Փափուկ հմտություններ
Փափուկ հմտություններ (անգլ.՝ soft skills), կարիերայի համար կարևոր, ոչ մասնագիտական վերմասնագիտական հմտությունների համալիր, որոնք պատասխանատու են աշխատանքային գործընթացին հաջող մասնակցության ու աշխատանքի բարձր արդյունավետության համար և համընդգրկող են, այսինքն, կապված չեն որոշակի առարկայական ոլորտի հետ[1][2]։
Collins English Dictionary բառարանը «փափուկ հմտություններ» տերմինը բնորոշում է որպես «որոշակի գործունեության համար ցանկալի որակներ, որոնք կախված չեն ձեռք բերված գիտելիքից. դրանք ընդգրկում են առողջ բանականությունը, մարդկանց հետ շփվելու կարողությունը և դրական, ճկուն վերաբերմունքը»[3]։
Ի տարբերություն մասնագիտական հմտությունների` փափուկ հմտությունները կախված չեն որոշակի աշխատանքի առանձնահատկությունից, սերտորեն կապված են անձնային որակների ու դիրքորոշումների (հաշվետվականություն, կարգապահություն, ինքնակարգավորում), ինչպես նաև` սոցիալական հմտությունների (շփումներ, մասնավորապես` լսելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն, էմոցիոնալ ինտելեկտ, կառավարման ընդունակություններ` ժամանակի կառավարում, առաջնորդություն, խնդիրների լուծում, քննադատական մտածողություն) հետ։
Այս դասակարգման հմտությունները դժվար է վերահսկել կամ չափել, քանի որ այստեղ նշանակալի է հստակ բնորոշումներով ու չափանիշներով չչափվող հումանիտար բաղադրատարրը[4]։ Սակայն այսօր գոյություն ունեն այնպիսի թեսթեր ու հարցազրույցների մեթոդներ, որոնք օգնում են գնահատել տվյալ հմտությունների զարգացման աստիճանը[5][6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասկացությունը ծագել է 1959-1972 թվականներին ԱՄՆ բանակի անձնակազմի պատրաստման համակարգի բարեփոխումների համար արվող հետազոտությունների ընթացքում, ինչպես նաև` 1971-1991 թվականներին ԱՄՆ Պետական դեպարտամենտի դիվանագիտական տեղեկատվական ծառայության համար աշխատակիցներ ընտրելիս կոմպետենտության վերաբերյալ Դևիդ Մաքքլելանդի ղեկավարությամբ իրականացված ուսումնասիրություններից, որոնք հանգեցրել են կոմպետենտության հասկացության և կոմպետենտության գնահատման մեթոդների ստեղծմանը[7][8]։
Համարվում է, որ ԱՄՆ Բանակի 1972 թվականի ուղեցույց-ձեռնարկով սկսվել է «փափուկ հմտություններ» տերմինի կիրառությունը[9]։
1972 թվականին ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր հրամանատարության Փափուկ հմտությունների կոնֆերանսի ժամանակ Դր. Ուայթմորը զեկույց է ներկայացրել[10][11][12], որի նպատակն էր ձևակերպել, թե «փափուկ հմտություններ» տերմինն ինչպես է ընկալվում Գլխավոր հրամանատարության տարբեր դպրոցներում։ Հարցաշարեր կազմելուց և ուսումնասիրություններ անելուց հետո ձևակերպվել է հետևյալ սահմանումը. «փափուկ հմտություններն աշխատանքի հետ կապված կարևոր հմտություններ են, որոնք շատ քիչ փոխազդեցություն ունեն կամ առհասարակ որևէ փոխազդեցություն չունեն սարքավորումների հետ և որոնց առնչությունն աշխատանքին միանգամայն ընդհանրացված է»[10][12]։
Շատ գործատուներ այսօր առավելություն են տալիս իրենց աշխատակիցների փափուկ հմտություններին։
Կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ փափուկ հմտությունները պահանջված են լինելու 21-րդ դարի տեխնիկական առաջընթացի և արագորեն փոփոխվող բիզնես միջավայրի պայմաններում[13][14][15]։ Մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներն ընդգծել են, որ կրթության ձևափոխումը տեխնիկական հեղափոխության պայմաններում հանգեցնելու է փափուկ հմտությունների պահանջարկի աճին[16], իսկ ԱՄՆ բիզնես կրթության ասոցիացիան և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը փափուկ հմտությունները սահմանում են որպես աշխատանքի տեղավորման կարևորագույն գործոն[17][18]` ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում[18][19][20][21][22][23]։
Այսօր շատ ապրանքներ ստեղծելու ու ծառայություններ մատուցելու համար պահանջվում է տարբեր ոլորտների մասնագետների համագործակցություն։ Այդպիսի համագործակցություն հնարավոր է միայն զարգացած փափուկ հմտությունների առկայության դեպքում[24]։
Փափուկ հմտությունների յուրացման համար գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնցից մասնագետներն առանձնացնում են թրեյնինգները, նախապատրաստման և ուսուցման կորպորատիվ ծրագրերը, մենթորությունն ու քոուչինգը[25]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Child Trends (Июнь 2015). «Workforce connections: Key soft skills that foster youth workforce success» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «The definition of soft skills». Декабрь 2016.
- ↑ «the definition of soft skills». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Cross-Country Survey on Soft Skills Mostly Required by Companies to Medium/High Skilled Migrants (Сентябрь 2015). «Methodological approach for a common framework of So Skills at work» (PDF).
- ↑ «Developing Soft Skills Chapter Exam». Study.com.
- ↑ Nikoletta Bika. «How to assess soft skills in an interview».
- ↑ CON Reg 350-100-1 Արխիվացված 2021-09-18 Wayback Machine (PDF), Fort Monroe, Virginia: United States Continental Army Command, 1968, retrieved November 21, 2016
- ↑ Лайк М. Спенсер, Сан М. Спенсер Компетенции на работе. Модели максимальной эффективности работы. — John Wiley & Sons, Inc., 1993. — 384 с. — ISBN 0-471-54809
- ↑ Katherine S. Newman, Chutes and Ladders: Navigating the Low-wage Labor Market, Harvard University Press 2006, 0674023366, p.351
- ↑ 10,0 10,1 Whitmore, Paul G., "What are soft skills?", Paper presented at the CONARC Soft Skills Conference, Texas, 12-13 December 1972
- ↑ Fry, John P., "Procedures for Implementing Soft-Skill Training in CONARC Schools," Paper presented at the CONARC Soft Skills Conference, Texas, 12-13 December, 1972
- ↑ 12,0 12,1 Whitmore, Paul G.; Fry, John P., "Soft Skills: Definition, Behavioral Model Analysis, Training Procedures. Professional Paper 3-74.", Research Report ERIC Number: ED158043, 48pp.
- ↑ Наталья Гордеева «Бизнес-среда становится сегодня очень динамичной». Интервью: Игорь Бондарь (CEO WOODROOT) о том, как Soft Skills помогают быть успешным в меняющемся мире (Русский) // КоммерсантЪ.Юг России. — 2017.
- ↑ «Путин рассказал молодёжи о важности soft skills». TJournal. 21 октября 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Путин рассказал молодежи о важности soft skills и технологиях, которые «страшнее ядерной бомбы»». АфишаDaily. 22 октября 2017.
- ↑ Lou Adler. «The 15 crucial 'soft skills' the best leaders have in common». World Economic Forum.
- ↑ Владимир Васильев Как правильно выбрать профессию и подготовить себя к ней? Что такое профессиональное самоопределение и при чём тут ваш жизненный успех? (Русский) // Образовательный медиа-проект Newtonew. — 2017. Архивировано из первоисточника 7 Նոյեմբերի 2017.
- ↑ 18,0 18,1 «Важность Hard и Soft Skills сотрудников для IT компаний». TalentScan.Pro. Февраль 22, 2018.
- ↑ National Business Education Association. «This We Believe About Teaching the Soft Skills: Human Relations, Self-Management, and Workplace Enhancement Policy Statement 67» (PDF).
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Education and Social Progress (2015 թ․ մարտի 10). «Skills for Social Progress The Power of Social and Emotional Skills».
- ↑ Олег Бочарников Soft skills: как эмоции, ценности и общение двигают общество вперёд. // Newtonew. Архивировано из первоисточника 2 Մարտի 2017.
- ↑ Сергей Мацоцкий «Наши люди способны придумывать новые бизнес-модели и технологии» // Harvard Business Review. Архивировано из первоисточника 3 Մարտի 2017.
- ↑ Эльмира Максудова (1.06.2018). «Soft skills для IT. Что важнее: знать Java или уметь договариваться?». vc.ru.
- ↑ Владимир Васильев Soft skills: гибкость, а не мягкость (Русский). — 2017. Архивировано из первоисточника 14 Սեպտեմբերի 2017.
- ↑ Валерия Давыдова Cлушать, говорить и договариваться: что такое soft skills и как их развивать // T&P.