Փոստակառապանային կայան (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Փոստակառապանային կայան
Почтово- ямская станция на Атаманской улице.JPG
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Նովոչերկասկ
Կոորդինատներ: 47°24′47.534400100001″ հս․ լ. 40°6′10.512000099991″ ավ. ե. / 47.41320400002777546° հս․. լ. 40.10292000002777257° ավ. ե. / 47.41320400002777546; 40.10292000002777257

Փոստակառապանային կայան (ռուս.՝ Почтово-ямщицкая станция), պատմական շինություն Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի կենտրոնում։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստակառապանային կայանը Նովոչերկասկում Ռոստովի մարզի տարածքում արտաքին տեսքը պահպանած երեք շենքերից մեկն է։ Կայանի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում` Ատամանսկայա և Գեներալ Լեբեդի փողոցների անկյունում։ Այս ոչ մեծ փայտե մեկհարկանի շինությունը ճակատային մասում ունի հինգ պատուհան։ Այն կառուցվել է Նովոչերկասկի հիմնադրումից անմիջապես հետո։ Այն պահպանվել է մինչև մեր օրերը։ Շենքում այժմ գտնվում է մանկապատանեկան մարզադպրոց։ Կայանում փոստային ձիեր ստանալու իրենց ուղեգրերն են նշել այստեղով անցնող պաշտոնյաներն ու սպաները։ Ճակատին փակցված հուշատախտակը հայտնում է.

Բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի դիմանկարը
Aquote1.png Այստեղ` նախկին փոստակառապանային կայանի տանը կանգ են առել. Ա. Ս. Պուշկինը (1829), Մ. Յ. Լերմոնտովը (1840), Ա. Ս. Գրիբոյեդովը (1818, 1823, 1828), աքսորված դեկաբրիստներ Վ. Ա. Մուսին-Պուշկինը, Ի. Ի. Պուշչինը, Պ. Ա. Բեստուժևը, Ն. Ի. Լորերը, Ա. Ե. Ռոզենը, 1812 թվականի պատերազմի հերոս Ա. Պ. Երմոլովը (1820)։ Aquote2.png
Բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի դիմանկարը

Ա. Ս. Պուշկինը երեք անգամ այցելել է Նովոչերկասկ։ Առաջին անգամ դա եղել է 1820 թվականի հուլիսի 7-ին։ Ալեքսանդր Պուշկինն այդ ժամանակ Նովոչերկասկն այցելել է գեներալ Ն. Ն. Ռաևսկու ընտանիքի հետ։ Վերջինս գրառում է կատարել.

Aquote1.png Քաղաքը բավական ընդարձակ է, կանոնավոր, բայց դեռևս քիչ բնակեցված։ Aquote2.png


Պուշկինի երկրորդ և երրորդ այցելելությունները Նովոչերկասկ նույնպես կապված է Կովկաս կատարած այցելության հետ։ 1829 թվականի մայիսին, կանգ առնելով Նովոչերկասկի փոստային կայանում, Ալեքսանդր Սերգեևիչը հանդիպել է դեկաբրիստ, Հյուսիսային ընկերության հայտնի գործիչ Վ. Ա. Մուսին-Պուշկինի հետ։ Նրա հետ մեծ բանաստեղծը շարունակել է իր ճանապարհը դեպի Էրզրում։

Վերադառնալով Կովկասից` Պուշկինը Նովոչերկասկն այցելել է 1829 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ նա գրել է իր հայտնի «Դոն» բանաստեղծությունը։

Փոստակառապանային կայանը Նովոչերկասկում

Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովը կանգ է առել Նովոչերկասկում նույպես Կովկաս կատարած ուղևորության ժամանակ` 1840 թվականին։ 1840 թվականի հունիսի 17-ին Ա. Ա. Լոպուխինին Ստավրոպոլից գրած նամակում բանաստեղծը պատմում է իր տպավորությունները Դոնի այն ժամանակվա մայրաքաղաքի մասին։

Փոստային կայանի շենքը Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձան է[1]։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Փոստակառապանային կայանը Նովոչերկասկում
Searchtool.svg Հուշատախտակ տան պատին


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]