Տեղեկատվական գործողությունների զորքեր (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի զինված ուժերի զինանշան:
Տեղեկատվական գործողությունների զորքեր (Ռուսաստան)

Զինանշան Պատկեր:Պատկեր:Medium emblem of the Вооружённые Силы Российской Федерации.svg
Տեսակcyber force?
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված է2014
Գլխավոր շտաբՄոսկվա
Ղեկավարություն
Տեղեկատվական գործողությունների զորքերի գլխավոր հրամանատարենթակայություն՝ հրամանատարության 2-րդ աստիճան՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն, հրամանատարության առաջին աստիճան՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբ
Զինվորական անձնակազմ
Զինվորական ծառայության ժամկետ2014-ից մինչև այսօր

Տեղեկատվական գործողությունների զորքերը (ռուս.՝ Войска информационных операций) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կազմավորում են, որը ենթակա է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը։ Փաստորեն դրանք կիբեռնետիկական պատերազմի կամ կիբեռպատերազմի մղման զորքեր են կամ պարզապես՝ կիբեռզորքեր։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց կիբեռզորքերի ստեղծման մասին[1]։

2014 թվականի հունվարի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման ստորագրեց Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի կազմում կիբեռնետիկական հրամանատարության ստեղծման մասին։ Այդ նոր մարմնի հիմնական խնդիրն էր Ռուսաստանի էլեկտրոնային կառավարման համակարգերի մեջ չսանկցիավորված միջամտությունից պաշտպանությունը[2]:.

Խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի կիբեռզորքերի հիմնական խնդիրներն են հանդիսանում կիբեռպատերազմի գործողությունների կենտրոնացված վարումը, Ռուսաստանի համակարգչային ցանցերի ղեկավարումը և պաշտպանությունը, Ռուսաստանի ղեկավարման և կապի ռազմական համակարգերի պաշտպանությունը կիբեռահաբեկչությունից և դրանցով անցնող տեղեկատվության հուսալի փակումը հավանական թշնամուց[3]:.

Կիբեռզորքերն իրականացնում են Ռուսաստանի զինված ուժերի կիբեռստորաբաժանումների կողմից անցկացվող ռազմական գործողությունների համադրումը և ինտեգրացիան, Ռուսաստանի պաշտպանության նախարարության կիբեռնետիկական ներուժի փորձաքննությունը և ընդլայնում են նրա գործողությունների հնարավորությունները կիբեռնետիկական տարածությունում։

Զարգացման մակարդակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծաբանների գնահատականներով, կիբեռզորքերի զարգացման մակարդակով Ռուսաստանը աշխարհում գտնվում է առաջին տասնյակում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Հարավային Կորեայից, Իսրայելից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Հնդկաստանից հետո։ Ռուսական մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանը իր կիբեռզորքերի զարգացման մակարդակով աշխարհում 5-րդ տեղն է գրավում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից հետո[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Шойгу объявил о создании войск информационных операций

Կաղապար:Ռուսաստանի զինված ուժեր