Քեմբրիջյան հնգյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Ֆիլբին խորհրդային փոստային նամականիշի վրա

Քեմբրիջյան հնգյակ (անգլ.՝ Cambridge Five), Մեծ Բրիտանիայում խորհրդային լրտեսների խումբ, ովքեր հավաքագրվել էին 1930-ական թվականներին Քեմբրիջի համալսարանում՝ խորհրդային հետախույզ Արնոլդ Դեյնչի կողմից[1]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաբանները հակասական մոտեցումներ ունեն խմբի հինգերորդ անդամ վերաբերյալ, սակայն ամենահավանական «թեկնածուն» համարվում է՝

  • Ջոն Քերնքրոսը (անգլ.՝ John Cairncross)[6], ով աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում և ռազմական հետախուզությունում։

Բոլոր հինգը զբաղեցրել են բարձր պաշտոններ բրիտանական հետախուզությունում և/կամ դիվանագիտական կառույցներում։ Հետախույզների ցանցի գործունեությունը բացահայտվել է, սակայն նրանք չեն պատժվել[7][8]։ Ֆիլբին, Մաքլեյնը և Բյորջեսը փախել են ԽՍՀՄ, Քերնքրոսը և Բլանտը մնացել են Անգլիայում, սակայն դատական կարգով չեն պատժվել։

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ալեն Դալեսը «Քեմբրիջյան հնգյակն» անվանել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ամենաուժեղ հետախուզական խումբը»[9]։

Քիմ Ֆիլբիի անգլիացի գրող և հրապարակախոս Ֆիլիպ Նայթլին 1988 թվականի հունվարին Մոսկվայում տված հարցազրույցից մի հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթլի։… Պատմեք խնդրեմ քեմբրիջյան հետախուզական խմբի մասին

Ֆիլբի։ Քեմբրիջյան խումբ, որպես այդպիսին, երբեք գոյություն չի ունեցել։ Դա հիմարություն է, որը հորինել են լրագրողները և լրտեսների մասին գրքերի հեղինակները։ Ես սկսել եմ աշխատել ռուսների հետ ոչ Քեմբրիջում։ Նույն կարելի է ասել նաև Բյորջեսի և Բլանտի պարագայում։ Մաքլեյնի պարագայում նույնը պնդել չեմ կարող, ճիշտն ասած չգիտեմ, բայց կասկածում եմ դրանում։ …

Նայթլի։ Դուք Քեմբրիջում ճանաչել եք Բյորջեսին, Մաքլեյնին և Բլանտին։ Նրանցից երկուսը եղել են ձեր մտերիմ ընկերները։ Հենց ա՞յդ է պատճառը, որ մարդիկ որոշել են, որ գործել է ինչ-որ քեմբրիջյան հետախուզական խումբ

Ֆիլբի։ Բայց ես գիտեմ, որ Բյորջեսն ու Բլանտը սկսել են աշխատել ռուսների հետ ոչ թե Քեմբրիջում, այլ ավելի ուշ։ Ես Մաքլեյնին չեմ ճանաչել մինչև պատերազմը, սակայն կասկածում եմ, որ նա ռուսների հետ աշխատել է դեռ Քեմբրիջում։ Այնպես որ քեմբրիջյան խմբի գոյության մասին վարկածը քննադատություններին չի դիմանում։ Այդ միֆը ստեղծել է մի շարք անմտություններ։ Մարդիկ տարիներով փնտրել են հավաքագրողին։ Եթե Քեմբրիջում գործել է հետախուզական խումբ, ապա ինչո՞ւ, օրինակ, այդ խումբը չի եղել Օքսֆորդում։ Միթե իրենց գլխում երբեք միտք չի ծագել այն մասին, որ ինչ-որ մեկը, ով արդեն աշխատել էր ռուսների հետ, կարող էր ուղղակի խոսել ընկերոջ հետ, այնուհետև խորհուրդ տար նրան, ինչպես ես ժամանակին խորհուրդ եմ տվել Բյորջեսի թեկնածությունը։ …

Նայթլի։ Եկեք այս հարցի մեջ հստակություն մտցնենք։ Վերջիվերջո, գոյություն չի ունեցե՞լ ոչ մի քեմբրիջյան խումբ, Կոմինտերնի ոչ մի քեմբրիջյան ցանց։ Քանի որ, եթե այն, ինչ դուք ասում, ճշմարտություն է, ապա հինգերորդ անդամի բացահայտմանն ուղղված գործողությունները ժամանակի անիմաստ կորուստ են։ Եթե գոյություն չունենար Կոմինտերնի ցանցը, ապա որտեղի՞ց կարող էր հայտնվել հինգերորդ մարդը։ Կոմինտերնի լրտեսները դուք էիք, Բլանտը, Բյորջեսը և Մաքլեյնը, սակայն հարց էր առաջացել՝ ո՞վ էր հինգերորդը։ Նրա նկատմամբ որսը շարունակվել է շուրջ 30 տարի։

Ֆիլբի։ Մենք չենք եղել Կոմինտերնի ցանցի անդամ։ Մենք սկսել ենք աշխատել անջատ և գործել ենք դարձյալ անջատ։ Մեր հետ կապը իրականացրել է Բյորջեսը՝ միակը, ով ճանաչում էր բոլորին։

Նայթլի։ Ուրեմն, Բյորջեսը եղել է ձեր ղեկավա՞րը։

Ֆիլբի։ Եթե ձեզ հարմար է, թող լինի այդպես սըր

Նայթլի։ Սակայն ինձ հայտնի է, որ գաղտնի ծառայությունների առնվազն մեկ նախկին ղեկավար կարծում էր, որ Դուք ՊԱԿ-ին ժառանգություն եք մնացել Կոմինտերնից, որտեղ դուք պատասխանատու եք եղել «հետաքրքրասերների ցանցի համար, ովքեր ունեն բարձր գաղափարներ»։

Ֆիլբի։ Կոմինտերնի որևէ ցանց գոյություն չի ունեցել։ Իսկ «հետաքրքրասերների» կարգավիճակում մենք եղել ենք միայն այն իմաստով, որ չենք վճարվել մեր կատարած աշխատանքի համար։

Նայթլի։ Դուք ե՞րբ եք իմացել, որ Բլանտը, Բյորջեսը և Մաքքլեյնը նույնպես աշխատում են ռուսների համար։

Ֆիլբի։ Բյորջեսը, եթե չեմ սխալվում 1934 թվականին ինձ գրել էր իր որոշման մասին և ես նրան շնորհավորել էի։ Մաքլեյնի հետ ես հանդիպել եմ միայն մեկ անգամ 1930-ական թվականներին։ Այնուհետ, ես նրան հանդիպել եմ 1940 թվականին, երբ վերադարձել էի Ֆրանսիայից (Ֆիլբին այնտեղ գտնվել է «Թայմս» ամսագրի ռազմական թղթակցի կարգավիճակում)։ Փարիզի անկումից հետո, ես կորցրել եմ իմ կապը ռուսների հետ և Անգլիայում ես փորձեցի նորից վերականգնել այն։ Այդ ժամանակ ես արդեն գիտեի Մաքլեյնի աշխատանքի մասին, այդ իսկ պատճառով նրանից օգնություն խնդրեցի։ Ես նրա հետ հանդիպել եմ երկու անգամ։ Առաջին անգամ նա, ինչպես ենթադրվում էր, ցուցաբերեց զգուշավորություն։ Նա լսեց ինձ և նշանակեց երկրորդ հանդիպում։ Այդ հանդիպման ժամանակ նա համաձայնվեց օգնություն ցուցաբերել։ Ինձ մինչև 1941 թվականը հայտնի չէր, որ Բլանտը նույնպես աշխատում է ռուսների համար և երբ նա մի օր մոտեցավ ինձ, ես ահավոր վախեցա։ Իսկ նա ուղղակիորեն ասաց․ «Ես գիտեմ, թե դուք ինչով եք զբաղվում։ Ինչևէ, ես էլ եմ նույնը անում»։ Ինչ-որ պատճառով նա կորցրեց կապը և վերականգնման համար կարիք ուներ օգնության։ Ես ստուգեցի նրա ասածները և կարողացա օգնել նրան։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լրտեսները Քեմբրիջից»[10] (անգլ.՝ Cambridge Spies, ռեժ․ Պիտեր Մոֆֆաթ, BBC, 2003), չորս սերիայից բաղկացած գեղարվեստական ֆիլմ, որը հիմնված է իրական փաստերի վրա։
  • «Այլ երկիր» (անգլ.՝ Another Country, ռեժ. Մարեք Կանիևսկի, 1984), Գայ Բյորջեսի դպրոցական տարիների մասին գեղարվեստական ֆիլմ (ֆիլմում նրա անունն է Բենեթ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт СВР РФ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  2. «Гарольд Андриан Рассел «Ким» Филби». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  3. «Маклин Дональд Дюарт». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  4. «Антони Фредерик Блант». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  5. «Берджес Гай». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  6. «Джон Кернкросс». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  7. «Кэмбриджская «великолепная» пятёрка». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  8. [https://web.archive.org/web/20070118032119/http://www.vestnik.com/issues/97/0916/win/kashlin.htm Արխիվացված 2007-01-18 Wayback Machine Рафаил КАШЛИНСКИЙ: АНГЛИЙСКИЕ АРИСТОКРАТЫ НА СЛУЖБЕ У КГБ [WIN]]
  9. Антонов В. С., Карпов В. Н. Тайные информаторы Кремля-2. С них начиналась разведка. — М.: ОЛМА-ПРЕСС Образование, 2003. — 416 с. — (Досье). С. 205.
  10. «Cambridge Spies» (2003)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս