Տրուխիլիո (Հոնդուրաս)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տրուխիլիո | |||
| |||
Երկիր | Հոնդուրաս | ||
Համայնք | Colón Department? | ||
Հիմնադրված է | մայիսի 18, 1525 թ. | ||
Մակերես | 955,2 կմ² | ||
ԲԾՄ | 15 մետր | ||
Բնակչություն | 60 558 մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
| |||
Տրուխիլիո (իսպ.՝ Trujillo), քաղաք Հոնդուրասում՝ Կոլոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է։ Ունի նավահանգիստ՝ Կարիբյան ծովի հյուսիսային ափին։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20.780[1]: Միաժամանակ համարվում է վարչական կենտրոնը մի համայնքի, որի կազմի մեջ մտնում են նաև ծովափնյա երեք ձկնորսական գյուղակներ՝ Սանտա Ֆեն, Սան Անտոնիոն և Գվադելուպեն (դրանց բնակիչները հիմնականում գարիֆունա ցեղին պատկանող հնդկացիներ են)։ Համայնքի բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 30 հազարի։ Տրուխիլիոյի նշանաբանն է՝ «Հոնդուրասի առաջին մայր քաղաք» (իսպ.՝ La primera capital de Honduras):
Քաղաքը ուշադրության կենտրոնում է հայտնվել Հոնդուրասի նախկին նախագահ, ծնունդով տրուխիլիոցի Պորֆիրիո Լոբո Սոսայի կառավարման տարիներին, երբ առաջ էր քաշվել վերջինիս աջակցությանն արժանացած մի նախագիծ, որով նախատեսվում էր Տրուխիլիոն վերածել հոնդուրասյան Հոնկոնգի[2][3] (գարիֆունա հնդկացիները դեմ էին այդ նախագծի իրականացմանը)[4]։
Նույնանուն քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի տեսքը ծովից
-
Տեսարան Սանտա Բարբարա բերդից
-
Տեսարան Սանտա Բարբարա բերդից
-
Տրուխիլիոյի տաճարը
-
Տրուխիլիոյի ծովախորշը
-
Քաղաքի տեսքը ծովից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Citypopulation.de Population of cities in Honduras
- ↑ «City building: Hong Kong in Honduras». The Economist. 2011 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Fernholz, Tim (2012 թ․ հոկտեմբերի 10). «Behind the race to build utopian city-states in the Honduran jungle – Quartz». Qz.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Protest Barrick : Barrick Gold invests in tourism and Ethnocide in Honduras». Protestbarrick.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Cita web |url=http://www.trujillo.es/paginas/ciudades.htm |título=Ciudades hermanadas |fechaacceso=26 de julio de 2009 |editorial=Ayuntamiento de Trujillo |urlarchivo=https://web.archive.org/web/20091212103416/http://trujillo.es/paginas/ciudades.htm |fechaarchivo=12 de diciembre de 2009
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Stoner Chamberlain, The Conquest and Colonization of Honduras, 1502–1550, 1966. 0-374-91368-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Trujillo Honduras Pages (history, news and pictures of Trujillo).
- Honduran Notebook, 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուխիլիո (Հոնդուրաս)» հոդվածին։ |
|