Քլեր Մաքքեսկիլ
Քլեր Մաքքեսկիլ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Միսուրիի համալսարան (1975)[1], David H. Hickman High School?[1], Միսուրիի համալսարան (1978)[1], Ջորջթաունի համալսարան և University of Missouri School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և դատախազ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 24, 1953 (67 տարեկան) |
Ծննդավայր | Rolla, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | mccaskill.senate.gov |
Քլեր Մաքքեսկիլ (անգլ.՝ Claire Conner McCaskill, հուլիսի 24, 1953, Rolla, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Միսսուրիի նահանգից ԱՄՆ սենատոր (2007-2019), դեմոկրատական կուսակցության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա սովորել է Կոլումբիայի (Միսսուրի) միջնակարգ դպրոցում, 1975 թվականին ավարտել Է Միսսուրիի համալսարանը, 1978 թվականին նույն համալսարանում ստացել է իրավունքի դոկտորի աստիճան (J. D.)[2]։
1978 թվականին աշխատել է որպես դպիր Միսսուրիի վերաքննիչ դատարանում, 1978 թվականից մինչև 1982 թվականը՝ Ջեքսոնի շրջանի դատախազի օգնական։ 1983 թվականց մինչև 1992 թվականը զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով[3]։
1983-1988 թվականներին՝ Միսսուրիի Ներկայացուցիչների պալատի անդամ։
1992-1998 թվականներին եղել է Ջեքսոնի շրջանի դատախազ։
1998-2006 թվականներին՝ Միսսուրիի Հաշվիչ պալատի նախագահ։
2004 թվականին անհաջող փորձ ձեռնարկեց Միսսուրիի նահանգապետ ընտրվելու համար։
2006 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատ՝ հաղթելով հանրապետական Ջիմ Թելենտին (ընդ որում՝ ընտրարշավի նրանց գումարային ծախսերը՝ կուսակցությունների հավաքած 19,8 միլիոնը, և թեկնածուների անձնական ընտրական ֆոնդերից 26 միլիոնն այդ տարի ամենամեծն են եղել բոլոր սենատական նախընտրական քարոզարշավների մեջ)[4]։
2012 թվականին Սենատի ընտրություններում պաշտպանել է իր մանդատը Հանրապետական Թոդ Էյքինի հետ քաղաքական դիմակայությունում, որը, լինելով աբորտների համոզված հակառակորդ, հասարակության հատուկ ուշադրություն է գրավել այն ժամանակ հանրապետականների կողմից ծավալված արշավին իր մասնակցությամբ այսպես կոչված «օրինական բռնաբարության» շուրջ, որը հազվադեպ է հանգեցնում հղիության[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=M001170
- ↑ «McCASKILL, Claire, (1953 - )»։ Biographical Directory (անգլերեն)։ United States Congress։ Վերցված է 2017-01-24
- ↑ «CLAIRE MCCASKILL (D)»։ Missouri Senate Race (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 2017-01-24
- ↑ Greg Giroux (2007-03-09)։ «FEC Highlights Spending Data on 2006 Senate Races» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2017-01-24
- ↑ «Missouri Election Results 2012: Claire McCaskill defeats Todd Akin in Senate race; Nixon reelected as governor» (անգլերեն)։ The Washington Post։ 2012-11-07։ Վերցված է 2017-01-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gregory Lewis McNamee (2016-05-27)։ «Claire McCaskill» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2017-01-24
|