Jump to content

Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե
լեհ.՝ Cezaria Baudouin de Courtenay-Ehrenkreutz-Jędrzejewiczowa
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1885(1885-08-02)[1]
ԾննդավայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 28, 1967(1967-02-28)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, համալսարանի դասախոս, ազգագրագետ, արվեստագետ, ազգագրագետ և լեզվաբան
ԱշխատավայրՎիլնյուսի համալսարան և Վարշավայի համալսարան
ԱմուսինMax Vasmer?, Stefan Ehrenkreutz? և Janusz Jędrzejewicz?
Ծնողներհայր՝ Իվան Բոդուեն դե Կուրտենե
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
ԱնդամությունԼեհական արվեստի և գիտության արտասահմանյան միություն
 Cezaria Jędrzejewicz Վիքիպահեստում

Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե կամ Բոդուեն դե Կուրտենե Էրենկրեյց և Բոդուեն դե Կուրտենե Էրենկրեյց Էնջեևիչ (լեհ.՝ Cezaria Baudouin de Courtenay Ehrenkreutz Jędrzejewiczowa, օգոստոսի 2, 1885(1885-08-02)[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 28, 1967(1967-02-28)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), լեհ էթնոլոգ և ազգագրագետ, Իվան Բոդուեն դե Կուրտենեի դուստրը։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդուեն դե Կուրտենեն սկզբում ստացել է տնային կրթություն, 1893 թվականին ընտանիքով Կրակով տեղափոխվելուց հետո նա սկսել է սովորել գիմնազիայում[3]։ 1900 թվականից ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգում, սովորել կանանց բարձրագույն դասընթացներում, այնուհետև՝ որպես կամավոր Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական բաժնում, որն ավարտել է այն 1911 թվականին և պաշտպանել ատենախոսություն Պտաշիցկիի հրատարակած 16-րդ դարի լեհական աղոթագրքի լեզվի վերաբերյալ։ Ավարտելուց հետո նա դասավանդել է Վարշավայում մասնավոր գիմնազիաներում[4]։ 1922 թվականին պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը Վարշավայի համալսարանում Սուրբ Սեսիլիա լեհ.՝ Św. Cecylia – przyczynek do genezy apokryfów ապոկրիֆների ծագման հարցի շուրջ[5]։ 1924 թվականից ազգագրություն և էթնոլոգիա է դասավանդել Վիլնյուսի Ստեֆան Բատորիի անվան համալսարանում։ 1929 թվականից եղել է պրոֆեսոր[6]։ 1933 թվականին նա նույն պաշտոնով տեղափոխվել է Վարշավայի համալսարանում։ Բոդուեն դե Կուրտենեն 1935 թվականին դարձել է Վարշավայի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից մեկը[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հետ նա փախել է Լեհաստանից և հայտնվել Պաղեստինում, որտեղ դարձել է Լեհաստանի գիտական ինստիտուտի հիմնադիրներից մեկը։ Այնտեղ կազմակերպվել է Լեհաստանի 2-րդ կորպուսի զինվորականների պատրաստումը։ 1947 թվականից ապրել և աշխատել է Լոնդոնում, որտեղ դարձել է արտերկրի լեհական գիտական ընկերության համահիմնադիրներից մեկը։ Նա դասավանդել է արտերկրի լեհական համալսարանում, իսկ 1958 թվականից նշանակվել է ռեկտոր[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդուեն դե Կուրտենեն սկզբում ամուսնացած էր իր հոր աշակերտ Մաքս Վասմերի հետ, նա բաժանվեց նրանից և նորից ամուսնացավ իրավագիտության պրոֆեսոր և Լեհաստանի սենատոր Ստեֆան Էրենկրոյցի հետ։ Նրանից նույնպես բաժանվել է և ամուսնացել երրորդ անգամ։ Նրա ամուսինը՝ Յանուշ Յեդժեևիչը, Լեհաստանի նախկին վարչապետն էր[9]։

  • Առաջին ամուսին (1910—1913 թվականներ) Ֆասմեր Մաքս, ամուսնալուծվել է
  • Երկրորդ ամուսին (1916—1933 թվականներ) Էրենկրեյց Ստեֆան, ամուսնալուծվել է
  • Երրորդ ամուսին (1933—1951 թվականներ) Էնջեևիչ, Յանուշ

Բոդուեն դե Կուրտենեն մահացել է 1967 թվականի փետրվարի 28-ին Լոնդոնում 82 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1066324026 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Barański, Janusz. «Etnologia i okolice: Eseje antyperyferyjne» (լեհերեն). Wydawnictwo UJ. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  4. https://www.languageonthemove.com/strange-academic-women/
  5. https://viaf.org/viaf/70695359/
  6. https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb16313990q
  7. https://id.loc.gov/authorities/names/n97875894.html
  8. https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=mub2017959262
  9. http://katalog.nukat.edu.pl/lib/authority?lccn=n%202006130062