Քոթոն Բոուլ մարզադաշտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Նախկին անվանումներ | Ֆեյր Պարկ Ստեդիում (1930-1936) |
Տեղագրություն | Ֆեյր Պարկ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1930 |
Բացված | 1930 |
Կառուցման գին | $328,200 USD |
Ճարտարապետ | Mark Lemmon? |
Սեփականատեր | Դալաս |
Տարողություն | 92 000 |
Տնային թիմ | Dallas Cowboys (NFL) (1960-1971) Dallas Texans (AFL) (1960-1962) Dallas Burn / FC Dallas (MLS) (1996-2002, 2004-2005) SMU Mustangs (NCAA) (1932-1978, 1995-2000) Dallas Texans (NFL) (1952) Dallas Tornado (NASL) (1967-1968) Dallas Desire (LFL) (2010) |
Ծածկույթի տեսակը | artificial turf? |
Կայք | cottonbowlstadium.com(անգլ.) |
Cotton Bowl Վիքիպահեստում |
Քոթոն Բոուլ մարզադաշտ (անգլ.՝ Cotton Bowl), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 92 հազար հանդիսականի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցվել է Դալասի Ֆեյր Պարկ համալիրի տարածքում և սկզբնապես կրում էր Ֆեյր Պարկ Ստեդիում անվանումը։ Այնուհետև մարզադաշտում սկսեցին անցկացվել ամերիկյան ֆուտբոլի «Քոթոն Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, և այն վերանվանվեց պարզապես Քոթոն Բոուլ։ Մարզադաշտը համանուն մրցաշարը ընդունում էր մինչև 2010 թ., իսկ 2010 թ.-ից սկսած մրցաշարը սկսեց ընդունել Առլինգտոնի Կովբոյզ մարզադաշտը։ Մարզադաշտում անց են կացվում ամերիկյան և դասական ֆուտբոլի հանդիպումներ, ինչպես նաև բեյսբոլային հանդիպումներ, բազմաթիվ համերգներ և մարզամշակութային այլ միջոցառումներ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզ Բոուլը ընդունել է 1993 թ. ոսկե գավաթի 7 հանդիպումներ։
Ամսաթիվը | 1-ին թիմը | Հաշիվը | 2-րդ թիմը | Մրցաշարի փուլը | Հանդիսական |
---|---|---|---|---|---|
10 հուլիսի 1994 | Հոնդուրաս | 5 ։ 1 | Պանամա | խմբային փուլ, խումբ A | 11 642 |
10 հուլիսի 1994 | Միացյալ Նահանգներ | 1 ։ 0 | Ճամայկա | խմբային փուլ, խումբ A | 11 642 |
14 հուլիսի 1993 | Ճամայկա | 3 ։ 1 | Հոնդուրաս | խմբային փուլ, խումբ A | 13 771 |
14 հուլիսի 1994 | Միացյալ Նահանգներ | 2 ։ 1 | Պանամա | խմբային փուլ, խումբ A | 13 771 |
17 հուլիսի 1994 | Ճամայկա | 1 ։ 1 | Պանամա | խմբային փուլ, խումբ A | 18 527 |
17 հուլիսի 1994 | Միացյալ Նահանգներ | 1 ։ 0 | Հոնդուրաս | խմբային փուլ, խումբ A | 18 527 |
21 հուլիսի 1994 | Միացյալ Նահանգներ | 1։0 ԼԺՀ (0։0) | Կոստա Ռիկա | կիսաեզրափակիչ | 14 826 |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Քոթոն Բոուլում տեղի են ունեցել 6 հանդիպումներ։
Ամսաթիվը | 1-ին թիմը | Հաշիվը | 2-րդ թիմը | Մրցաշարի փուլը | Հանդիսական |
---|---|---|---|---|---|
17 հունիսի 1994 | Իսպանիա | 2 ։ 2 | Հարավային Կորեա | խմբային փուլ, խումբ C | 56 247 |
21 հունիսի 1994 | Նիգերիա | 3 ։ 0 | Բուլղարիա | խմբային փուլ, խումբ D | 44 132 |
27 հունիսի 1994 | Գերմանիա | 3 ։ 2 | Հարավային Կորեա | խմբային փուլ, խումբ C | 63 998 |
30 հունիսի 1994 | Արգենտինա | 0 ։ 2 | Բուլղարիա | խմբային փուլ, խումբ D | 63 998 |
3 հուլիսի 1994 | Սաուդյան Արաբիա | 1 ։ 3 | Շվեդիա | 1/8 եզրափակիչ | 60 277 |
9 հուլիսի 1994 | Հոլանդիա | 2 ։ 3 | Բրազիլիա | քառորդ եզրափակիչ | 63 500 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոթոն Բոուլի պաշտոնական կայք; cottonbowlstadium.com (անգլ.)
- Տեղեկություններ Քոթոն Բոուլի մասին; cottonbowlstadium.com, fairpark.org, ticketcity.com (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քոթոն Բոուլ մարզադաշտ կատեգորիայում։ |