Ծնվել է 1846 թվականին Ղազախի գավառի Մելիք գյուղում (այժմ` Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղ)։ 1862-1873 թվականներին խաղացել է ԹիֆլիսումԳևորգ Չմշկյանի թատերախմբում։ Արամյանի արտիստական անհատականությունը ձևավորվել է մելոդրամներում և վոդևիլներում։ Դերասանուհու խառնվածքը կատարելապես դրսևորվել է Գաբրիել Սունդուկյանի կատակերգություններում (Քեթևան, Մարքրիտ, Բարբարե, Շուշան)։ Արամյանը ազգային ռեալիստական խաղաոճի ամենաբնորոշ ներկայացուցիչներից է։ Քութայիսում մասնակցել է նաև վրացական խմբերի ներկայացումներին՝ վրացերենով կատարելով մի շարք դերեր։ Մահացել է 1878 թվականին 32 տարեկանում[2][3], Քութայիսում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 687)։