Քլեր Մաքքեսկիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեր Մաքքեսկիլ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Միսուրիի համալսարան (1975)[1], Դեյվիդ Հ. Հիքմանի ավագ դպրոց[1], Միսուրիի համալսարան (1978)[1], Ջորջթաունի համալսարան և University of Missouri School of Law?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և դատախազ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 24, 1953(1953-07-24)[2] (70 տարեկան)
Ծննդավայր Rolla, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ mccaskill.senate.gov

Քլեր Մաքքեսկիլ (անգլ.՝ Claire Conner McCaskill, հուլիսի 24, 1953(1953-07-24)[2], Rolla, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Միսսուրիի նահանգից ԱՄՆ սենատոր (2007-2019), դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սովորել է Կոլումբիայի (Միսսուրի) միջնակարգ դպրոցում, 1975 թվականին ավարտել Է Միսսուրիի համալսարանը, 1978 թվականին նույն համալսարանում ստացել է իրավունքի դոկտորի աստիճան (J. D.)[3]։

1978 թվականին աշխատել է որպես դպիր Միսսուրիի վերաքննիչ դատարանում, 1978 թվականից մինչև 1982 թվականը՝ Ջեքսոնի շրջանի դատախազի օգնական։ 1983 թվականց մինչև 1992 թվականը զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով[4]։

1983-1988 թվականներին՝ Միսսուրիի Ներկայացուցիչների պալատի անդամ։

1992-1998 թվականներին եղել է Ջեքսոնի շրջանի դատախազ։

1998-2006 թվականներին՝ Միսսուրիի Հաշվիչ պալատի նախագահ։

2004 թվականին անհաջող փորձ ձեռնարկեց Միսսուրիի նահանգապետ ընտրվելու համար։

2006 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատ՝ հաղթելով հանրապետական Ջիմ Թելենտին (ընդ որում՝ ընտրարշավի նրանց գումարային ծախսերը՝ կուսակցությունների հավաքած 19,8 միլիոնը, և թեկնածուների անձնական ընտրական ֆոնդերից 26 միլիոնն այդ տարի ամենամեծն են եղել բոլոր սենատական նախընտրական քարոզարշավների մեջ)[5]։

2012 թվականին Սենատի ընտրություններում պաշտպանել է իր մանդատը Հանրապետական Թոդ Էյքինի հետ քաղաքական դիմակայությունում, որը, լինելով աբորտների համոզված հակառակորդ, հասարակության հատուկ ուշադրություն է գրավել այն ժամանակ հանրապետականների կողմից ծավալված արշավին իր մասնակցությամբ այսպես կոչված «օրինական բռնաբարության» շուրջ, որը հազվադեպ է հանգեցնում հղիության[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=M001170
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. «McCASKILL, Claire, (1953 - )». Biographical Directory (անգլերեն). United States Congress. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  4. «CLAIRE MCCASKILL (D)». Missouri Senate Race (անգլերեն). NBC News. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  5. Greg Giroux (2007 թ․ մարտի 9). «FEC Highlights Spending Data on 2006 Senate Races» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  6. «Missouri Election Results 2012: Claire McCaskill defeats Todd Akin in Senate race; Nixon reelected as governor» (անգլերեն). The Washington Post. 2012 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gregory Lewis McNamee (2016 թ․ մայիսի 27). «Claire McCaskill» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեր Մաքքեսկիլ» հոդվածին։