Քարդաշյանների ընտանիք
Քարդաշյանների ընտանիք (անգլ.՝ /kɑːrˈdæʃiən/ kar-DASH-ee-ən/kɑːrˈdæʃiən/ kar-DASH-ee-ən),որը նաև կոչվում է Քարդաշյան-Ջեններ ընտանիք[1], ամերիկյան ընտանիք է, որը հայտնի է իրավունքի բնագավառում (Ռոբերտ Քարդաշյանի միջոցով), զվարճանքի, ռեալիթի հեռուստատեսության, նորաձևության դիզայնի և բիզնեսի։ Տարբեր ձեռնարկումների միջոցով ընտանիքի մի քանի անդամներ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլլարի ունեցվածք։ Քիմ Քարդաշյանը հայտնի դարձավ 2007 թվականին, նախկին ընկերոջ՝ երգիչ Ռեյ Ջեյի մասնակցությամբ մեծահասակների համար ֆիլմում նկարահանվելուց հետո, որը ընտանիքին հնարավորություն տվեց հայտնի դառնալ։ Նրանք միասին հայտնվեցին Keeping Up with the Kardashians ռեալիթի հեռուստաշոուում։ Շոուի 14-ամյա թողարկումը հնարավորություն տվեց և պահպանեց լրատվամիջոցների ազդեցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ՝ ինչը թույլ տվեց նրանց սկսել և կառուցել իրենց անհատական կարիերան բազմաթիվ բիզնեսներում` իրենց առանձին ապրանքանիշերի ներքո։
Ընտանիքը, որը սկսել են Քրիս Ջենները և Ռոբերտ Քարդաշյանը, ներառում են նրանց երեխաները՝ Քորթնին, Քիմը, Քլոյին և Ռոբ Քարդաշյանը, ինչպես նաև նրանց թոռները։ 1991 թվականին Ռոբերտի և Քրիսի ամուսնալուծությունից հետո նա նորից ամուսնացավ տասնամարտի օլիմպիական չեմպիոն Քեյթլին Ջենների հետ։ Նրանք ունեին երկու դուստր՝ Քենդալ և Քայլի Ջեններ։ Ռոբերտ Քարդաշյան ավագը մահացել է կերակրափողի քաղցկեղից 2003 թվականին։
Նշանավոր ազգականների թվում են Քենդալի և Քայլիի խորթ եղբայրները (Քեյթլինի և երգահան Լինդա Թոմփսոնի հետ նրանց ամուսնությունից), Բրենդոնը և Բրոդի Ջենները[1][2]։
Քորթնին նախկինում հանդիպել է ամերիկացի ձեռնարկատեր Սքոթ Դիսիկի հետ, նրանք երեք երեխա ունեն։ Քիմը նախկինում ամուսնացած է եղել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, և նրանք միասին չորս երեխա ունեն։ Քլոյեն նախկինում հանդիպել է կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, ում հետ նա երկու երեխա ունի։ Ռոբը նախկինում հանդիպել է ամերիկացի ռեփեր և մոդել Բլակ Չայնայի հետ և նրանք ունեն մեկ երեխա։ Քայլին նախկինում հանդիպել է ամերիկացի ռեփեր և երգիչ Թրևիս Սքոթի հետ, նրանք երկու երեխա ունեն։
Ռոբերտն ի սկզբանե ուշադրության արժանացավ Օ․Ջ․ Սիմփսոն փաստաբաններից մեկը լինելով, վերջինիս սպանության գործով, Քիմի ընտանիքը 2003 թվականին մեծահասակների համար ֆիլմը՝ «Քիմ Քարդաշյանը՝ սուպերսթար», վերածեց ռեալիթի հեռուստատեսության և բիզնեսի[3]։ Նրանք այդ ժամանակվանից անվանվել են որպես «Ամերիկայի ամենահայտնի ընտանիքը» Գլամուրի կողմից[4], «աշխարհի ամենաազդեցիկ ընտանեկան «դինաստիաներից» մեկը «Insider»-ի կողմից[5], և 2010-ականների ամենամեծ ազդեցիկները Վոգ-ում[6]։ Նրանք անվանվում են Քարդաշյան դինաստիա։ Ամերիկայի թագավորական ընտանիքի հակասական վերելքը Յան Հալպերինի գրքի ուշադրության կենտրոնում էր[7]։
Ընտանիքն առավել հայտնի է իր ամենաերկարատև ռեալիթի հեռուստաշոուով՝ Keeping Up with the Kardashians (2007–2021 թվականներին)։ Սփինօֆֆները (Հեռուստատեսության մեջ սպինօֆֆը նոր սերիա է, որը պարունակում է կերպարներ կամ կարգավորումներ, որոնք առաջացել են նախորդ սերիալից, բայց տարբեր շեշտադրումներով, տոնով կամ թեմայով) ներառում էին՝ Քորթնին և Քիմ Թեյք Մայամիում (2009–2013 թվականին); Քորթնին և Խլոեն Մայամիում (2009–2013 թվականին); Քորթնին և Քիմը Նյու Յորքում (2011–2012 թվականին); Քլոյե և Լամսր (2013 թվականին); Քորթնին և Քիմը Մայամիում (2014–2015 թվականին); Քորթնին և Քլոեն Հեմփթոնում (2014–2015 թվականին); Դեշ Տիկնիկները (2015 թվականին) և Քայլիի կյամքը (2017 թվականին)։ 2022 թվականին ընտանիքը ներկայացրեց իր նոր ռեալիթի հեռուստասերիալը՝ Քարդաշյանները։
Ընտանեկան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Քարդաշյան Ավագը՝ Հելեն և Արթուր Քարդաշյանների որդին է։ Նրա չորս տատիկներն ու պապիկները հայ էին, ովքեր 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունից ՝ ժամանակակից Թուրքիայի Քարաքալե և Արդահան քաղաքներից գաղթել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ընտանիքը լքել է Օսմանյան կայսրությունը մինչև Հայոց ցեղասպանության սկսվելը՝ 1915 թվականը[8]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքն ու լրատվամիջոցները Քիմին դրամային գումար շնորհեցին իր կարիերան սկսելու համար։ Ընտանիքը քննադատվել է հայտնի լինելու համար[6][9]։ 2020 թվականին մայիսի վերջին Forbes-ը հետաքննություն է սկսել Քայլիի ֆինանսների վերաբերյալ՝ պնդելով, որ նա խեղաթյուրել է իր՝ միլիարդատիրոջ կարգավիճակը։ Գրողներ Չեյզ Պետերսոն-Ուիթորնը և Մադլին Բերգը հայտարարել են։ «․․․սպիտակ ստեր, բացթողումներ և բացահայտ կեղծիքներ կարելի է ակնկալել այն ընտանիքից, որը կատարելագործվել է—այնուհետև հարստացել— «հայտնի լինելով հայտնի» ( անգլ.՝ famous for being famous) հասկացությունից»»[10]։ Նույնիսկ ընտանիքի հիմնական շոուի «Keeping up with the Kardashians»-ի հետ, ոմանք ասում են, որ ընտանիքը «իրական հմտություններ չունի, բացի «հայտնի լինելուց» հայտնի լինելով»»[11] - ասաց Vogue-ը, Քարդաշյանները»։ Ապացուցել են, որ թեև 2000-ականներին «հայտնի էին հայտնի լինելու համար», սակայն, 2010-ական թվականներին նրանք դարձան մշակութային ուժ, որի հետ պետք է հաշվի նստել»։ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին նրանց տվեցին Բևերլի Հիլզի բանալիները, որոնք միտումնավոր կազմակերպել էին 90210 տարածքի փոստային ինդեքսին համապատասխանելցնելու համար[12]։ Ընտանիքը հաճախ քննադատվում է խաբեության և աֆրոամերիկյան մշակույթի յուրացման համար[13][14]։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարդաշյան տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթոս Սաղաթել Քարդաշյան†, Համաս Շաքարյան†
- Արթուր Քարդաշյան†, Հելեն Առաքելյան†
- Ռոբերտ Քարդաշյան † (ծնված փետրվարի 22, 1944 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քրիս Հութոնի հետ (ծնված նոյեմբերի 5, 1955 թվականին)
- Քորթնի Քարդաշյանը (ծնված ապրիլի 18, 1979 թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Սքոթ Դիսիկի հետ (ծնված մայիսի 26, 1983 թվականին), հետագայում ամուսնացել է Թրևիս Բարքերի հետ (ծնված նոյեմբերի 14, 1975 թվականին)
- Քիմ Քարդաշյան (ծնված հոկտեմբերի 21, 1980 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քանյե Ուեսթի հետ (ծնված հունիսի 8, 1977 թվականին)
- Քլոե Քարդաշյանը (ծնված հունիսի 27, 1984 թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Տրիստան Թոմփսոնի հետ (ծնված մարտի 13, 1991 թվականին)
- Ռոբ Քարդաշյանը (ծնված մարտի 17, 1987թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Բլակ Չայնայի հետ (ծնված մայիսի 11, 1988 թվականին)
- Բարբարա Քարդաշյան Ֆրիման †
- Թոմաս "Թոմ" Քարդաշյան, Ջոան "Ջոանի" Ռոբերթս (նախկինում՝ Էսպոզիտո)[15]
- Ռոբերտ Քարդաշյան † (ծնված փետրվարի 22, 1944 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քրիս Հութոնի հետ (ծնված նոյեմբերի 5, 1955 թվականին)
- Արթուր Քարդաշյան†, Հելեն Առաքելյան†
Քարդաշյան-Ջեններ տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլյամ Հյու Ջեններ†, Էսթեր Ռութ ՄակԳուայր
- Քեյթլին Ջեններ (ծնված հոկտեմբերի 28, 1949 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քրիս Քարդաշյանի հետ (ծնված նոյեմբերի 5, 1955 թվականին)
- Քենդալ Ջեններ (ծնված նոյեմբերի 3, 1995 թվականին)
- Քայլի Ջեններ (ծնված օգոստոսի 10, 1997 թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Թրևիս Սքոթի հետ (ծնված ապրիլի 30, 1991 թվականին)։
- Քեյթլին Ջեններ (ծնված հոկտեմբերի 28, 1949 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քրիս Քարդաշյանի հետ (ծնված նոյեմբերի 5, 1955 թվականին)
Տոհմածառերի աղբյուրներ[4][16][17][18]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kapusta, Michelle (2019 թ․ հունվարի 9). «What Does the Kardashian-Jenner Family Tree Look Like?». Showbiz Cheatsheet. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Updated! The Kardashians Keep Growing: Reality Stars Making Reality Babies». Radar Online. 2018 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Saad, Nardine. «Meet the Kardashians and their extended family». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 4,0 4,1 Smith, Josh (2020 թ․ մայիսի 4). «The Kardashian Family Tree: Who's who in America's most famous family». Glamour Magazine. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Askinasi, Rachel (2019 թ․ մայիսի 18). «Meet the Kardashian-Jenners, heirs to a massive reality TV empire, who have a combined fortune of more than $1.6 billion and are one of the most influential family 'dynasties' in the world». Insider. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 6,0 6,1 King, Emma (2019 թ․ դեկտեմբերի 19). «How The Kardashians Became The Biggest Influencers Of The 2010s». Vogue. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Halperin, Ian (2016). Kardashian Dynasty: The Controversial Rise of America's Royal Family. Gallery Books. ISBN 978-1501128882.
- ↑ «A Look Back at the Kardashian Family's Humble Armenian Roots». People. 2015 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Dumitrescu, Irina (2019 թ․ սեպտեմբերի 20). «Heel Turns». TLS. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Peterson-Withorn, Chase; Berg, Madeline (2020 թ․ մայիսի 29). «Inside Kylie Jenner's Web of Lies - And Why She's No Longer a Billionaire». Forbes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Mattern, Joanne (2019). Kylie Jenner. Mitchell Lane. ISBN 9781545747001.
- ↑ «Celebrities who were given keys to the city». MSN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ The Kardashians' Legacy of Blackfishing and Appropriation
- ↑ It's Not Just Kylie Jenner—These 5 Kardashian Enterprises Have Been Appropriated from Black Culture
- ↑ Jackson, Kourtnee (2020 թ․ ապրիլի 26). «The Kardashians' Aunt Joan Was in Priscilla Presley's Wedding». Showbiz Cheatsheet. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Murray, Daisy (2019 թ․ նոյեմբերի 6). «A Full Breakdown Of All The Kardashian And Jenner Grandchildren, Because We Almost Lost Count». Elle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Oppenheimer, Jerry (2017). The Kardashians: An American Drama. St. Martin's Press. էջ 82. ISBN 9781250087140. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Kylie Jenner and Travis Scott reveal their new baby boy's name». TODAY.com (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 11. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.