Jump to content

Քլեյ Թոմփսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեյ Թոմփսոն
Klay Thompson

Թոմփսոնը 2016 թվականին
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Դիրքը Հարձակվող պաշտպան/ թեթև հարձակվող
Համար № 11
Ի ծնե տրված անունը Klay Alexander Thompson
Քլեյ Ալեքսանդր Թոմփսոն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 93 կգ
Դպրոց Սանտա Մարգարիտայի կաթոլիկ դպրոց
(Ռանչո Սանտա Մարգարիտա, Կալիֆորնիա)
համալսարան Վաշինգտոնի նահանգային համալսարան (2008–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 11-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (2011-այժմ)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2015, 2017, 2018, 2022)
  • NBA աստղ (2015–2019)
  • 2× All-NBA երրորդ թիմ (2015, 2016)
  • NBA All-Defensive երկրոդ թիմ (2019)
  • NBA երեքմիավորանոց նետումների հանդիպման հաղթող (2016)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • 2× All-Pac-10 առաջին թիմ (2010–2011)
  • #1 խաղաշապկի հավերժացում Վաշինգտոնի նահանգային համալսարանի կողմից

Քլեյ Ալեքսանդր Թոմփսոն (անգլ.՝ Klay Alexander Thompson, փետրվարի 8, 1990(1990-02-08)[1], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան և թեթև հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբում։

Ծնվել է Լոս Անջելեսում, մանկություն անցկացրել Լադերա Ռանչ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հաճախել է Ռանչո Սանտա Մարգարիտայում գտնվող «Սանտա Մարգարիտա» ավագ դպրոցը[2]։ Դպրոցի ավարտական տարում Թոմփսոնը միջինը բերում էր 21 միավոր, որի օգնությամբ թիմը մրցաշրջանում ունենում է 30 հաղթանակ և ընդամենը 5 պարտություն, ինչի շնորհիվ էլ դուրս է ելնում մինչև նահանգային առաջնություն[2]։ Նահանգային առաջնության ժամանակ Թոմփսոնը սահմանում է խաղային ռեկորդ՝ մեկ հանդիպման ընթացքում իրացնելով յոթ 3-միավորանոց նետում։ Դպրոցն ավարտելով 2008 թվականին՝ Թոմփսոնն ընդունվում է Վաշինգտոնի նահանգային համալսարան։ Համալսարանի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերում Թոմփսոնը միջինը բերում էր համապատասխանաբար 12, 5, 19, 6 և 21, 6 միավոր։

Ընտրվել է NBA-ի 2011 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից։

2014 թվականին խաղընկեր Ստեֆեն Քարիի հետ (միասին հայտնի որպես «Սփլեշ եղբայրներ», "Splash Brothers") ռեկորդ է սահմանել կոմբինացիոն 3-միավորանոց նետումների ասպարեզում (484)։

2015, 2017, 2018 և 2022 թվականներին, «Ուորիորսի» կազմում ճանաչվել է NBA-ի չեմպիոն։

Թոմփսոնի հայրը՝ Մայքլ Թոմփսոնը ժամանակին հանդես է եկել NBA-ում՝ «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում 1987 և 1988 թվականներին դառնալով NBA-ի չեմպիոն։

Ուսանողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմփսոնն ավարտել է «Սանտա Մարգարիտա» կաթոլիկական դպրոցը, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի համանուն քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո 3 մրցաշրջան անցկացրել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի բասկետբոլային հավաքականում։

2008-09 մրցաշրջանում Թոմփսոնն անցկացնում է 33 հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 33 րոպե և գրանցելով 12 միավոր, 4 բլոկշոտ, 1 խլում, 2 արդյունավետ փոխանցում և 1 կորուստ[3]։

2009-10 մրցաշրջանում Թոմփսոնն անցկացնում է ընդամենը 3 հանդիպում՝ միջինում խաղալով 35 րոպե և գրանցելով 20 միավոր, 5 բլոկշոտ, 1 խլում, 2 արդյունավետ փոխանցում և ունենալով ընդամենը 3 կորուստ[3]։

2010-11 մրցաշրջանում Թոմփսոնն անցկացնում է 34 մարզական հանդիպում՝ մանրահատակի վրա միջինում անցկացնելով 35 րոպե և գրանցելով 21 միավոր, 5 բլոկշոտ, 1 խլում, 4 արդյունավետ փոխանցում և ունենալով ընդամենը 3 կորուստ[3]։

NBA-ի կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվել է 2011 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ ընտրությամբ «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից[4]։

NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանում Թոմփսոնը մանրահատակի վրա միջինում անցկացնում էր 24 րոպե, և իր հաշվին գրանցում 12 միավոր, 2 բլոկշոտ և 2 փոխանցում։ Մեկնարկային մրցաշրջանի բարձրագույն արդյունքը Թոմփսոնն ունենում է «Սաքրամենտո Քինգս» ակումբի հետ խաղում, որի ժամանակ հաշվին գրանցում է 31 միավոր։ Ընդհանուր առմամբ, Թոմփսոնը մեկնարկային մրցաշրջանում 10 անգամ հավաքել էր 20-ից բարձր միավոր։

2015 թվականի հունվարի 23-ին Թոմփսոնը NBA-ի նոր ռեկորդ է սահմանում «Սաքրամենտոյի» հետ հանդիպման ժամանակ՝ մեկ խաղակեսի ընթացքում հավաքելով 37 միավոր։ Հանդիպման երրորդ խաղափուլում Թոմփսոնն արդյունավետ կերպով արձակում է 13 նետում։ Հանդիպման ավարտին Թոմփսոնն իր հաշվին գրանցում է կարիերայի բարձրագույն՝ 52 միավոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://basketball.realgm.com/player/Klay-Thompson/Summary/4717
  2. 2,0 2,1 «Քլեյ Թոմփսոնի էջը WSUCougars.com կայքում». Վաշինգտոն սթեյթ Քուգըրս. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 Վիճակագրական տվյալները «Վաշինգտոն սթեյթի» հավաքականի կազմում
  4. НБА. Դրաֆթ-2011։ «Կլիվլենդն» 1-ին համարով ընտրում է Կայրի Իրվինգին, իսկ «Մինեսոտան» օգտագործելով 2-րդ համարը ձեռք է բերում Դերիք Ուիլյամսին(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլեյ Թոմփսոն» հոդվածին։