Քեթևան Արամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեթևան Արամյան
Ծնվել է1846
ԾննդավայրԾաղկավան, Տավուշի մարզ, Հայաստան
Մահացել էհունիսի 17, 1878(1878-06-17)
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Քեթևան Արամյան (1846 - 1878, հունիսի 17), հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1846 թվականին Ղազախի գավառի Մելիք գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղ)։ 1862-1873 թվականներին խաղացել է Թիֆլիսում Գևորգ Չմշկյանի թատերախմբում։ Արամյանի արտիստական անհատականությունը ձևավորվել է մելոդրամներում և վոդևիլներում։ Դերասանուհու խառնվածքը կատարելապես դրսևորվել է Գաբրիել Սունդուկյանի կատակերգություններում (Քեթևան, Մարքրիտ, Բարբարե, Շուշան)։ Արամյանը ազգային ռեալիստական խաղաոճի ամենաբնորոշ ներկայացուցիչներից է։ Քութայիսում մասնակցել է նաև վրացական խմբերի ներկայացումներին՝ վրացերենով կատարելով մի շարք դերեր։ Մահացել է 1878 թվականին 32 տարեկանում[1][2], Քութայիսում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Չմշկյան, Քեթևան Արամյանց, «Թատրոն», 1895, հ. 2։
  • Ռ. Զարյան, Քեթևան Արամյան, «Տեղեկագիր ՀԱԱՀ ԳԱ, Հասարակական գիտություններ», 1956, համար 1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 30-31։
  2. Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։