Քրիստափոր ֆոն Արութինը Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի կրտսեր եղբայրն է։ Ծնվել է 1772 թվականի դեկտեմբերի 2-ին Ինգոլշտադտ քաղաքում։ 1799 թվականին եղել է հողային կառավարման խորհրդական, իսկ վանքերի լուծարման համար 1803 թվականին գործուղվել է վանքերի գրադարանները ստուգելու, որպես կառավարության հանձնակատար։ 1806 թվականին նշանակվել է Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան։ Նրա «Die Pläne Napoleons und seines Gegner in Deutschlands» (1809) ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է Նապոլեոն Բոնապարտի դեմ դավադրության մասին և նրան անվանում գերմանիզմի, կամ աշխարհաքաղաքացիության ներկայացուցիչ, որն էլ հանգեցնում է Մյունխենի գիտնականների դաժան գիտական բանավեճերին, ինչի արդյունքում Քրիստափոր ֆոն Արութինը 1811 թվականին, թագավորի հրամանով թողնում է իր պաշտոնը և նշանակվում Նոյբուրգի վերաքննիչ դատարանի տնօրեն, իսկ 1819 թվականից Ամբերգի վերաքննիչ դատարանի նախագահ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները, իրավաբանական և քաղաքական պարունակությունը՝ գրված ազգային ոգով, մեծ մասամբ վերաբերվել են իր ժամանակների իրադարձություններին։ Նրա վերջին աշխատանքը եղել է՝ «Staatsrecht der Konstitutionellen Monarchie»-ը (նոր հրատարակություն, որտեղ շարունակությունը գրվել է Ռոտտեկի կողմից, 3 т., Լայպցիգ, 1838—40): Քրիստափոր ֆոն Արութինը մահացել է 1824 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխեն քաղաքում։