելնելով Ջոնսի կոտրվածքը կարող է չվերականգնվել։ Դիաֆիզի (2-րդ շրջան) կոտրվածքի հատվածը վատ արյունամատակարարում ունի։ Սա կարող է խանգարել վերականգնմանը։ Բացի այդ, այս ոսկրին կպնում են մի քանի ջլեր՝ կարճ նրբոլոքային մկանի և նրբոլոքային երրորդային մկանի ջլերը, երկու փոքր մկաններ։ Սրանք կարող են բերել բեկորային տեղաշարժի և խոչնդոտել վերականգնմանը։
Առաջին և երրորդ շրջաններում կոտրվածքը հարաբերականորեն ունի ավելի լավ կանխատեսում, եթե ապահովվի ակտիվության սահմանափակումը և վաղ անշարժացումը։ Մյուս կողմից 2-րդ շրջանում լինում է ուշացած վերականգնում և պահանջում է ներոսկրային ամրացում պտուտակով։
Այս շրջանները երևում են անատոմիորեն և ռենտգեն նկարով[10]։ Պետք է նշել որ, չնայած վիրահատական միջամտությունը արդեն իսկ վերականգնման մեծ երաշխիք է, բայց ամեն դեպքում ունի իր բարդությունները։ Մի քանի հոդվածներում նշվում է, որ պահպանողական, ոչ վիրահատական բուժումը ավելի ընդունելի է ոչ աթլետների մոտ[11]։
-
Երրորդ շրջան
-
Երկրորդ շրջան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Joel A. DeLisa; Bruce M. Gans; Nicholas E. Walsh (2005). Physical Medicine and Rehabilitation: Principles and Practice. Lippincott Williams & Wilkins. pp. 881–. ISBN 978-0-7817-4130-9. Archived from the original on 2017-01-07.
- ↑ 2,0 2,1 2,2 Eltorai, Adam E. M.; Eberson, Craig P.; Daniels, Alan H. (2017). Orthopedic Surgery Clerkship: A Quick Reference Guide for Senior Medical Students. Springer. pp. 395–397. ISBN 9783319525679. Archived from the original on 2017-10-15.
- ↑ 3,0 3,1 3,2 "Toe and Forefoot Fractures". OrthoInfo - AAOS. June 2016. Archived from the original on 16 October 2017. Retrieved 15 October 2017.
- ↑ 4,0 4,1 Valderrabano, Victor; Easley, Mark (2017). Foot and Ankle Sports Orthopaedics. Springer. p. 430. ISBN 9783319157351. Archived from the original on 2017-10-15.
- ↑ Dähnert, Wolfgang (2011). Radiology Review Manual. Lippincott Williams & Wilkins. p. 96. ISBN 9781609139438. Archived from the original on 2017-10-15.
- ↑ Mattu, Amal; Chanmugam, Arjun S.; Swadron, Stuart P.; Tibbles, Carrie; Woolridge, Dale; Marcucci, Lisa (2012). Avoiding Common Errors in the Emergency Department. Lippincott Williams & Wilkins. p. 790. ISBN 9781451152852. Archived from the original on 2017-10-16.
- ↑ Lee, Edward (2017). Pediatric Radiology: Practical Imaging Evaluation of Infants and Children. Lippincott Williams & Wilkins. p. Chapter 24. ISBN 9781496380272. Archived from the original on 2017-10-15.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Bica, D; Sprouse, RA; Armen, J (1 February 2016). "Diagnosis and Management of Common Foot Fractures". American Family Physician. 93 (3): 183–91. PMID 26926612.
- ↑ Jones, Robert (Jun 1902). "I. Fracture of the Base of the Fifth Metatarsal Bone by Indirect Violence". Ann Surg. 35 (6): 697–700. PMC 1425723. PMID 17861128.
- ↑ Polzer H, Polzer S, Mutschler W, Prall WC (Oct 2012). "Acute fractures to the proximal fifth metatarsal bone: development of classification and treatment recommendations based on the current evidence". Injury. 43 (10): 1626–32. doi:10.1016/j.injury.2012.03.010. PMID 22465516.
- ↑ Dean BJ, Kothari A, Uppal H, Kankate R (Aug 2012). "The jones fracture classification, management, outcome, and complications: a systematic review". Foot Ankle Spec. 5 (4): 256–9. doi:10.1177/1938640012444730. PMID 22547534.