Փափուկ հմտություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փափուկ հմտություններ (անգլ.՝ Soft skills), կարիերայի համար կարևոր, ոչ մասնագիտական վերմասնագիտական հմտությունների համալիր, որոնք պատասխանատու են աշխատանքային գործընթացին հաջող մասնակցության ու աշխատանքի բարձր արդյունավետության համար և համընդգրկող են, այսինքն, կապված չեն որոշակի առարկայական ոլորտի հետ[1][2]։

Collins English Dictionary բառարանը «փափուկ հմտություններ» տերմինը բնորոշում է որպես «որոշակի գործունեության համար ցանկալի որակներ, որոնք կախված չեն ձեռք բերված գիտելիքից. դրանք ընդգրկում են առողջ բանականությունը, մարդկանց հետ շփվելու կարողությունը և դրական, ճկուն վերաբերմունքը»[3]։

Ի տարբերություն մասնագիտական հմտությունների` փափուկ հմտությունները կախված չեն որոշակի աշխատանքի առանձնահատկությունից, սերտորեն կապված են անձնային որակների ու դիրքորոշումների (հաշվետվականություն, կարգապահություն, ինքնակարգավորում), ինչպես նաև` սոցիալական հմտությունների (շփումներ, մասնավորապես` լսելու կարողություն, թիմում աշխատելու կարողություն, էմոցիոնալ ինտելեկտ, կառավարման ընդունակություններ` ժամանակի կառավարում, առաջնորդություն, խնդիրների լուծում, քննադատական մտածողություն) հետ։

Այս դասակարգման հմտությունները դժվար է վերահսկել կամ չափել, քանի որ այստեղ նշանակալի է հստակ բնորոշումներով ու չափանիշներով չչափվող հումանիտար բաղադրատարրը[4]։ Սակայն այսօր գոյություն ունեն այնպիսի թեսթեր ու հարցազրույցների մեթոդներ, որոնք օգնում են գնահատել տվյալ հմտությունների զարգացման աստիճանը[5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկացությունը ծագել է 1959-1972 թվականներին ԱՄՆ բանակի անձնակազմի պատրաստման համակարգի բարեփոխումների համար արվող հետազոտությունների ընթացքում, ինչպես նաև` 1971-1991 թվականներին ԱՄՆ Պետական դեպարտամենտի դիվանագիտական տեղեկատվական ծառայության համար աշխատակիցներ ընտրելիս կոմպետենտության վերաբերյալ Դևիդ Մաքքլելանդի ղեկավարությամբ իրականացված ուսումնասիրություններից, որոնք հանգեցրել են կոմպետենտության հասկացության և կոմպետենտության գնահատման մեթոդների ստեղծմանը[7][8]։

Համարվում է, որ ԱՄՆ Բանակի 1972 թվականի ուղեցույց-ձեռնարկով սկսվել է «փափուկ հմտություններ» տերմինի կիրառությունը[9]։

1972 թվականին ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր հրամանատարության Փափուկ հմտությունների կոնֆերանսի ժամանակ Դր. Ուայթմորը զեկույց է ներկայացրել[10][11][12], որի նպատակն էր ձևակերպել, թե «փափուկ հմտություններ» տերմինն ինչպես է ընկալվում Գլխավոր հրամանատարության տարբեր դպրոցներում։ Հարցաշարեր կազմելուց և ուսումնասիրություններ անելուց հետո ձևակերպվել է հետևյալ սահմանումը. «փափուկ հմտություններն աշխատանքի հետ կապված կարևոր հմտություններ են, որոնք շատ քիչ փոխազդեցություն ունեն կամ առհասարակ որևէ փոխազդեցություն չունեն սարքավորումների հետ և որոնց առնչությունն աշխատանքին միանգամայն ընդհանրացված է»[10][12]։

Շատ գործատուներ այսօր առավելություն են տալիս իրենց աշխատակիցների փափուկ հմտություններին։

Կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ փափուկ հմտությունները պահանջված են լինելու 21-րդ դարի տեխնիկական առաջընթացի և արագորեն փոփոխվող բիզնես միջավայրի պայմաններում[13][14][15]։ Մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներն ընդգծել են, որ կրթության ձևափոխումը տեխնիկական հեղափոխության պայմաններում հանգեցնելու է փափուկ հմտությունների պահանջարկի աճին[16], իսկ ԱՄՆ բիզնես կրթության ասոցիացիան և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը փափուկ հմտությունները սահմանում են որպես աշխատանքի տեղավորման կարևորագույն գործոն[17][18]` ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում[18][19][20][21][22][23]։

Այսօր շատ ապրանքներ ստեղծելու ու ծառայություններ մատուցելու համար պահանջվում է տարբեր ոլորտների մասնագետների համագործակցություն։ Այդպիսի համագործակցություն հնարավոր է միայն զարգացած փափուկ հմտությունների առկայության դեպքում[24]։

Փափուկ հմտությունների յուրացման համար գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնցից մասնագետներն առանձնացնում են թրեյնինգները, նախապատրաստման և ուսուցման կորպորատիվ ծրագրերը, մենթորությունն ու քոուչինգը[25]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Child Trends (Июнь 2015)։ «Workforce connections: Key soft skills that foster youth workforce success» 
  2. «The definition of soft skills»։ Декабрь 2016 
  3. «the definition of soft skills»։ Վերցված է դեկտեմբերի 5, 2016 
  4. Cross-Country Survey on Soft Skills Mostly Required by Companies to Medium/High Skilled Migrants (Сентябрь 2015)։ «Methodological approach for a common framework of So Skills at work» 
  5. «Developing Soft Skills Chapter Exam»։ Study.com 
  6. Nikoletta Bika։ «How to assess soft skills in an interview» 
  7. CON Reg 350-100-1 (PDF), Fort Monroe, Virginia: United States Continental Army Command, 1968, retrieved November 21, 2016
  8. Лайк М. Спенсер, Сан М. Спенсер Компетенции на работе. Модели максимальной эффективности работы. — John Wiley & Sons, Inc., 1993. — 384 с. — ISBN 0-471-54809
  9. Katherine S. Newman, Chutes and Ladders: Navigating the Low-wage Labor Market, Harvard University Press 2006, 0674023366, p.351
  10. 10,0 10,1 Whitmore, Paul G., "What are soft skills?", Paper presented at the CONARC Soft Skills Conference, Texas, 12-13 December 1972
  11. Fry, John P., "Procedures for Implementing Soft-Skill Training in CONARC Schools," Paper presented at the CONARC Soft Skills Conference, Texas, 12-13 December, 1972
  12. 12,0 12,1 Whitmore, Paul G.; Fry, John P., "Soft Skills: Definition, Behavioral Model Analysis, Training Procedures. Professional Paper 3-74.", Research Report ERIC Number: ED158043, 48pp.
  13. Наталья Гордеева «Бизнес-среда становится сегодня очень динамичной». Интервью: Игорь Бондарь (CEO WOODROOT) о том, как Soft Skills помогают быть успешным в меняющемся мире (Русский) // КоммерсантЪ.Юг России. — 2017.
  14. «Путин рассказал молодёжи о важности soft skills»։ TJournal։ 21 октября 2017 
  15. «Путин рассказал молодежи о важности soft skills и технологиях, которые «страшнее ядерной бомбы»»։ АфишаDaily։ 22 октября 2017 
  16. Lou Adler։ «The 15 crucial ‘soft skills’ the best leaders have in common»։ World Economic Forum 
  17. Владимир Васильев Как правильно выбрать профессию и подготовить себя к ней? Что такое профессиональное самоопределение и при чём тут ваш жизненный успех? (Русский) // Образовательный медиа-проект Newtonew. — 2017.
  18. 18,0 18,1 «Важность Hard и Soft Skills сотрудников для IT компаний»։ TalentScan.Pro։ Февраль 22, 2018 
  19. National Business Education Association։ «This We Believe About Teaching the Soft Skills: Human Relations, Self-Management, and Workplace Enhancement Policy Statement 67» (չաշխատող հղում)
  20. Education and Social Progress (March 10, 2015)։ «Skills for Social Progress The Power of Social and Emotional Skills» 
  21. Олег Бочарников Soft skills: как эмоции, ценности и общение двигают общество вперёд. // Newtonew.
  22. Сергей Мацоцкий «Наши люди способны придумывать новые бизнес-модели и технологии» // Harvard Business Review. Архивировано из первоисточника 3 Մարտի 2017.
  23. Эльмира Максудова (1.06.2018)։ «Soft skills для IT. Что важнее: знать Java или уметь договариваться?»։ vc.ru 
  24. Владимир Васильев Soft skills: гибкость, а не мягкость (Русский). — 2017.
  25. Валерия Давыдова Cлушать, говорить и договариваться: что такое soft skills и как их развивать // T&P.