Տոլստոյի փողոց (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տոլստոյի փողոց (այլ կիրառումներ)
Տոլստոյի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 330 մետր |
Անվանվել է | Լև Տոլստոյ |
Փոստային ինդեքս | 298600 |
Տոլստոյի փողոց (ռուս.՝ Улица Толстого), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս նշանավոր գրող Լև Նիկոլաևիչ Տոլստոյի (1828-1910) պատվին։ Սկիզբ է առնում Սվերդլովի փողոցից և ավարտվում Մատրոսկի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 330 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթա քաղաքի Տոլստոյի փողոցը սկսվում է Սվերդլովի փողոցից, հատում Նագոռնայա, Պոլիկուրովսկայա փողոցները, Մատրոսկի նրբանցքը և ավարտվում նույն նրբանցքի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 17 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 330 մետր է։
Տոլստոյի փողոցի փոստային դասիչն է՝ 298600։
Փողոցն անվանվել է ռուս նշանավոր գրող Լև Նիկոլաևիչ Տոլստոյի (1828-1910) պատվին։ Լև Տոլստոյը ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկն է, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող էր, որի հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն։ Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ էր (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոլստոյի փողոցում կա ընդամենը մեկ տեսարժանություն՝ Սուրբ Հովհան Ոսկեբերան տաճարը, սակայն այն ուշագրավ է նրանով, որ հենց այդ տաճարի շինարարությամբ է դրվել քաղաքի պատմության հիմքը[3]։
Տաճարի պատմությունն անխզելիորեն կապված է անմիջականորեն Նովոռոսիյսկի երկրամասի գեներալ-նահանգապետ Միխայիլ Վորոնցովի հետ։ Նա որոշել էր ապագա քաղաքի համար պետական միջոցներով կառուցել մայր տաճար։ Օծումը տեղի է ունեցել 1837 թվականի սեպտեմբերի 16-ին, կայսր Նիկոլայ I-ի ներկայությամբ, հաջորդ օրը Յալթային շնորհվել է քաղաքի կարգավիճակ[4][5]։ Տաճարի հասցեն է Տոլստոյի փողոց, 10։
Տոլստոյի փողոցը եկեղեցու շնորհիվ նախկինում կոչվել է Ցերկովնայա (Եկեղեցական)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 12, էջ 44».
- ↑ 3,0 3,1 «Улица Толстого (Ялта)». Վերցված է 2019 Ապրիլ 19-ին.
- ↑ «Храм Святого Иоанна Златоуста». Ялта. Путеводитель.
- ↑ «Храмы Ялты как туристический объект». КИА.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Толстого в Ялте
- Подробная карта улица Толстого, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карта