Jump to content

Փոստակառապանային կայան (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոստակառապանային կայան
Տեսակտեսարժան վայր, post station? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Փոստակառապանային կայան (ռուս.՝ Почтово-ямщицкая станция), պատմական շինություն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի կենտրոնում։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստակառապանային կայանը Նովոչերկասկում Ռոստովի մարզի տարածքում արտաքին տեսքը պահպանած երեք շենքերից մեկն է։ Կայանի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում` Ատամանսկայա և Գեներալ Լեբեդի փողոցների անկյունում։ Այս ոչ մեծ փայտե մեկհարկանի շինությունը ճակատային մասում ունի հինգ պատուհան։ Այն կառուցվել է Նովոչերկասկի հիմնադրումից անմիջապես հետո։ Այն պահպանվել է մինչև մեր օրերը։ Շենքում այժմ գտնվում է մանկապատանեկան մարզադպրոց։ Կայանում փոստային ձիեր ստանալու իրենց ուղեգրերն են նշել այստեղով անցնող պաշտոնյաներն ու սպաները։ Ճակատին փակցված հուշատախտակը հայտնում է.

Բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի դիմանկարը
Այստեղ` նախկին փոստակառապանային կայանի տանը կանգ են առել. Ա. Ս. Պուշկինը (1829), Մ. Յ. Լերմոնտովը (1840), Ա. Ս. Գրիբոյեդովը (1818, 1823, 1828), աքսորված դեկաբրիստներ Վ. Ա. Մուսին-Պուշկինը, Ի. Ի. Պուշչինը, Պ. Ա. Բեստուժևը, Ն. Ի. Լորերը, Ա. Ե. Ռոզենը, 1812 թվականի պատերազմի հերոս Ա. Պ. Երմոլովը (1820)։
Բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի դիմանկարը

Ա. Ս. Պուշկինը երեք անգամ այցելել է Նովոչերկասկ։ Առաջին անգամ դա եղել է 1820 թվականի հուլիսի 7-ին։ Ալեքսանդր Պուշկինն այդ ժամանակ Նովոչերկասկն այցելել է գեներալ Ն. Ն. Ռաևսկու ընտանիքի հետ։ Վերջինս գրառում է կատարել.

Քաղաքը բավական ընդարձակ է, կանոնավոր, բայց դեռևս քիչ բնակեցված։

Պուշկինի երկրորդ և երրորդ այցելելությունները Նովոչերկասկ նույնպես կապված է Կովկաս կատարած այցելության հետ։ 1829 թվականի մայիսին, կանգ առնելով Նովոչերկասկի փոստային կայանում, Ալեքսանդր Սերգեևիչը հանդիպել է դեկաբրիստ, Հյուսիսային ընկերության հայտնի գործիչ Վ. Ա. Մուսին-Պուշկինի հետ։ Նրա հետ մեծ բանաստեղծը շարունակել է իր ճանապարհը դեպի Էրզրում։

Վերադառնալով Կովկասից` Պուշկինը Նովոչերկասկն այցելել է 1829 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա գրել է իր հայտնի «Դոն» բանաստեղծությունը։

Փոստակառապանային կայանը Նովոչերկասկում

Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովը կանգ է առել Նովոչերկասկում նույպես Կովկաս կատարած ուղևորության ժամանակ` 1840 թվականին։ 1840 թվականի հունիսի 17-ին Ա. Ա. Լոպուխինին Ստավրոպոլից գրած նամակում բանաստեղծը պատմում է իր տպավորությունները Դոնի այն ժամանակվա մայրաքաղաքի մասին։

Փոստային կայանի շենքը Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձան է[2]։

Արտաքին պատկերներ
Փոստակառապանային կայանը Նովոչերկասկում
Հուշատախտակ տան պատին


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. «Памятники архитектуры № 6101084000». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]