Jump to content

Փոլ Վայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Վայս
Ծնվել էապրիլի 9, 1911(1911-04-09)
Ժագան, Żagań County, Lubusz Voivodeship, Լեհաստան
Մահացել էհունվարի 19, 1991(1991-01-19) (79 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և ֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական ֆիզիկա և տեսական ֆիզիկա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և Քեմբրիջի համալսարան[1]
Գիտական ղեկավարՄաքս Բոռն
Եղել է գիտական ղեկավարBrian Murphy?[1]

Փոլ (Փաուլ) Վայս (գերմ.՝ Paul Weiß, անգլ.՝ Paul Weiss, 9 ապրիլի 1911, Զագան, Գերմանական կայսրություն19 հունվարի 1991, Դեթրոյթ, ԱՄՆ), գերմանացի և բրիտանացի մաթեմատիկոս և ֆիզիկոս-տեսաբան, կանոնական քվանտավորման ներկայացուցիչներից մեկը դաշտի տեսության մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Վայսը ծնվել է գերմանական Սիլեզիա բնակավայրի Զագան քաղաքում հարուստ հրեաների ընտանիքում, որոնք կապված են եղել արդյունաբերական շրջանների հետ։ 1929-1933 թվականներին կրթություն է ստացել Գյոթինգենյան համալսարանում, որտեղ դարձել է Մաքս Բորնի ուսանողը, ինչպես նաև ուսանել է Փարիզում և Ցյուրիխում՝ 1930/1931 ուսումնական տարուց, երբ աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։ Նացիստների՝ իշխանության գալուց հետո Բորնը լքել է Գերմանիան և հրավիրել Վայսին Քեմբրիջի համալսարան, որտեղ վերջինս ժամանել է 1933 թվականի աշնանը (իր մայրը և քույրը այդ ժամանակ արդեն տեղափոխվել էին)։ Բրոնի՝ Էդինբուրգ տեղափոխվելուց հետո երիտասարդ գիտնականը աշխատել է Փոլ Դիրակի ղեկավար ղեկավարությամբ և 1936 թվականին դոկտորական թեզ է պաշտպանել «Համակցված փոփոխականների հայեցակարգը մի քանի ինտեգրալների տարբերակային հաշվարկման մեջ և նրա կիրառությունը քվանտային դաշտերի» (անգլ.՝ The Notion of Conjugate Variables in the Calculus of Variations for Multiple Integrals and its Application to the Quantisation of Field Physics)[2]:

Թեզը պաշտպանելուց հետո Վայսը ևս երկու տարի մնացել է Քեմբրիջում, այդ թվում՝ 1937/1938 ուսումնական տարում քվանտային էլեկտրոդինամիկայի դասընթացն է վարել։ Ապա ևս երկու կիսամյակ անցկացրել է Բելֆասթի Քվինս համալսարանում, որտեղ նա մաթեմատիկական մեխանիկայի դասախոսություններ է կարդացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելուց հետո արդեն 1939 թվականի սեպտեմբերի 5-ին ցանկություն է հայտնել աշխատել ազգային պաշտպանության համար։ Սակայն նա այն ժամանակ չուներ բրիտանական քաղաքացիություն, այդ իսկ պատճառով 1940 թվականի մայիսի 12-ին՝ Քեմբրիջ այցելության ժամանակ, պրակտիկայի է ուղարկվել և հուլիսին ուղարկվել է Քվեբեկի հատուկ ճամբար։ Այստեղ նա իր մի շարք գործընկերների հետ (Մաքս Պերուց, Գերման Բոնդի, Վալտեր Գայթլեր, Կլաուս Ֆուքս) դասախոսություններ է կարդացել նորաստեղծ համալսարանում, որը կազմակերպվել է պրակտիկայի ուղարկված գիտնականների կողմից։ Այդ ժամանակ Վայսի քույրը՝ Հելենան, Գիտության և կրթության պաշտպանության համայնքի օգնությամբ մի շարք քայլեր է ձենարկել, որպեսզի եղբորը տուն վերադարձներ. Նրան իրեն աջակցությունն են հայտնել նաև Բորնը, Դիրակը, Պաուլ Էվալդը, Ռալֆ Ֆաուլերը և այլ գործընկերներ։ Վերջապես, 1940 թվականի դեկտեմբերին որոշում ընդունվեց ազատել Վայսին, և 1941 թվականի հունվարին նա լքեց ճամբարը [3]։

1941 թվականի փետրվարին Վայսը զբաղեցրեց կիրառական մաթեմատիկայի ուսուցչի պաշտոնը Ուեսթֆիլդի քոլեջում (մտնում է Լոնդոնի համալսարանի կազմի մեջ) և զբաղեցրել է այն մինչև 1950 թվականը։ 1946 թվականի օգոստոսին գիտնականը քաղաքացիություն ստանալու մասին դիմում ներկայացրեց և հաջորդ տարվա հունիսին դարձավ Բրիտանիայի քաղաքացի։ 1950-1951 թվականներին նա որոշ ժամանակ աշխատել է Փրինսթոնի Հեռանկարային հետազությունների համալսարանում, իսկ շուտով վերջնականապես տեղափոխվել է ԱՄՆ և մինչև 1957 թվականն աշխատել է կիրառական մաթեմատիկոս General Electric կազմակերպությունում։ Նրա աշխատանքի ուղղություններից մեկը գործառնությունների հետազոտության մեթոդների օգտագործումն էր գործնական խնդիրները լուծելու համար։ 1958-1960 թվականներին Վայսը Avco ավիացիոն ընկերության աշխատակից է եղել, ինչից հետո միացել է Դեթյոթի Ուեյնի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետին, որտեղ շարունակել է աշխատել մինչ իր մահը՝ 1991 թվականը[4]։

Լոնդոնում աշխատելու ժամանակ Վայսը ամուսնացել է Մարլիզ Օպայի հետ (Marliese Oppa), նրանք ունեին երկու երեխա. Նրանք նաև որդեգրել են կնոջ բարեկամին, որը ողջ էր մնացել Բելզենյան համակենտրոնացման ճամբարում։ Վայսի դուստրը՝ Ռութը (Ruth Weiss), որպես ծրագրավորող է աշխատել Բելլա լաբորատորիաներում։ Իր քույրը՝ Հելենան (Helene Weiss), Մարտին Հայդեգերի արվեստի և փիլիսոփայության մասնագետ էր, որի մոտ ժամանակին սովորել էր։ Մյուս քույրը՝ Գերտրուդան (Gertrud Weiss), ամուսնացած էր հանրահայտ հոգեբան Կուրտ Լևինի հետ[5]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեզում և հաջորդող հրապարակումներում Վայսը մշակել է կանոնական քվանտավորման համակարգը դաշտի տեսության մեջ, մասնավորապես՝ ստացել է ընդհանրացված կոմուտացիոն հարաբերություններ դաշտային փոփոխականների համար։ Իր հետաքրքրությունները վերաբերում էին առաջին հերթին դաշտային տեսությունների քվանտավորան համար ընդհանուր մաթեմատիկական ֆորմալիզմի կառուցմանը։ Վայսի մեթոդը (այսպես կոչվող parameter formalism), հիմնված պարամետրերի վերլուծության վրա, օգտագործվել է Դիրակի կողմից 1940-ական թվականների վերջին կապերի հետ համիլթոնային համակարգերի կանոնական քվանտավորման տեսության ստեղծման համար, իսկ ավելի ուշ՝ գրավիտացիայի կանոնական քվանտավորման համար (առաջին հերթին Փիթեր Բերգմանի և Բրայս Դևիթի աշխատություններում)[6]։

Բելֆաստում աշխատելու ժամանակ Վայսը գրել է մեծ հոդված, որտեղ տվել է հարաբերականության հատուկ տեսության հավասարումների գրառումը և էլեկտրամագնիսական ճառագայթում կատարող լիցքավորված մասնիկի շարժման հավասարումների գրառումը[7]։

Հիմնական հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Weiss P. On the quantization of a theory arising from a variational principle for multiple integrals with application to Born's electrodynamics // Proceedings of the Royal Society A. — 1936. — Vol. 156. — P. 192—220. — doi:10.1098/rspa.1936.0143
  • Weiss P. On the Hamilton-Jacobi theory and quantization of a dynamical continuum // Proceedings of the Royal Society A. — 1938. — Vol. 169. — P. 102—119. — doi:10.1098/rspa.1938.0197
  • Weiss P. On the Hamilton-Jacobi theory and quantization of generalized electrodynamics // Proceedings of the Royal Society A. — 1938. — Vol. 169. — P. 119—133. — doi:10.1098/rspa.1938.0198
  • Weiss P. On some applications of quaternions to restricted relativity and classical radiation theory // Proceedings of the Royal Irish Academy A. — 1941. — Vol. 46. — P. 129—168.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
  2. Rickles & Blum, 2015, էջեր 470—471
  3. Rickles & Blum, 2015, էջեր 471—475
  4. Rickles & Blum, 2015, էջեր 475—476
  5. Rickles & Blum, 2015, էջ 475
  6. Rickles & Blum, 2015, էջեր 476—485
  7. Rickles & Blum, 2015, էջ 471

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rickles D., Blum A. Paul Weiss and the genesis of canonical quantization // European Physical Journal H. — 2015. — Vol. 40. — P. 469—487. — doi:10.1140/epjh/e2015-60001-5