Տեղեկատվական գործողությունների զորքեր (Ռուսաստան)
Տեղեկատվական գործողությունների զորքեր (Ռուսաստան) | |
---|---|
Զինանշան Պատկեր:Պատկեր:Medium emblem of the Вооружённые Силы Российской Федерации.svg | |
Տեսակ | cyber force? |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված է | 2014 |
Գլխավոր շտաբ | Մոսկվա |
Ղեկավարություն | |
Տեղեկատվական գործողությունների զորքերի գլխավոր հրամանատար | ենթակայություն՝ հրամանատարության 2-րդ աստիճան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հրամանատարության առաջին աստիճան՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբ |
Զինվորական անձնակազմ | |
Զինվորական ծառայության ժամկետ | 2014-ից մինչև այսօր |
Տեղեկատվական գործողությունների զորքերը (ռուս.՝ Войска информационных операций) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կազմավորում են, որը ենթակա է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը։ Փաստորեն դրանք կիբեռնետիկական պատերազմի կամ կիբեռպատերազմի մղման զորքեր են կամ պարզապես՝ կիբեռզորքեր։
Ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց կիբեռզորքերի ստեղծման մասին[1]։
2014 թվականի հունվարի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման ստորագրեց Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի կազմում կիբեռնետիկական հրամանատարության ստեղծման մասին։ Այդ նոր մարմնի հիմնական խնդիրն էր Ռուսաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի մեջ չսանկցիավորված միջամտությունից պաշտպանությունը[2]:.
Խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի կիբեռզորքերի հիմնական խնդիրներն են հանդիսանում կիբեռպատերազմի գործողությունների կենտրոնացված վարումը, Ռուսաստանի համակարգչային ցանցերի ղեկավարումը և պաշտպանությունը, Ռուսաստանի ղեկավարման և կապի ռազմական համակարգերի պաշտպանությունը կիբեռահաբեկչությունից և դրանցով անցնող տեղեկատվության հուսալի փակումը հավանական թշնամուց[3]:.
Կիբեռզորքերն իրականացնում են Ռուսաստանի զինված ուժերի կիբեռստորաբաժանումների կողմից անցկացվող ռազմական գործողությունների համադրումը և ինտեգրացիան, Ռուսաստանի պաշտպանության նախարարության կիբեռնետիկական ներուժի փորձաքննությունը և ընդլայնում են նրա գործողությունների հնարավորությունները կիբեռնետիկական տարածությունում։
Զարգացման մակարդակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերլուծաբանների գնահատականներով, կիբեռզորքերի զարգացման մակարդակով Ռուսաստանը աշխարհում գտնվում է առաջին տասնյակում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Հարավային Կորեայից, Իսրայելից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Հնդկաստանից հետո։ Ռուսական մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանը իր կիբեռզորքերի զարգացման մակարդակով աշխարհում 5-րդ տեղն է գրավում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից հետո[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի ռազմակիբեռնետիկական գործողություններ
- Կիբեռտարածությունում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ռազմական գործողությունների ռազմավարությունը
- ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի կիբեռնետիկական հրամանատարություն
- ԱՄՆ կիբեռնետիկական հրամանատարություն
- Ռադիոէլեկտրոնային հետախուզություն