Փորձաքննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Փորձաքննության առարկան, նպատակը և խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձաքննությունը ցանկացած հարցի, մասնավորապես, ապրանքների քննական հետազոտումն է, որի համար անհրաժեշտ է գիտության տարբեր բնագավառների խորը ու բազմակողմանի գիտելիքներ, որի արդյունքը փաստարկված եզրահանգումն է։ Փորձաքննության հիմնական բաղադրիչներն են՝ փորձաքննության օբյեկտը, փորձաքննության սուբյեկտը, փորձաքննության մարմինները, փորձաքննության չափանիշները, փորձաքննության սկզբունքը, փորձաքննության միջոցները։

Փորձաքննությունն անհրաժեշտ է ապրանքների ներմուծման ու արտահանման ժամանակ առաջացած հարցերի լուծման համար, մի շարք դեպքերում քրեական, քաղաքացիական, գործի քննարկման, երբ պայմանագրային խախտում է տեղի ունենում ապրանքի որակի, քանակի, լրակազմի, տարրաի, դրոշմավորման, ուղեկցող փաստաթղթերի առումով, իրականում եղածի և պայմանագրում նշվածի անհամապատասխանության, երբ հայտնաբերվում է ապրանքների որակի շեղում արտադրանքի մեծ քանակի պատճառով, երբ անհրաժեշտ է միջազգային արբիտրաժ (դատարան), երբ անհրաժեշտ է մատակարարի ու ապրաք ընդունողի միջև տարաձայնությունները կանխել։

Փորձաքննությունը իրականացվում և կիրառվում է ժամանակակից արագընթաց, ինչպես նաև զգայորոշման մեթոդներով։ Փորձաքննությունն իրականացվում է աշխատանքային խմբի և փորձագիտական հանձնաժողովի կողմից։ Աշխատանքային խումբն իրականացնում է կազմակերպչական հարցերը, ընթացակարգը, իսկ փորձագիտական հանձնաժողովը՝ որակի գնահատման գործընթացները։

Փորձաքննության դասընթացի ուսումնասիրության խնդիրներն են՝

  1. Փորձաքննության կառուցվածքային բաղադրիչների ուսումնասիրումը,
  2. Փորձագիտական գործունեության դասակարգումը,
  3. Փորձագետի որակի գնահատման չափանիշների հաստատումը,
  4. Փորձագետի իրավունքների և պարտականության հաստատումը,
  5. Հարկատուի իրավունքների և պարտականությունների հաստատումը,
  6. Փորձաքննության մեթոդի տիրապետումը և ընտրությունը,
  7. Փորձաքննության միջոցների ընտրությունը,
  8. Փորձաքննության ընթացակարգի կազմակերպումը,
  9. Փորձաքննության արդյունքների ձևակերպման ուսումնասիրումը և տիրապետումը։

Փորձաքննության նպատակն է.

ա) Ապրանքների որակական գնահատում.

բ) Ապրանքների քանակական գնահատում.

գ) Ապրանքների որակական ու քանակական փորձաքննության հիման վրա ազդող գործոնների ուսումնասիրում և բացահայտում։

Եթե անհնարին է չափել կամ գնահատել ուղղակիորեն տվյալ երևույթը, ապա հենվում ենք փորձագետի դատողության վրա։ Կախված փորձաքննության նպատակից, փորձագետը կարող է ընդունել հիմք մեկ կամ մի քանի չափանիշներ։

Փորձաքննության օբյեկտները, սուբյեկտները, մարմինները, միջոցները և սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձաքննության օբյեկտները կարող են հանդիսանալ՝ հումքը, նյութերը, կիսաֆաբրիկատները, փաստաթղթերը և տեխնոլոգիական հոսքային գծերը, պահպանման-տեղափոխման գործընթացները, ծառայությունները, որոնց մեջ մտնում են՝ փաթեթավորումը, մակնշումը, ապրանքի արժեքի որոշումը։ Ապրանքային փորձաքննության օբյեկտը հիմնականում սպառողական ապրանքներն են, սակայն, հաճախ փորձաքննությունները ամբողջական լինելու համար հետազոտում և փորձաքննություն են անցկացնում նաև լրացուցիչ նյութերը։

Սպառողական ապրանքներն անձնական արդյունաբերության համար օգտագործվող և իրացվող ապրանքներն են։ Սպառողական ապրանքների համար տարբերում են որակական և քանակական աստիճաններ։ Որակական աստիճանները. դրանք միևնույն ապրանքի տարբեր ցուցանիշներով ապրանքներն են՝ իրենց որակական աստիճանով։ Որակական աստիճան են՝ ստանդարտային և ոչ ստանդարտային։ Ապրանքային որակի գնահատման ժամանակ տարբերում են.

  1. Բնական որակական սորտ.
  2. Ապրանքային որակական սորտ։

Բնական որակական սորտը վերաբերում է նույն ապրանքի տարբեր հատկանիշներ ունեցողներին։ Դրանք հիմնականում վերաբերում են բուսական ծագման մթերքներին, հացահատիկային կուլտուրաներին (կա ցորենի մի քանի տեսակ) և պտուղ բանջարեղենին։

Ապրանքային որակական սորտը դա մի ապրանքի տարբեր որակական գրադացիան է։ Սա վերաբերում է գրեթե բոլոր ապրանքներին։ Սրանք հիմնականում բաժանվում են՝ բարձր, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (երշիկեղենը), իսկ երբեմն էլ էքստրա տեսքով։

Ըստ արատների կարևորության սննդամթերքը բաժանվում է՝ պիտանի, պայմանական պիտանի և վտանգավոր ապրանքներ։ Ըստ նշանակման այս բաժանման հիմքում ընկած է ստանդարտին համապատասխան։ Պիտանի ապրանքը կարող է լիովին օգտագործվել ըստ նշանակման։ Պայմանական պիտանի ապրանքներն ունեն շեղում նորմատիվային փաստատղթերի պահանջներից։ Այն կարող է օգտագործվել որոշակի մշակումից հետո։ Օրինակ՝ թարմ միսը բաժանվում է 3 խմբի՝ պիտանի, պայմանական պիտանի և ոչ պիտանի։ Պայմանական պիտանի միսը կարելի է օգտագործել ցածր ջերմային մշակումից հետո։ Ֆինոզոֆ հիվանդությամբ միսը, եթե 1 սմ2 վրա կա 40 ֆինոզոֆ և ավելին, ապա այն պահվում է -110-ում 3-4 օր, որից հետո օգտագործվում, իսկ եթե 1 սմ2-ում՝ 3 ֆինոզով, ապա կարելի է օգտագործել մշակումից հետո։ Որոնցից հետո օգտագործում են երշիկի արտադրության մեջ։ Սա հիմնականում հանդիպում է խոզի մսի մեջ։

Վտանգավոր ապրանքները նրանք են, որոնք պարունակում են թունավոր նյութեր (պաստառներ)։ Վտանգավոր նյութերը թույլատրելի սահմանային կոնցենտրացիայից բարձր են։ Բացի սրանից կան պոտենցիալ վտանգավոր ապրանքներ, որոնք կարող են լինել պարենային և ոչ պարենային։ Պարենայինից են՝ խմիչքները, սպիրտները, ծխախոտը, ոչ պարենայինից են՝ կենցաղային քիմիական նյութերը, օրգանական լուծիչները, մեքենաները (CO2, CO):

Քանակական աստիճանային ապրանքները լինում են տարբեր չափով, կշռով, երկարությամբ։ Օրինակ՝ ձվերը բաժանվում են կարգերի՝ կախված կշռից, կիտրոնը բաժանվում է խմբերի՝ ըստ տրամագծի, կարտոֆիլը բաժանվում է ստանդարտայինի՝ կախված չափից, ձուկը բաժանվում է խմբերի՝ կախված երկարությունից, վարունգը՝ ըստ երկարության, ձմերուկը՝ ըստ տրամագծի և այլն։

Փորձաքննության սուբյեկտներ կարող են հանդիսանալ իրավաբանական և ֆիզիկական անձիք։

Փորձաքննության սուբյեկտները ներկայանում են որոշակի պահանջներով։ Յուրաքանչյուր երկիր մշակում է իր երկրում փորձագետի համար ստանդարտ, որտեղ նշվում է փորձագետին ներկայացվող բոլոր պահանջները, գործունեության ոլորտը և ըստ այդ պահանջների փորձարկվող փորձագետի թեկնածուից ընտրվում են փորձագետներ։

Գլխավոր փորձագետ և փորձագետ-համտեսողին ներկայացվող պահանջները տարբեր են։ Հատկապես փորձագետ-համտեսողները, անցնում են թեսթավորում՝ համի, հոտի, գույնի թեսթեր, որի արդյունքով գնահատում են փորձագետին։

Փորձաքննության մարմիններն իրավասու են իրենց ներկայացված հայտի համաձայն վարել փորձաքննություն։ Փորձաքննության մարմինները հավատարմագրվում են ՀՀ-ում գործող հավատարմագրման խորհրդի կողմից։ Հավատարմագրման գործընթացին մասնակցում են նաև Ստանդարտի Ազգային ինստիտուտը, հավատարմագրման փորձագետը, հավատարմագրման ենթակա իրավաբանական անձիք։ ՀՀ-ում գործող օրենքին համաձայն փորձաքննության մարմինները կարող են լինել՝ պետական, հասարակական և մասնավոր, ինչպես նաև հավատարմագրված լաբարատորիաները։

ՀՀ կառավարության 208 որոշման համաձայն իրականացվում է այդ մարմինների հավատարմագրումը։ ՀՀ-ում գործող հավատարմագրված լաբարատորիաներն են՝

  1. ՀՀՍՊ ՙArm Expertiza՚ ՍՊԸ,
  2. Արդարադատությանը կից փորձագիտական կենտրոն,
  3. Սպառողների միության փորձագիտական կենտրոն,
  4. Ռազմական նախարարության փորձագիտական կենտրոն,
  5. Ոստիկանությանն առընթեր փորձագիտական կենտրոն,
  6. ՀՀ ԳԱԱ կից փորձագիտական կենտրոն,
  7. ՙԵրևան թերթ՚ հավատարմագրված լաբարատորիա, որը պատկանում է ՍՍԻ-ին։

Փորձաքննության սկզբունքները։ Փորձաքննության իրականացման ժամանակ փորձագետները պետք է պահպանեն հետևյալ սկզբունքները՝

  1. Սիստեմավորված մոտեցում,
  2. Օբյեկտիվություն,
  3. Անկախություն,
  4. Անկաշառություն,
  5. Արդյունավետություն,
  6. Շրջապատի համար անվտանգություն,
  7. Սպառողի համար անվտանգություն։

Փորձաքննության չափանիշները։ Կախված փորձաքննության նպատակից, փուլից, հայտում նշված խնդրից, հայտում ներկայացված ցուցանիշների ցանկից՝ փորձագետը կամ փորձագիտական հանձնաժողովը, ընտրում են նշված ցուցանիշների համար չափանիշներ։ Տարբեր ապրանքների համար չափանիշները տարբեր են՝

  1. Օգտվում ենք էտալոնից (չափանմուշ),
  2. Ցուցանիշի նկարագրությունից,
  3. Ընտրում ենք որակի գնահատման սանդղակ,
  4. Բալային համակարգ։

Ապրանքների համար կարևոր նշանակություն ունի նրա սպառողական հատկությունները։ Սպառողական հատկությունների գնահատման և փորձարկման ժամանակ օգտագործվող չափանիշը (կրիտերիաները) բաժանվում են.

ա) Կոնկրետ չափանիշներ,

բ) Ընդհանուր չափանիշներ։

Ընդհանուր չափանիշները հասարակության մեջ ձևավորված արժեքավոր նորմաներն են, որոնք ձևավորվել են հասարակության մեջ, այսինքն՝ հասարակության պատկերացումն է տվյալ ապրանքների մասին և այդ պատկերացումով է որ դատում ենք ապրանքի սպառողական արժեքի մասին։

Կոնկրետ կրիտերիաները տվյալ տեսակի ապրանքի իրական պահանջներն են, որոնք ներկայացված են նորմատիվային փաստաթղթերում՝ ՀՍՏ, Սկն, ISSO, Codex Alimentarius:

Կախված փորձաքննության նպատակներից կամ անալիզվող ցուցանիշներից՝ էքսպերտները կարող են ընդունել մեկ կամ մի քանի չափանիշներ։ Փորձաքննությունից առաջ հաճախ փորձագիտական հանձնաժողովն ընտրում է տվյալ ցուցանիշների համար որոշակի կամ հատուկ սանդղակներ և կազմում են բազային նմուշների շարք, որը օգտագործում են էքսպերտիզիայի ժամանակ։ Կամ անհայտ, տոր տեսակի մթերքի համար կազմում են հայտի նման արտադրատեսակների նմուշների շարք, որպեսզի համեմատեն։

Փորձաքննության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված փորձաքննության իրականացման նպատակներից՝ ապրանքային փորձաքննությունները լինում են. 1. Պայմանագրային (կոնտրակտային)։ Այս փորձաքննության ժամանակ փորձագետներն ուսումնասիրում են պայմանագրերի մեջ նշված ապրանքին վերաբերող բոլոր կետերը և համեմատում իրականում գոյություն ունեցող ապրանքի որակի, քանակի, փաթեթավորման, մակնշման, փաթեթանյութի և տարրայի տեսակի և այլ ցուցանիշների հետ։

Պայմանագրային փորձաքննության ժամանակ այդ բոլոր ցուցանիշները համեմատվում են նաև նփ-ի հետ։

2. Մաքսային փորձաքննության իրականացման ժամանակ ապրանքը գնահատում են մաքսային վճարի գանձման համար։ Մաքսային փորձաքննությունը կատարվում է ապրանքի տեսակաշարային նույնականացման, ապրանքի բնութագրի ճշգրտման, ծագման երկրի որոշման, որակական, քանակական, բնութագրի հաստատման նպատակով, նաև պահեստ ընդունման և առաքման պահին (տվյալ մաքսային տարածքում)։ Մաքսային փորձաքննություն կատարվում է նաև և ուշադրություն է դարձվում որպես հումք օգտագործման նպատակով ներկրվող ապրանքների համար։

3. Ապահովագրական փորձաքննություն։ Սա փորձագետի կողմից ապահովագրական վնասի գնահատումն է։ Վնասը կարող է լինել քանակական և որակական կորուստի չափով, որի պատճառով կարող են հանդիսանալ կլիմայական պայմանները, ինչպես նաև գողությունը և այլն։

4. Բանկային փորձաքննության ժամանակ գնահատվում է ապրանքի որակը, քանակը, արժեքը գրավադրման նպատակով։ Բանկային փորձաքննության ժամանակ հաշվի են առնում սեզոնայնությունը և տվյալ ստուգման պահին պիտանելիության աստիճանը։

5. Կոնսուլտացիոն փորձաքննություն_ փորձագետների կողմից ապրանքի գնահատումն է տեղափոխման, պահպանման ժամանակ արատների առաջացման, պահպանման ժամկետների կանխատեսման նպատակով։

6. Սպառողական փորձաքննության ժամանակ փորձագետները փորձարկման տվյալի հիման վրա կատարում են ապրանքի սպառողական հատկությունների գնահատում։

Փորձաքննության խմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված փորաքննության նպատակից, դիմում-հայտում ներկայացվող խնդիրներից, իրականացման պահանջներից՝ փորձաքննության խմբերը լինում են՝

  1. ապրանքագիտական,
  2. սանիտարա-հիգենիկ,
  3. անասնաբուժական,
  4. ֆիտո-սանիտարական,
  5. էկոլոգիական,
  6. դատական,
  7. տեխնոլոգիական,
  8. տնտեսագիտական։

Կախված փորձաքննության խմբերից որոշվում են որոշակի ցուցանիշներ. օրինակ՝ սանիտարա-հիգենիկ փորձաքննության ժամանակ որոշվում է թունավոր նյութերի, ծանր մետաղների, մանրէների տարբեր տեսակները, ռադիոակտիվ տարրերի պարունակությունը և այլն։ Էկոլոգիականի ժամանակ որոշվում է շրջակա միջավայր անցնող թունավոր նյութերի քանակը և ճառագայթման մակարդակը, այսինքն՝ ճառագայթային անվտանգությունը։ Ապրանքագիտական փորձաքննության ժամանակ իրականացվում է զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները։ Սանիտարա-հիգենիկ փորձաքննության ժամանակ որոշվում է անասունների կենդանի վիճակում և սպանդի ենթարկված, ինչպես նաև նրանցից ստացված մսամթերքի անվտանգությունը՝ հիվանդությունները, մանրածինները և քիմիական նյութերի քանակը։

Փորձաքննության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքների փորձաքննության ձևերը, կախված փորձաքննության վարման բնույթից և փորձաքննության պահանջներից ու հիմքերից, լինում է՝ առաջնային, լրացուցիչ, կրկնակի, ստուգիչ և համալիր։

Առաջնային փորձաքննություն։ Հայտատուն ներկայացնում է դիմում-հայտ փորձաքննության կազմակերպության տնօրենին, որն այն փոխանցում է համապատասխան բաժնի պետին։ Բաժնի պետը կարքագիր է տալիս, ըստ ապրանքային խմբի, փորձագետին կամ փորձագիտական խմբին, որից հետո փորձագետը կամ փորձագիտական հանձնաժողովը, վերցնելով կարքագիրը, վերցնում է պատվիրատուի նշված վայրը։ Առաջնային հերթին փորձագետը ծանոթանում է փաստաթղթերին, միջավայրին, խնդրին և փորձաքննության իրացման պայմաններին։ Եթե պատվիրատուն չի ապահովում փորձաքննության համար համապատասխան պայմանները, ապա փորձագետը նշում է կարքագրի դարձ էջում։ Եթե չի տրամադրում ապրանքը և էտալոնը տվյալ պահին (այսինքն մեկ կամ մի քանի օր ուշ), ապա նշում և ստորագրել է տալիս, բացի դրանից պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը։ Փորձագետը կազմում է եզրակացություն, որը պետք է լինի հստակ ձևակերպված, առանց երկիմաստ նախադասությունների։ Եթե եզրակացության մեջ նկատվում է սխալներ և հակասություն կամ թերարժեքություն, ապա նշանակվում է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն։

Լրացուցիչ փորձաքննություն նշանակվում է այն դեպքում, 1) երբ փորձաքննության եզրակացության մեջ պակասում է որևէ ցուցանիշի տվյալները, և հայտում նշված բոլոր հարցերի պատասխանները չի արտացոլված եզրակացության մեջ, 2) երբ դատաքննչական օրգանների մոտ ծագում են այնպիսի հարցեր, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերին։

Լրացուցիչ փորձաքննությունը հիմնականում հանձնարարվում է նույն փորձագետին։

Կրկնակի փորձաքննություն նշանակվում է այն դեպքում, երբ եզրակացության մեջ նկատվում է անճշտություն, դատավորը կամ հետախուզական մարմինները չեն համաձայնվում եզրակացության հետ, եթե իհարկե ունեն կասկածի հիմքեր, ապա նրանք իրավունք ունեն պահանջել կրկնակի փորձաքննություն։ Կրկնակի փորձաքննություն իրավունք ունեն նշանակելու դատաքննչական օրգանները. պատվիրատուն իրավունք չունի պահանջելու կրկանակի փորձաքննություն։ Կրկնակի փորձաքննություն վարելու համար փորձագետը պահանջում է դրոշմված ապրանքի էտալոնը, հետազոտվող ապրանքը, նրան ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև նախորդ փորաքննությունների (առաջնային և լրացուցիչ) փորձաքննման արդյունքները։ Կրկնակի փորձաքննությունը սովորաբար անցկացվում է նոր փորձագետի կողմից, չի բացառվում նույն փորձագետի կատարումը։ Դատաքննչական օրգանները կրկնակի փորձաքննություն նշանակում են միայն անառարկելի փաստարկների դեպքում։ Հատկապես պետք է զգուշանալ արտերկրից ներմուծված ապրանքների կրկնակի փորձաքննության նշանակումից և ապրանքների վերադարձնելուց։ Կրկնակի փորձաքննություն անցկացնելուց հետո կազմվում է եզրակացություն։ Եթե հաստատվում է ապրանքների որակի անհամապատասխանության գնման պայմաններին, ապա վերադարձվում է ապրանքը մատակարարին։

Ապրանքը հետ ստանալուց հետո, մատակարարը, եթե համաձայն չէ փորձագետի և փորձագիտական ակտում շարադրված նյութի հետ, ապա իրավունք չունի դիմել փորձաքննության կենտրոնին, որպեսզի նորից կրկնել փորձաքննությունը։ Միայն դատաքննչական օրգանին դիմելուց հետո նրանց կողմից կարող է նշանակվել նոր փորձաքննություն։ Եթե դատավորը ընդունի փաստարկները որպես համոզեցուցիչ, ապա կնշանակվի կրկնակի փորձաքննություն։

Ստուգիչ փորձաքննություն նշանակվում է հետևյալ դեպքերում՝

  1. Երբ անհրաժեշտ է առաջնային փորձաքննության տվյալների ստուգում,
  2. Երբ փորձաքննությունը վարող փորձագետի եզրակացության մեջ կան էական հակասություն,
  3. Երբ միևնույն ապրանքի փորձաքննության ժամանակ առաջնային և կրկնակի փորձաքննության արդյունքների մեջ կան էական տարբերություններ, բնականաբար տարբեր են նաև դրանց եզրակացությունները։

Ստուգիչ փորձաքննությունը նշանակվում է դատարանի, արբիտրաժի, փորձաքննության կազմակերպության կողմից։ Ի տարբերություն լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների՝ այստեղ պարտադիր է փորձագիտական հանձնաժողովի նոր կազմ կամ նոր փորձագետներ։ Հնարավոր է նաև առաջնային կամ կրկնակի փորձաքննության փորձագետի ներգրավվում, սակայն խորը ուսումնասիրելուց հետո։ Սովորաբար ստուգիչ փորձաքննության ժամանակ ցանկալի է կենտրոնի ղեկավարի մասնակցությունը։

Ստուգիչ փորձաքննության վերջում կազմվում է նոր ակտ, որին կցվում է՝ ա) Առաջնային փորձաքննության արդյունքները, փաստաթղթերը, եզրակացությունները և ակտը,

բ) Լրացուցիչ փորձաքննության արդյունքները և փաստաթղթերը,

գ) Կրկնակի փորձաքննության արդյունքները և փաստաթղթերը։

Ստուգիչ փորձաքննությունը անց է կացվում նաև,

ա) Երբ հայտնաբերվում է, որ նախորդ փորձաքննություն անցկացնող փորձագետը իրազեկ չէ,

բ) Ոչ ճիշտ մեթոդի ընտրության դեպքում,

գ) Փորձաքննության եզրակացությունը և իրական գործի անհամապատասխանությունը,

դ) Եթե փորձագետների մեջ նկատվել է տարաձայնություն,

ե) Եթե եզրակացության մեջ հայտնաբերվել է անճշտություն։

Երբեմն անհրաժեշտ է լինում դատաքննչական փորձաքննության ժամանակ համալիր փորձաքննություն։ Համալիր փորձաքննության ժամանակ բացի հայտում նշված ցուցանիշներից, խնդրի լուծման, հստակեցման նպատակով կատարվում է համալիր հետազոտություն և ընդգրկվում են նաև լրացուցիչ այլ մասնագետներ։

Փորձաքննության ընթացակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձաքննության համար հիմք է հանդիսանում պայմանագրերի կատարման անհամապատաս-խանությունը, լիովին կամ մասամբ։ Առք ու վաճառքի պահպանման, գրավադրման, փոխանակման, գուքային, վարձակալական, տեղափոխման, ինչպես նաև դատարանում քաղաքացիական գործերի քննարկման ժամանակ, հետաքննության, հանցագործությունների դատական քննության, քրեական հանցագործությունների բացահայտման ժամանակ, անց են կացնում փորձաքննություն։ Փորձաքննությունն անց են կացնում, երբ քրեական, քաղաքացիական գործերի ժամանակ ծագում են այնպիսի պրոբլեմներ, որոնք հնարավոր չէ լուծել առանց փորձի։ Փորձաքննության կարևորագույն դեպքերից են՝

Ա. 1. Որակի և լրակազմության անհամապատասխանությունը, քանակի անհամապատասխա–նութ¬յունը լրակազմության մեջ, որակի անհամապատասխանությունը պայմաններին կամ պետական ստանդարտին, ՏՊ-ին, ԳՕՍՏ-ին, ՏԿ-ին, ՍանՊիտ-ին, ՍԿՆ-ին, երբեմն ISSO-ին և Codex Alimentarius-ին։

2. Պայմանագրի մեջ մտնում է նաև տարրայի, փաթեթանյութի, փաթեթավորման ձևի, մակնըշ–ման, դրոշմավորման անհամապատասխանության դեպքում։ Փորձաքննությունը կատարվում է ապրանք ընդունողի հայտի համաձայն։ Հաստատված է, որ եթե պայմանագրով կամ փաստաթղթերով մատակարարի կանչը պարտադիր է, իսկ ապրանք ստացողը չի կատարել, ապա ոչ մի կազմակերպություն փորձաքննություն չի նշանակի։ Իսկ եթե փորձաքննությունը արված է, ապա փորձագետի եզրակացությունը համարում են անվավեր, եթե մատակարարի ներկայացուցիչը չի մասնակցել փորձաքննությանը։

3. Հնարավոր է, որ պայմանագրով նշված չլինի, այդ դեպքում կարող ես չկանչել։

4. Կողմերի տարաձայնության դեպքում, ապրանքի որակի և քանակի վերաբերյալ, մատակարարի և ընդունողի միջև կազմվում է տարաձայնության ակտ։

5. Երբ մատակարարը չի ուղարկում իր ներկայացուցչին կանչը ստանալուց հետո, այդ դեպ–քում փորձաքննությունը կատարվում է առանց ներկայացուցչի։ Եթե պետք է իրականացվի քանակական փորձաքննություն, ապա փորձագետը իրականացնում է ապրանք ստացողի ներկայացուցչի ներկայությամբ։

6. Փորձաքննությունը անց է կացվում ապրանք ընդունողի պատվերով թաքնված արատների դեպքում։

ԱԱ. Եթե հայտնաբերվում են արատներ և առք ու վաճառքի պայմանագրի խախտումներ։

ԱԱԱ. Փորձաքննությունը նշանակվում է դատարանի, միջազգային արբիտրաժի որոշման համաձայն։

Փորձաքննության նշանակման համար անհրաժեշտ փաստատղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքագիտական, սանիտարա-հիգենիկ, անասնապահական, տեխնոլոգիական, դատական փթրձաքննության նշանակման համար ձևակերպվում է 2 փաստաթուղթ՝

  1. Շահագրգիռ կողմի հայտը, որը կարող է լինել ապրանք ընդունողը, տրանսպորտային կազմակերպությունը, պահեստային տնտեսությունը և այլն, բացի դրանից տվյալ գործը քննող արբիտրաժի որոշումը, քննիչի որոշումը, դատարանի որոշումը։
  2. Փորձաքննության կազմակերպությունը հայտ-դիմումի հիման վրա տալիս է փորձաքննության հանձնաժողովին կարքագիր։

Դիմում-հայտը կարելի է ներկայացնել հետևյալ ձևով՝

ա) Փորձաքննության կազմակերպությունում՝ գրավոր,

բ) Հեռախոսով,

գ) Ֆաքսով,

դ) Նամակով

ե) Հեռագրով։

Պատվիրատուն հայտի մեջ հստակ նշում է խնդիրը և այն ցուցանիշները, որոնք պետք է որոշվեն փորձաքննության ընթացքում։ Հայտատուն նշում է հայտում բոլոր տվյալները։ Հայտը ստորագրում է փորձաքննության կազմակերպության տնօրենի և հաշվապահի կողմից։

Փորձագետի նշանակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձաքննության կազմակերպության ղեկավարը հայտ-դիմումը ստանալուց հետո բաժնի պետի հետ միասին, ելնելով հայտ-դիմումի խնդրից, ընտրում են փորձագետ կամ կազմում փորձագիտական հանձնաժողով։ Փորձագետ ընտրելու ժամանակ հաշվի են առնում՝

1. Փորձագետի ընդհանուր որակավորումը, պատրաստվածությունը, կապը հայտ ներկայացնող կազմակերպության կամ անհատի, անձի և մյուս կողմի հետ (մատակարար և ընդունող),

2. Նշանակվող փորձագետի համար նշանակվում է որոշակի ժամանակ փորձաքննության վարման համար, որից հետո կենտրոնը փորձագետին տալիս է կարքագիր, որը կարող է լինել բլանկի վրա կամ ազատ ձևով, պարտադիր ղեկավարի ստորագրությամբ և կնիքով։ Փորձագիտական հանձնաժողով կազմվում է այն դեպքում, երբ մեծածավալ աշխատանք է և հնարավոր չէ իրականացնել մեկ անձի կողմից, ինչպես նաև երբ աշխատանքը տարաբնույթ է և անհրաժեշտ են տարբեր փորձագետներ։

3. Փորձագիտական հանձնաժողովի դեպքում վերանում է ստացված տվյալների հավաստիությունը և ճշտությունը։ Փորձագետը դրանից հետո անցնում է աշխատանքի, ներկայացնում է փորձաքննության վայրը, որտեղ գտնվում է փորձաքննության օբյեկտը։

Փորձագետի և պատվիրատուի փոխհարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձագետը ստանալով կարքագիրը ներկայանում է պատվիրատուի մոտ նշված ժամանակահատվածում։ Պատվիրատուն պարտավոր է փորձագետին տրամադրել համապատասխան փաստաթուղթը և օբյեկտը հայտի համաձայն։

Ա) Երբեմն պատվիրատուն չի կատարում իր պարտականությունները, այդ դեպքում փորձագետը պարտավոր է դարձ էջում նշել դրանք և պահանջել պատվիրատուի ստորագրությունը և կնիքը։

ԱԱ) Պատվիրատուն երբեմն փոխում է փորձաքննության օրը, այս դեպքում կատարվում է նույնը։

Պատվիրատուն ունի պարտականություններ՝

  1. Առանձնացնել իրենց իրազեկ ներկայացուցչին փորձաքննությանը մասնակցելու համար,
  2. Նախապատրաստել աշխատատեղ փորձագետի համար,
  3. Նախապատրաստել փորձաքննության օբյեկտը,
  4. Նախապատրաստել փորձաքննության համար անհրաժեշտ սարքավորումները, գործիքները, կշեռքները, չափիչ-սարքերը, տրանսպորտային միջոցները և այլն։
  5. Անհրաժեշտության դեպքում հատկացնել բանվորական ուժ,
  6. Փորձագետին տալ գրավոր հայտը, եթե հայտը ներկայացվել է հեռախոսով,
  7. Եթե ցանկացել է ներկայացնել տարաձայնության ակտը, փորձաքննության ակտը և այլ ակտեր,
  8. Ներկայացնել ապրանքին վերաբերող բոլոր փաստաթղթերը բնօրինակ ձևով,
  9. Պատվիրատուն պարտավոր է իր միջոցով ուղարկել լաբարատորիա, օբյեկտի նմուշները,
  10. Պատվիրատուն նմուշների որակի, քանակի և փորձարկումների արդյունքները պետք է ներկայացնի փորձագետին,
  11. Անհրաժեշտության դեպքում պարտավոր է (եթե ցանկանում է) օբյեկտի լուսանկարը փորձաքննության սկզբում, անհրաժեշտության դեպքում նաև վերջում, ինչպես նաև նախագծերը, գծագրերը և այլն։

Փորձաքննության փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձաքննության փուլերը 3-ն են՝

  1. Նախապատրաստականության փուլ,
  2. Փորձաքննության հիմնական փուլ,
  3. Եզրափակիչ փուլ։

1) Նախապատրաստականության փուլը Ա հերթին պետք է ներառի հետազոտման մեթոդների ընտրությունը, փորձաքննության պայմանների ընտրությունը, էտալոնների հետ ծանոթացումը, ինչպես նաև հարակից նյութերի հետ ծանոթացումը։

ԱԱ) Փորձագետը պետք է ուսումնասիրի տրանսպորտային կազմ. ուղեկցող փաստաթղթերը, տեխնիկական, հաշվարկային, ընդունման փաստաթղթերը։ Ուղեկցող փաստաթղթերից կարևոր են սանիտարական վկայականը, սանիտարա-հիդենիկ տվյալներին վեր. փաստաթղթերը, ծագման երկրի սերտիֆիկատը, ապրանքի մշակման վիճակը և այլն։

ԱԱԱ) Ոսումնասիրում է՝ վթարային, տարաձայնության ակտը, լաբարատոր անալիզի արդյունքները, դիմումը, ՆՓ-ները, որոնք առնչվում են տվյալ ապրանքին։ Եթե պատվիրատուն չի ներկայացնում այս փաստաթղթերից որևէ մեկը, ապա փորձագետը պետք է հայտնի ղեկավարին։ Փորձագետը, փորձաքննությունից առաջ, պարտավոր է՝

ա) Նշել օբյեկտի քանակը,

բ) Օրգանոլեպտիկ եղանակով վիճակը,

գ) Չներկայացված փաստաթղթերը, որոնց պատճառով հնարավոր չէ իրականացնել փորձաքննություն,

դ) Նշվում է փաստացի շեղումը փաստաթղթերից։

2) Հիմնական փուլ։ Սա ամենակարևոր փուլն է, որն անց է կացվում փորձաքննության ընթացակարգում։ Փորձաքննության հայտում ներկայացված խնդրի համաձայն ընտրվում են փորձարկման մեթոդները։ Փորձագետը պարտավոր է ստուգել պատվիրատուի ներկայացված բոլոր չափիչ սարքերը, մետրերը, գործիքները և հետևի նրա ճշտությանը։ Փորձագետը ուսումնասիրում է պահպանման և տեղափոխման պայմանները՝ ուշադրություն դարձնելով պահեստավորմանը։ Օրինակ՝ շաքար ռաֆինադի պարկերի շարքերի բարձրությունը, պատերից դասավորված հեռավորությունը, տարրայի վիճակը, ամբողջությունը և դրոշմավորումը, որից հետո փորձագետը սկսում է իր փորձաքննությունը այն ցուցանիշների համար, որոնք ներկայացված են հայտում և որոնք առաջադրվել են 2 կողմերի տարաձայնությունը։ Բացի դրանից, փորձագետը պարտավոր է գրանցել նաև այն բոլոր շեղումները, որոնք նկատում է փորձաքննության ընթացքում, որոշում է նաև այն ցուցանիշները, որոնք նշված չեն փորձաքննության ակտում, սակայն կարող են ազդել ապրանքի որակի վրա։ Փորձագետը պարտավոր է կատարել համապատասխան փաստաթղթում նշված բոլոր պարտականությունները։ Եթե նշված է փաստաթղթում, որ անհրաժեշտ է փորձաքննությունկատարել 100% ապրանքախմբաքանակի համար։ Եթե անհրաժեշտ է կատարել 100%-ոց զննում, ավելի քչի դեպքում նշանակվում է լրացուցիչ փորձաքննություն։ Նմուշի ընտրում և ակտերի ձևակերպում (կարդալ գրքից)(չաշխատող հղում)։

Փորձաքննության համար փորձարկում կատարելու ժամանակ որոշ հատկություններ, ցուցանիշներ պայմանագրի համաձայն իրականացվում է հավատարմագրված լաբարատորիայում ՆՊ-ին համապատասխան (TY, ՀՍՏ, ԳՕՍՏ, Codex Alimentarius, ԻՍՍՕ, տեխնիկական կանոնակարգ)։ Միջին նմուշ ընտրելու ժամանակ ընտրվում է այն նմուշը, որը վնասակար չէ, միաժամանակ հաշվում են վնասված փաթեթավորումով ապրանքը և առանձնացվում։ Վերցված նմուշը պարտադիր կնքվում է։ Կնիքը պետք է բացի փորձագետը։

Նմուշի ընտրության ակտը պետք է կապել և կցել յուրաքանչյուր փորձանմուշին։ Ակտը ստորագրում են նմուշի վերցմանը մասնակից բոլոր անդամները։ Ակտը պետք է լինի գրիչով, որի վրա ջնջումներ և ուղղումներ չպետք է լինեն։ Եթե ուղղում կա, նշվում է և ստորագրվում բոլոր մասնակիցների կողմից։ Սովորաբար այդ ակտը գրանցվում է հատուկ բլանկում։ Ակտի մեջ նշվում է նաև խմբաքանակի չափը, տեղերի թիվը, նմուշի քանակը և ՆՊ-ի համարը։ Ներկրվող արտադրանքից նմուշ վերցնում են պայմանագրում նշված պայմանի համաձայն (որ երկրի ստանդարտով կամ ինչ պայմանով պետք է նմուշ վերցվի)։ Ակտի ձևակերպան ժամանակ նշվում է երկիրը և ակտերի ֆիրմայի անվանումը։ Միջին նմուշ վերցնելուց հետո, հայտ-դիմումի համաձայն, իրականացվում է նշված ցուցանիշների փորձարկում, ստացված տվյալների մշակում, որից հետո փորձագետն անցնում է փորձաքննության 3-րդ փուլին՝ եզրափակիչ։

3) Եզրափակիչ փուլը։ Սա ամենապատասխանատու փուլն է։ Ճիշտ կատարված փորձաքննությունը կորցնում է իր արժեքը և իմաստը, եթե եզրապակիչ մասում նկատվում են հակասություններ, անճշտություններ, ոչ հավաստի ենթադրյալ բառով նկարագրություններ այն ներկայացվում է հատուկ բլանկով կամ ազատ ձևով։

Փորձաքննության ակտը կազմված է 3 մասերից՝

ա) Ընդհանուր (արձանագրական),

բ) Ապրանքների փորձաքննության արդյունքները,

գ) Եզրակացությունը։

Արտադրական բնույթի արատների հայտնաբերման դեպքում փորձաքննության ակտը ձևակերպվում է ապրանքի յուրաքանչյուր մասնակցի համար։ Եթե արատը արտադրողի մեղքով չէ, այլ տրանսպորտային կազմակերպության մեղքով է, ապա ձևակերպվում է 1 ակտ, իսկ եթե և արտադրողի մեղքով է, և փոխադրողի, ապա փորձագետը պետք է ձևակերպի արտադրողներից յուրաքանչյուրի համար փորձաքննության ակտ և փոխադրողի համար։ Փորձաքննության ակտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

  1. Նմուշի վերցման ակտ,
  2. Լաբարատորիայի անալիզի տվյալները,
  3. Հաշվարկները, լուսանկարները, գծագրերը և այլ նյութերը, որոնք հաստատում են փորձաքննության օբյեկտի արատները։ Կցվում են նաև էտալոնները, փորձաքննությանը մասնակցող ներկայացուցիչներին ուղեկցվող և այլ փաստաթղթեր։

Փորձագետը փորձաքննության ակտը հանձնում է փորձաքննության կենտրոնի ղեկավարին, փորձաքննության ակտի գրանցման ոչ ուշ քան հաջորդ օրը։ Ակտի գրանցումից հետո, նույնիսկ փորձագետը իրավունք չունի ուղղումներ կատարելու։ Բացառիկ դեպքերում, եթե փորձագետն ուղղում է կատարում, միայն փորձաքննության մարմնի ղեկավարի իմացության պայմանում, հիմնավոր բացատրության դեպքում։

Ապրանքների որակի փորձաքննության մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդամթերքը իրենից ներկայացնում է բարդ բաղադրություն ունեցող համակարգ, որի մեջ մտնում են բազմաթիվ բաղադրիչներ, որոնք գտնվում են տարբեր վիճակներում։ Ապրանքների անալիզի ժամանակ երբեմն նախապատրաստական փուլը շատ ավելի երկարատև ու աշխատատար է լինում, քան տվյալ բաղադրիչի որոշման փուլը։ Օրինակ՝ շաքարի որոշումը Բերտրանի եղանակով։ Ապրանքի որակի փորձաքննության ժամանակ օգտվում են գրեթե այն բոլոր մեթոդներից, որոնք անալիտիկ քիմիայի մեջ կիրառվում են։

Ապրանքների որակի գնահատման ժամանակ կիրառվում է քիմիական, ֆիզիկական, ֆիզիկա-քիմիական, մանրէաբանական, մանրադիտակային, կենսաքիմիական մեթոդները։ 1968 թ. սկսած, որպես գիտականորեն հիմնավորված մեթոդ, պարենային և որոշ ոչ պարենային ապրանքների համար կիրառվում է նաև սենսորային անալիզը։ Այս մեթոդները լրացնում են միմյանց։ Գոյություն ունեցող ապրանքների փորձաքննության մեջ օգտագործվող մեթոդները բաժանվում են 2 խմբի՝

1. Օբյեկտիվ։ Սրա մեջ մտնում են՝

  • Գրանցման,
  • Հաշվարկային մեթոդներ,
  • Չափողական մեթոդներ։ Սրա մեջ մտնում են՝

ա) Ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեթոդները,

բ) Քիմիական մեթոդները,

գ) Կենսաքիմիական,

դ) Մանրէաբանական,

ե) Մանրադիտական մեթոդները։

Սրանցից յուրաքանչյուրն իր հերթին ենթաբաժանվում է նորից խմբերի։

2. Էվրկատիկական։ Սա իրեն հերթին բաժանվում է՝

  • Զգայորոշման։ Սա բաժանվում է՝ համային, հոտառության, շոշափման, լսողության, տեսողության մեթոդների։
  • Սոցիոլոգիական։
  • Փորձագիտական մեթոդներ։

Ապրանքների որակի փորձաքննության օբյեկտիվ մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակի փորձաքննության ժամանակ օգտագործում են ժամանակակից թանկարժեք սարքավորումներ, որոնք կարող են լինել պարզից մինչև շատ բարդ, ընդհուպ մինչև իոնական, ատոմային, մոլեկուլյար մակարդակի հետազոտություններ։

Փորձաքննության մեթոդները բաժանվում են 2 խմբի՝ օբյեկտիվ և էվրիատիկական։

Օբյեկտիվ մեթոդն ունի առավելություններ՝ շնորհիվ իրենց բարձր զգայությանը և ճշտությանը։ Սրա մեջ են մտնում էլեկտրո-քիմիական մեթոդները։ Էլեկտրո-քիմիական մեթոդներից հատկապես մեծ կիրառություն ունեն պոտենցիա-չափական, ֆուրո-կոլորոմետրիկ (լուսա-գունա-չափական), քրոմատոգրագիական, և այդ հատկությունների վրա հիմնված մեթոդներ։ Սրանց մեջ առանձնանում է քրոմատոգրաֆիական մեթոդը, որը ի տարբերություն մյուսների, ոչ միայն քանակական և որակական անալիզի, այլև բաժանման մեթոդ է։

Ըստ ժամանակագրության, մեթոդները բաժանվում են էքսպրես (արագընթաց)_ պատկանում են բոլոր այն մեթոդները, որոնք կատարվում են կարճ ժամանակահատվածում։ (Ըստ անալիզի) Պոտենցիաչափական մեթոդներ։ Անալիտիկ քիմիայի այս մեթոդն արագորեն աճում է, և կիրառման ոլորտն ընդլայնվում է։ Այս մեթոդը հիմնված է իոնսելեկտիվ մեթոդների կիրառման վրա։ Սա պատկանում է express անալիտիկ մեթոդին, քանի որ փորձարկումն իրականացվում է շատ արագ։ Առաջին անգամ կիրառվել է H իննի կոնցենտրացիան չափող PH մետր գործիքը։ PH-ը իրենից ներկայացնում է՝ PH= –lg[H+]: Նիտրատ-իոնսելեկտիվ էլեկտրոդը չափում է նիտրատ իոնների կոնցենտրացիան լուծույթում՝ PNO3-=–lg[NO3-]: Նույնը վերաբերվում է մյուս էլեկտրոդներին։ Առավել մեծ կիրառություն ունի PH մետրը։ Ընդհանրապես պարենային և ոչ պարենային ապրանքների թթվությունը որոշվում է՝

  1. տիտրման թթվություն (ընդհանուր թթվություն,)
  2. ակտիվ թթվություն (PH):

PH-ը չափվում է 1-14 միջակայքում՝ PH=1–14: PH=1–14 միջակայքը թթվության ռեակցիայի միջակայքն է, իսկ PH=7–14 հիմնային միջակայքը, PH7 չեզոք կետն է։ Որքան PH7 կետից տեղափոխվում են PH1, այնքան թթվությունը մեծանում է, PH5–7 միջակայքը թուլ թթվային միջակայքն է, իսկ PH 7–9 թույլ հիմնային միջակայքն է։ Իոնսելեկտիվ էլեկտրոդների թիվը այժմ հասնում է 50-ի, ոչ միայն անիոնների և կատիոնների չափման, այլ նաև ֆերմենտների և վիտամինների որոշման համար։

Երբեմն իոնսելեկտիվ էլեկտրոդով որոշման նախապատրաստական փուլը շատ աշխատատար է լինում և երկարատև։ Իոնսելեկտիվ էլեկտրոդների թիվը հասնում է 50-ի (Ca, Mg, O2, Cl-իդ, Br-իդ, F-իդ, Wa, K, NO2-): Այս էլեկտրոդների կիրառությունն ավելի ընդլայնվում է։

Վոլտ-ամպերչափական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդներին են պատկանում պոլյարոգրաֆիական, օստիլոպոլյարոգրաֆիական, կոնդուկտոմետրիկ, կուլոնոմետրիկ մեթոդները։ Սրանցից առավել մեծ կիրառություն ունի ապրանքների փորձաքննության ոլորտում պոլյարոգրաֆիական մեթոդը։ Ապրանքների անվտանգության ցուցանիշներից թունավոր տարրերի քանակը (կապար, սնդիկ) կարելի է որոշել այս մեթոդով։ Մի նմուշում կարելի է որոշել մի քանի էլեմենտ։ Օրինակ՝ անվտանգության տարրերից են՝ սնդիկը, արսենը, կապարը, կադմիումը։ Կապարը և կադմիումը կարելի է որոշել մի նմուշում միաժամանակ։ Պոլյարոգրաֆիական եղանակի հիմքում ընկած է պոտենցիալի փոփոխությամբ հոսանքի ուժի մեծության փոփոխությունը։

Գոյություն ունեն հատուկ տեղեկատուներ, որոնց միջով կարող ենք որոշել տվյալ էլեմենտի բնույթը։

Օպտիկական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանց են պատկանում ռեֆռակտոչափական մեթոդը, կոլորիմետրիան, նեֆելոմետրիան, լյումինեսցենտային անալիզը, բևեռաչափությունը և այլն։ Այս մեթոդների հիմքում ընկած է լույսի հոսքի տվյալ օբյեկտի նկատմամբ անդրադառնալիությունը, բեկվելու և ընտրողական հատկությունը։

Փորձագետի որակի գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձագետը և փորձագիտական հանձնաժողովը իրականացնում են ապրանքների փորձաքննության տեխնոլոգիական պրոցեսների, էկոլոգիական, տնտեսագիտական, դատական, անասնաբուժական, սանիտարա-հիգենիկ։ Փորձագետերը փորձաքննություն անց են կացնում նաև տեղափոխման, պահպանման փուլում, ինչպես նաև մակնշման, ապրանքների արժեքի, բնական գնահատման, ինչպես նաև ապրանքների կեղծման հայտնաբերման նպատակով։ Փորձագետ-համտեսողները պետք է ենթարկվեն հետազոտման իրենց սենսորային զգայունությունը, որպեսզի կարողանան գնահատել պարենային ապրանքները, ինչպես նաև այն ոչ պարենային ապրանքները, որոնք ուղղակիորեն շփման մեջ են գտնվում մարդու հետ։ Բացի դրանից փորձաքննության ժամանակ փորձագետը կամ փորձագիտական հանձնաժողովը, որպեսզի ապրանքների որակը գնահատի փոքր սխալներով, անհրաժեշտ է կազմել փորձագիտական հանձնաժողով՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝

  1. պետք է բավարարեն փորձագետի պահանջները,
  2. փորձագետ-համտեսողները պետք է բավարարեն լրացուցիչ պահանջներին, այսինքն՝ սենսորային զգայություններին ներկայացված պահանջներին,
  3. հանձնաժողովի անդամների թիվը պետք է որոշվի 2 սկզբունքից՝

I) սխալի տոկոսը լինի ցածր,

II) ծախսերը լինեն ցածր։

Փորձագետի պարամետրերի գնահատումը կատարվում է հետևյալ մեթոդով՝

  1. փոստաթղթային,
  2. էվրիստիկական,
  3. վիճակագրական,
  4. թեսթավորման,
  5. կոմբինացված (համալիր մեթոդ)։

Փաստաթղթային գնահատման ժամանակ փորձագետը պետք է ներկայացնի փաստաթուղթ, որտեղ ներառված լինեն հետևյալ տեղեկությունները՝

  1. տարիք,
  2. լեզուների իմացություն,
  3. զբաղեցրած պաշտոն,
  4. մասնագիտական ստաժ, մասնագիտական պատրաստվածություն,
  5. գիտական կոնֆերանսների մասնակցություն,
  6. որակավորման բարձրացում,
  7. գիտական աշխատանքի ցանկ (գյուտերի արտոնագրեր)։

Էվրիստիկական գնահատման մեթոդ։ Հիմնված է շրջապատի փորձագետների աշխատանքային խմբի կողմից փորձարկվող փորձա•ետի •նահատման վրա։ Գույություն ունի էվրիստիկական գնահատման հետևյալ տեսակները՝

  1. աշխատանքային խմբի միջոցով գնահատում,
  2. ինքնագնահատում,
  3. փորձաքննության օբյեկտի հետ ծանոթացման ու փաստարկման մեթոդ։

1) Փորձագետների աշխատանքային խումբը փորձարկվող փորձագետին գնահատում է 10 բալային համակարգով։ Հաշվի է առնվում փորձագետի շահագրգռվածությունը փորձաքննության պրոցեսում և հարցաթերթիկների միջոցով տեսական գիտելիքների մակարդակը։

2) Ինքնագնահատումը սուբյեկտիվ մեթոդ է (չնայած որ այն կիրառվում է)։ Փորձագետը գնահատում է ինքն իրեն։ Սուբյեկտիվությունը իջեցնելու համար հաշվի է առնվում փորձագետի ծանոթությունը և տեղեկացվածության աստիճանը տվյալ օբյեկտի նկատմամբ։ Ինքնագնահատումը ավելի օբյեկտիվ դարձնելու համար օգտվում են հետևյալ բանաձևից՝

Kինքն=KփMփ

Kփ=Kտ/Kծ

որտեղ՝ Kինքն_ 2-րդ փորձագետի գնահատականն է, որն արտահայտում է ինքն. գործակցով, Kփ_ գործակից, որը կախված է փորձագետի տվյալ ապրանքի մասին տվյալ փորձագետի տեղեկատվության աստիճանով, Kտ_ տեղեկատվության և ծանոթության կշռելիությունն է կամ արժեվորումը։

Փորձագետի գնահատման վիճակագրական մեթոդը։ Վիճակագրական գնահատականը փորձագետի կողմից տվյալ օբյեկտը, առարկան գնահատելիս ստացված տվյալնների կամ դատողությունների արդյունքում ստացված գնահատականն է։ Գոյություն ունի վիճակագրական գնահատման 2 ձև՝

  1. փորձագետի օբյեկտիվ գնահատում,
  2. փորձագետի գնահատում փորձագիտական հանձնաժողովի միջին արդյունքից շեղման մեթոդով։

Փորձագետի օբյեկտիվության գնահատման ուղղակի մեթոդ գույություն չունի, մոտավոր կարելի է կարծիք կազմել՝ ելնելով ստատիստիկ ուսումնասիրություններից։

Օբյեկտիվությունը հիմնականում գնահատում են 2 եղանակով։ Փորձագետի օբյեկտիվության պահպանումն է ամբողջ փորձաքննության ընթացքում։ Փորձագետի փորձաքննության ընթացքում անշահախնդիր, անկաշառ մոտեցումն է։ Քանի որ չկա օբյեկտիվության գնահատման ուղղակի մեթոդ, օգտվում ենք միջին խնդրի շեղման մեթոդից։ Սա հիմնված է այն բանի վրա, որ նախօրոք կազմվում է փորձագիտական հանձնաժողով (դրածո հանձնաժողով) և այդ հանձնաժողովը կատարում է ապրանքի գնահատում։ Այդ հանձնաժողովի միջին գնահատականն ընդունվում է որպես իրական արժեք։ Փորձարկվող փորձագետի գնահատականը համեմատվում է ընդունված իրական արժեքի հետ։ Որքան մեծ է իրական արժեքի և փորձագետի գնահատականների տարբերությունը, այնքան բարձր է փորձագետի գնահատականը։

Փորձագետերի միջին գնահատականներից շեղման աստիճանը կարելի է շեղումների հանրահաշվականով, որը կարելի է հաշվարկել Xմիջ և փորձագետերի անհատական գնահատականների տարբերությամբ՝ S= di = X-Xi di-ը i-րդ գնահատականի փաստացի շեղումն է, n-ը փորձարկումների թիվն է։

Փորձագետի իրազեկության (կոմպիտենտության) գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձագետի որակի գնահատման մեթոդների տեսական իմացության և դրանց օգտագործման կարողության գնահատումն է։ Տեսական գիտելիքները հեշտ է ստուգել՝ կազմվում են հարցաթերթիկներ տեսական գիտելիքների վերաբերյալ և գնահատվում է։ Բարդությունը, փորձագետի սանդղակների, որակական աստիճանների գնահատման մեջ է. գնահատվում է փորձագետի ինտուիցիան, որը որակի աստիճանի տարբերակման ունակությունն է։

Հարմարվողականության (կոմֆորմիզմի) գնահատումը

Կոմֆորմիզմի գնահատումը ինչ-որ չափով նմանվում է օբյեկտիվության գնահատմանը։ Փորձագետի տվյալնների նմանակումն է, սեփական եսի բացակայությունը։ Դրածո փորձագիտական հանձնաժողովն ամեն կերպ փորձում է շեղել փորձագետին, կանխամտածված ձևով կատարում է սխալ գնահատականը։ Որքան մոտ է լինում փորձագետի գնահատականը դրածո խմբի գնահատականին, այնքան փորձագետի հարմարվողականությունը բարձր է։ Փորձագետի հարմարողականության և օբյեկտիվության գնահատականը հակադարձ մեծություններ են։ Կոմֆորմիզմը կարելի է գնահատել՝ Kփ=U1-U2, որտեղ՝

U1-ը դրածո խմբի գնահատականն է, U2-ը փորձարկվող փորձագետի տրված ինքնուրույն գնահատականն է։ Այս մեթոդը համարվում է ոչ մարդկային, քանի որ յուրաքանչյուր փորձաքննության ընթացքում մեկ փորձագետ կարող է հանդիսանալ թիրախ, որը չ•իտի այդ մասին։ Սակայն սա բարձրացնում է փորձագետի օբյեկտիվությունը։

Փորձագետի որակի գնահատման թեսթավորման մեթոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնված է փորձագետ-համտեսողի ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների թեսթավորման արդյունքների գնահատման վրա։ Թեսթավորումը նախատեսված է փորձագետի որակի գնահատման, մասնագիտական իրազեկության, սենսոր-զգայությունների մակարդակի գնահատման համար։ Թեսթավորման եղանակով գնահատում են՝

  1. Փորձարկվող փորձագետի իրազեկությունը,
  2. Հարմարվողականությունը,
  3. Սենսորային զգացությունը,
  4. Վերարտադրելիությունը,
  5. Համային զգայունակության շեմը,
  6. Հոտառական զգայունակության շեմը,
  7. Գունային զգայունակության շեմը,
  8. Իմպուլսների տարբերակման շեմը,
  9. Իմպուլսների ճանաչման շեմը,
  10. Սենսորային հիշողությունը։

Ճանաչման շեմը տարբերվում է զգայության շեմից։ Կարող է ընկալի տվյալ նյութը, սակայ չկարողանա իդենտիֆիկացնել։

Փորձագետ-համտեսողի սենսորային անալիզով որակի գնահատման մեթոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարենային և որոշ ոչ պարենային ապրանքների որակական համտեսային ցուցանիշների որոշման համար գլխավոր դերը պատկանում է փորձագետ-համտեսողին, ուստի անհրաժեշտ է գնահատել որակաչափական և վա, ելչական հատկությունները։ Սենսորային անալիզի օբյեկտիվությունը և հուսալիությունը գնահատվում է փորձագետ-համտեսողի վարժվածությունից, մասնագիտական հմտությունից, արդյունքների վերարտադրելիությունից և այլն։ Զգայության մակարդակը կախված է ոչ միայն նրա ընդհանուր մակարդակից, այլ նրա ուղղվածությունից։ Զգայության աստիճանի վրա ազդում են մի շարք գործոններ՝ օրինակ՝ ազգային սովորությունները։

Համտեսողը կատարում է փորձաքննություն զգայական օրգանների միջոցով։ Սենսորային անալիզը մինչև 1968 թ-ն ընդունվում էր որպես սուբյեկտիվ մեթոդ։ 1968 թ-ից հետո այն դասեցին գիտական մեթոդների շարքին, եթե մասնակցում են սենսորային անալիզները գնահատված փորձագետեր։ Եթե կատարում են 100 փորձագետի որակ, ապա նրանցից միայն 40 տոկոսն է զգայությունների նկատմամբ ընկալունակ։ Նմանատիպ հետազոտությունները կատարվում են միջազգային մասշտաբով, ոչ միայն ընդհանուր զգայության, այլև առանձին համերի նկատմամբ։

Պարզվել է, որ 11 հոգանոց հանձնաժողով կազմելու համար անհրաժեշտ է փորձարկել 500 փորձարկվողի։ Հետազոտվողների 80.7 տոկոսը զգայուն է քաղցրի նկատմամբ, իսկ 67 տոկոսը՝ աղի համի նկատմամբ։ Առավել հաճախ զգայություն նկատվում է մարդկանց մոտ 3 համերի համար՝ քաղցր, աղի, դառը (21.6%) և ավելի հազվադեպ (5.7%) քաղցր, թթու և դառը։ Զգայորոշման անալիզի ժամանակ առաջին նախապայմանը համտեսող-փորձագետի զգայության չափն է։ Ոչ միայն համերի նկատմամբ է տարբեր զգայությունը և զգայունակությունը, այլև հոտերի նկատմամբ։

Հոտի համարգոյություն ունի 3 արտահայտություն՝ հոտ, բուրմունք և փունջ։ Հոտը, բույրը և փունջը ռաջանում են տարբեր գործոնների ազդեցության տակ, կախված է նաև պրոցեսից, օրինակ՝ հըացաթխման պրոցեսում առկա է հացի բուրմունքը, որը պայմանավորված է 174 ցնդող նյութերով, որոնց մեջ մտնում են տարբեր դասերին պատկանող քիմիական միացություններ, 32-ը կարբոնիլային միացությունն են։

Փորձագետ-համտեսողների համար սահմանվում է բույրի որոշման ժամանակահատված՝ 20-30 վրկ., հետագայում այդ երանգները հիշողությունից ջնջվում է և մնում է մի հոտի հիշողությունը, որով կարող են ճանաչել տվյալ ապրանքը։

Մարդու մոտ կարող է լինել հիշողության կորուստ, սակայն հոտի հիշողությունն վերականգնվում է ավելի շուտ։ Փորձագետ-համտեսողի ընտրության ժամանակ կիրառվում է տարբեր մեթոդներ տարբեր երկրներում, սակայն կա ընդհանրություններ, որոնցով ընտրում են փորձագետին։ Տարբեր երկրներում զգայունակության շեմերը տարբեր են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում այդ մեթոդները խիստ տարբեր են։ Փորձագետ-համտեսողի սենսորային զգայությունը գնահատվում է փուլերով՝

I փուլ

1. Համային զգայության որոշումը։ Այս փուլի մեջ մտնում է համային դալտոնիզմի որոշումը՝ ա) Պրոտանոպիայի որոշում, բ) Դետերանոպիայի որոշում, գ) Տրիտանոպիայի որոշում։

2. Համային զգայունակության շեմի որոշում՝ ա) Քաղցր համի նկատմամբ փորձագետ-համտեսողի զգայունակության շեմի որոշում, բ) Աղի համի նկատմամբ փորձագետ-համտեսողի զգայունակության շեմի որոշում, գ) Թթու համի նկատմամբ փորձագետ-համտեսողի զգայունակության շեմի որոշում, դ) Դառը համի նկատմամբ փորձագետ-համտեսողի զգայունակության շեմի որոշում։

3. Համային լուծույթների կոնցենտրացիաների տարբերակման շեմի որոշում.

II փուլ Հոտառության զգայունության որոշում։

  1. Քիմիական հոտավետ նյութերի և խառնուրդում առանձին նյութերի հոտերի տարբերելու ունակության ստու•ումը,
  2. Առանձին քիմիական հոտավետ նյութերի հետ ծանոթացում,
  3. Հոտերի ինտենսիվության նվազագույն տարբերության ընկալում,
  4. Հոտավետ իդենտիֆիկացում։

III փուլ Գունային զգայունության գնահատում է սկսվում է.

ա. Գունային դալտոնիզմի որոշմամբ, որի մեջ մտնում են հետևյալ ենթափուլերը՝

  1. Պրոտանոպիայի որոշում_ կարմիր գույնի նկատմամբ շեղում ունեցող փորձագետ-համտեսողներ,
  2. Կանաչ գույնի նկատմամբ դալտոնիզմի, այսինքն՝ դետերանոպիայի որոշում,
  3. Տրիտանոպիայի, այսինքն՝ մանուշակագույնի նկատմամբ դալտոնիզմի որոշում։

բ. Զգայունակության շեմերի որոշում.

  1. Կարմիր գույնի նկատմամբ փորձագետ-համտեսողի անհատական զգայունակության որոշում,
  2. Գորշ գույնի նկատմամբ անհատական զգայունակության որոշում,
  3. Կանաչ գույնի նկատմամբ անհատական զգայունակության որոշում
  4. Կապույտ գույնի նկատմամբ անհատական զգայունակության որոշում
  5. Դեղին գույնի նկատմամբ անհատական զգայունակության որոշում։

Փորձագետ-համտեսողների արդյունքների վերարտադրելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերարտադրելիություն կոչվում է փորձագետ-համտեսողների այն հատկությունը, որ նույն փորձարկումը որոշ ժամանակ հետո նույն պայմանում կրկնելուց հետո ստացվի նույն արդյունքը։ Վերարտադրեկիությունը լինում է նաև օբյեկտիվ եղանակով ստացված փորձարկումների համար։

Համտեսողի վերարտադրելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձարկումների միանման պայմաններ՝ լուսավոր սենյակներ, 1 փորձագետին 7մ տարածք, բաց գույնի ներկված պատեր և այլն։ Փորձագետի համար հարկավոր է ունենալ միասնական գնահատման մեթոդ։ Սակայն տարբեր երկրներում տարբեր են մեթոդները և նույնիսկ համային նյութերի էտալոններն ու էտալոնների կոնցենտրացիան։ Օրինակ՝ դալտոնիզմի որոշման ժամանակ սախարոզի կոնցենտրացիաները տարբեր երկրներում տարբեր են են. կիտրոնաթթվինը՝ 2.5-3.5 անգամ, դառը համի լուծույթներ տարբերվում են 20 անգամ, կերակրի աղի կոնցենտրացիան 2 անգամ։

Սենսորային զգայունակության շեմ Փորձագետ-համտեսողը պետք է օժտված լինի բարձր զգայունակությամբ։ Սենսորային զգայունակություն ասելով հասկանում ենք տարբեր ինպուլսի օգտ. կողմից ընկալման ունակությունը։ Զգայունակության շեմը լինում է վերին և ստորին։

Ինպուլսի այն նվազագույն քանակը, որը դեռևս ընկալվում է մարդու զգայարանի կողմից, կոչվում է նվազագույն կամ ստորին անհատական զգայունակության շեմ։ Տարբերում են հոտի, գույնի, ձայնի ստորին անհատական շեմեր։ Համային նյութի այն ամենանվազագույն քանակը, որը դեռևս առաջացնում է համային զգայունակություն, կոչվում է համի ստորին անհատական զգայունակության շեմ։ Որքան ցածր է ազդող համային նյութի քանակը, այնքան բարձր է փորձագետ-համտեսողի անհատական զգայունակության շեմը։ Որքան ցածր է անհատական զգայունակության շեմը, այնքան բարձր է գնահատվում փորձագետ-համտեսողը։ Տարբեր երկրներում անհատական շեմը տարբեր է։ Քաղցր համի համար զգայունակության շեմը 0.4% է, աղի համար՝ 0.16%, թթու համի համար՝ 0.024%, դառը համի համար՝ 0.00027%: Համային զգայունակության շեմի վրա ազդում են՝

  1. Համտեսող նյութերի կոնցենտրացիան,
  2. Փորձագետ-համտեսողի հոգե-ֆիզիոլոգիական վիճակը,
  3. Փորձարկման պայմանը,
  4. Համտեսվող նյութի ջերմաստիճանը,
  5. Փորձագետ-համտեսողի վարժվածության աստիճանը։

Տարբեր ապրանքների համր փորձագետ-համտեսողները տարբեր են և առանձնացված են։ Օր՝ թեյի փորձա•ետ-համտեսողին անվանում են տիտեարներ։ Համային ռեցեպտորները փորձարկումների ժամանակ հոգնում են։ Սովորաբար փարձարկում են մարդու մարմնի ջերմաստիճանին մոտ ջերմ-ում՝ թեյը 60 0C-ում, գարեջուրը՝ 12 0C-ում։

Ադապտացում Համային ռեցեպտորների վրա նույնատիպ ինպուլսի ազդեցության տակ տեղի է ունենում ռեցեպտորի հարմարում։ Դրա համար փորձարկումների ժամանակ հաստատվում է նմուշների քանակը։ Սա նույնպես տարբեր երկրներում տարբեր է։

Հոտառության առանձնահատկությունները Մարդու հոտառության օրգանն օժտված է բարձր զգայունությամբ։ Շեմերը տարբեր են ու շատ ցածր։ Օր՝ մեթիլ-մերկապտանը 4.4.10−8, սկատոլը՝ 4.10−7: Սովորաբար ուժեղ հոտերն իրացնում են թույլ հոտերին։ Սկատոլի ցածր կոնցենտրացիան հաճելի հոտ է, բարձր կոնցենտրացիան՝ շատ տհաճ։

Հոտի զգայունակության շեմ Հոտառության օրգանը ադապտացիայի է ենթարկվում տևական ներգործությունից հետո։ Համի ադապտացումն ավելի շատ է սկսվում, քան հոտինը։ Համի զգայունությունը թուլանում է 50-ից հետո, հոտինը՝ 70 նմուշից հետո։

Ճանաչման շեմ

Ինպուլսի այն քանակը, որը առաջանում է մարդու մոտ զգացողություն և հնարավորություն է տալիս նույնականացնել նյութը, կոչվում է ճանաչման շեմ։ Միևնույն նյութի տարբեր կոնցենտրացիայի նվազագույն քանակի տարբերակումը կոչվում է տարբերակման շեմ։

Սենսորային հիշողություն

Փորձագետ-համտեսողը պետք է ունենա բարձր սենսորային հիշողություն, որպեսզի կարողանա նույնականացնել տվյալ ապրանքը։ Որքան բարձր է սենսորային հիշողությունը, այնքան բարձրորակ փորձագետ է։

Փորձագետ-համտեսողի տեսողական առանձնահատկությունները Գույնը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանձնահատկությունները՝

  1. դիտողականություն,
  2. տեսողական հիշողություն,
  3. վարժվածություն,
  4. գունային դալտոնիզմը,
  5. տեսողական սրությունը։

Գունային դալտոնիզմը կոչվում է նաև գունակուրություն։ Յուրաքանչյուր մարդու մոտ նորմալ գունային տեսողությունից կան շեղումներ։ Տղամարդկանց մոտ այն կազմում է 8-10%, իսկ կանանց մոտ՝ 0.4-0.8%: Գունային անոմալիան, խախտումները կապված են աչքի ցանցաթաղանթի մեջ սրվակների պակասով։ Կան մոնոքրոմատներ, դիքրոմատներ և եռաքրոմատներ։ Մոնոքրոմատները հավանաբար տեսնում են միայն լույսի և ստվերի տարբերությունը։ Դիքրոմատների մոտ նկատվում է գույնի ընկալման մասնակի բացակայություն։ Եռաքրոմատների մոտ կան 3 տարրերը՝ կարմիր, կանաչ և կապույտ։ Դալտոնիզմը առաջին անգամ հայտնաբերել է Դալտոնը 1794 թվին։ Դիքրոմատիզմով տառապողները տարբերում են տաք և սառը տոները։ Դիքրոմատները բաժանվում են 3 խմբի՝ պրոտանոտներ, դեյտերանոտներ և տրիտանոտներ։ Գունային տեսողության արատները գնահատվում են 2 եղանակով՝

  1. սարքավորումների միջոցով,
  2. գունային աղյուսակների միջոցով։

Սարքավորումների միջոցով Նագելը հայտնաբերել է տրիտանոպիայի և դեյտերանոպիայի արատները։ Առավել հաճախ կիրառվում է գունային տեսողության արատների գնահատման պիգմենտային աղյուսակների մեթոդը։

Տեսողության սրություն, հոգնածություն Տեսողության արատների վրա ազդում է լուսավորությունը, աչքի և օբյեկտի հեռավորությունը և տեսողության օրգանի հոգնածությունը։ Տարբերում ենք աչքի հոգնածության 2 ձևեր՝ ակոմոդատիվ և մկանային։ Առաջինը նկատվում է հեռատեսների մոտ, 2-րդը՝ կարճատեսների մոտ։ Փորձարկումների ժամանակ հոգնածությունը վերացվում է։ Ակոմոդատիվի դեպքում ընդհատվում է փորձարկումը և նայում հեռուները՝ ընտրելով կանաչ գույն։ 2-րդի դեպքում փակում են աչքերը հերթով։ Փորձարկման ժամանակ, կախված ապրանքի տեսակից և փորձարկման բնույթից, ընտրվում է փորձարկվող նմուշների թիվը։ Վարժված աչքը և սովորական աչքը խիստ տարբերվում են իրենց գույնի ինտենսիվության չափով և քանակով։ Այս հատկությունը խիստ անհրաժեշտ է համտեսողին, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ գնահատել նոր ապրանքի որակը։ Վարժվածության հետևանքով փորձագետ-համտեսողները դառնում են մասնագետ որևէ ապրանքի համար։ Չվարժված մարդու հոտառության օրգանը կարող է տարբերել 2000 հոտեր, վարժված մարդունը՝ 10.000: Փորձագետ-համտեսողի օրգանը պետք է ստուգվեն տարին մեկ անգամ։

Փորձագետի որակի գնահատման կոմպլեքս մեթոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է փորձագետին ենթարկել փորձարկումների, որից հետո գնահատել նրա որակը։

Kփ=Kինք.Mինք+Kփ.գ..Mփ.գ.+Kաշխ.Mաշխ+Kմիջ.շ.Mմիջ.շ+Kվ.Mվ

Kինք_ ինքնագնահատում

Kփ.գ._փոխգնահատում

Kաշխ_ փորձագետի գնահատումը աշխատանքային խմբի կողմից

Kմիջ.շ_ միջինից շեղումն է

Kվ._ փորձագետի վերաարտադրելիությունը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սահրադյան, Սիլվա Իսրայելի. -Պարենային ապրանքների որակի փորձաքննություն։ Գիտաուսումնական ձեռնարկ Երևան։ Տնտեսագետ, 2003
  2. Աբրահամյան Վ.և ուրիշն.- Պարենամթերքի փորձաքննության հիմունքներ
  3. Բատիկյան Հ.Գ. - Որակ և անվտանգություն. Պարենային հումք և սննդամթերք
  4. Абдылдаева Э.К. - Товароведение и экспертиза качества продуктов. Зерномучные товары
  5. Ветеринарно- санитарная экспертиза с основами переработки продуктов животноводства
  6. Позняков В.М. Экспертиза мяса птицы, яиц и продуктов их переработки. Качество и безопасность
  7. Позняковский В.М.- Экспертиза напитков

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ԱՊՐԱՆՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

—football-express 07:58, 19 Մարտի 2015 (UTC)--football-express 07:58, 19 Մարտի 2015 (UTC)--football-express 07:58, 19 Մարտի 2015 (UTC)--football-express 07:58, 19 Մարտի 2015 (UTC)--football-express 07:58, 19 Մարտի 2015 (UTC)