Սվերդլովի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվերդլովի փողոց (այլ կիրառումներ)
Սվերդլովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն3,3 կմ
Նախկին անվանումՊոչտովայա, Սիմֆերոպոլի, Կուտուզովի
Անվանվել էՅակով Սվերդլով
Փոստային ինդեքս‎298600‎, 298603

Սվերդլովի փողոց (ռուս.՝ Улица Свердлова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Յակով Միխայլովիչ Սվերդլովի (1885-1919) պատվին։ Սկիզբ է առնում Ռուզվելտի փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը 3300 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Սվերդլովի փողոցը սկսվում է Ռուզվելտի փողոցից, հատում Իգնատենկոյի, Դրաժինսկու, Ֆոնտաննայա, Տոլստոյի, Բասեյննայա փողոցները, Սվերդլովի նրբանցքը, Բակունինի անցուղին և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 101 շինություն։ Երկարությունը 3300 մետր է։

Սվերդլովի փողոցի փոստային դասիչները՝ ‎298600‎ և 298603։

Փողոցն անվանվել է կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Յակով Միխայլովիչ Սվերդլովի (1885-1919) պատվին։ 1917 թվականի նոյեմբերի 8 (21)-ին Լենինի առաջարկությամբ նա ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ։ Եղել է ՌԽՖՍՀ առաջին սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի ձևավորումը սկսվել է Սվերդլովի փողոցից, որի առաջին անվանումն էր Պոչտովայա։ Հետագայում այն կոչվել է Սիմֆերոպոլի փողոց, իսկ Խորհրդային Միության տարիներին նախ` Կուտուզովի փողոց, այնուհետև ստացել է ներկայիս անվանումը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, էջ 92».
  3. Дроженко, Екатерина. «С улицы Свердлова (Почтовой) начиналась Ялта». «Русская планета».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]