Տարօրինակ մարդիկ
Տարօրինակ մարդիկ ռուս.՝ Странные люди | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Շուկշին |
Սցենարի հեղինակ | Վասիլի Շուկշին |
Դերակատարներ | Եվգենի Եվստիգնեև |
Օպերատոր | Վալերի Գինզբուրգ |
Երաժշտություն | Նիկոլայ Սիդելնիկով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
IMDb | ID 0176187 |
«Տարօրինակ մարդիկ» (ռուս.՝ «Странные люди»), 1969 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Վասիլի Շուկշինը[1][2][3]՝ սեփական պատմվածքների հիման վրա։ Ֆիլմը բաղկացած է երեք նովելներից՝ «Եղբայր» (ռուս.՝ «Братка»), «Ճակատագրական կրակոց» (ռուս.՝ «Роковой выстрел»), «Խոհեր» (ռուս.՝ «Думы»), որոնց հերոսները էքսցենտրիկներ են, գյուղում ապրող «տարօրինակ մարդիկ», որոնք միշտ չէ, որ լավն են շրջապատի համար, բայց ունեն հարուստ ներաշխարհ։
Նատուրալ նկարահանումներն իրականացվել են 1968 թվականին Վլադիմիրի մարզի Սուզդալի շրջանի Պորեցկոյե և Մորդիշ գյուղերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եղբայր»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղացի մի տղա՝ Վասկան, գնում է Յալթա, որտեղ երկար ժամանակ ապրում է նրա ավագ եղբայրը։ Եղբայրն ամուսնալուծված է, բայց մտահոգված է «կենցաղային կյանքի կազմակերպման» հարցով և Վասկային իր հետ տանում է այցելության մի միայնակ կնոջ՝ Լիդիա Նիկոլաևնային, որին նա դիտարկում է որպես «տարբերակ»։ Լիդիան ունի փոքր դուստր՝ Մաշան, և մինչ մեծահասակները սեղանի շուրջը խմում և երգում են կիթառի նվագակցությամբ, նրան ուղարկում են ընկերոջ հետ զբոսնելու։ Լիդիայի ամուսինը (լուսանկարում նրա դերում հանդես է եկել ինքը՝ Շուկշինը), ինչպես Վասկայի եղբայրն է բացատրում, տարվելով հարբեցողությամ՝ լքել է ընտանիքը։ Արդեն տանը, քնելուց առաջ, եղբայրը Վասկային ասում է, որ ինքը ևս մեկ տարբերակ ունի, բայց այնտեղ «ցուցանակն այն չէ»։ Հաջորդ օրը Վասկան նստում է ճոպանուղի, իսկ հետո որոշում է վերադառնալ գյուղ։ Տանը նա ասում է, որ չի հանդիպել եղբորը, քանի որ փողը կորցրել էր և երեք օր ապրել է ընկերոջ մոտ՝ շրջկենտրոնում։
«Ճակատագրական կրակոց»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի խումբ երիտասարդներ գալիս են սիբիրյան գյուղ՝ տարեց որսորդ Բրոնկայի մոտ։ Բրոնկան նրանց հետ գնում է որսի, հրաժեշտի ժամանակ կինը խնդրում է նրան «գոնե այս անգամ համբերել», հակառակ դեպքում նա «մարդկանցից հանգիստ չունի»։ Ընդմիջման ժամանակ Բրոնկան հարցնում է երիտասարդներին, թե արդյոք նրանք լսել են Հիտլերի դեմ մահափորձի մասին և ասում, որ իրականում երկու մահափորձ է եղել, բայց ոչ ոք չգիտի երկրորդի մասին։ Նա ասում է, որ քսանհինգ տարի առաջ՝ 1943 թվականի հունիսին, իրեն՝ երիտասարդ սանիտարին, գերեվարված գերմանացի սպայի հետ նմանության պատճառով սկսել են նախապատրաստվել Հիտլերի դեմ մահափորձի, որը պետք է ժամաներ առաջնագիծ։ Գերմանական սպայի հագուստով և Ֆյուրերի համար նախատեսված փաթեթով Բրոնկան թափանցել է նրա բունկերը, սակայն բրաունինգից արված կրակոցը վրիպել է։ Բրոնկան իր պատմությունը պատմում է արտասովոր լարվածությամբ, սակայն կասկածներ են մնում դրա ճշմարտացիության վերաբերյալ։
«Խոհեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խոհեր» պատմությունն այն մասին է, թե ինչպես է Կոլկա անունով մի գյուղացի տղա տառապում ստեղծագործական տվայտանքներին։ Գյուղի բնակիչներին նա տարօրինակ է թվում՝ անընդհատ մտածում է ինչ-որ բանի մասին, փայտից ֆիգուրներ է կտրում, չի շտապում ամուսնանալ, չի շտապում միանալ այն առօրյային, որով ապրում է նրանցից յուրաքանչյուրը։ Կոլկան փորձում է կերտել Ստենկա Ռազինի արձանիկը, և ոչ ոք չի հասկանում՝ նրա ինչին է պետք այդ դատարկ զբաղմունքը։ Մի անգամ գյուղի հնաբնակ Մատվեյը Կոլկային կանչում է զրույցի և հասկանում, որ Ռազինի արձանիկը փորձ է՝ իմաստավորելու այս անձի հետ կապված պատմական իրադարձությունը։ Եվ պապը տղային խորհուրդ է տալիս ձեռքը չլսել իր վրա ծիծաղողներին և շարունակել ստեղծագործել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եղբայր»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Նիկոնենկո – Վասկա-չուդիկ
- Եվգենի Եվստիգնեև – Վասկայի եղբայրը
- Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա – Լիդիա Նիկոլաևնա
- Գալինա Բուլկինա – Վասկայի կինը
- Կլավդիա Կոզլենկովա – մորաքույր Կլավա
- Նիկոլայ Սմիռնով – Կոլյա, Լիդիա Նիկոլաևնայի հարևանը
- Կլավդիա Վոլկովա – եղբոր հարևանը
- Ալեքսանդրա Դենիսովա – եղբոր հարևանը
- Մարիա Շուկշինա – Մաշենկա, Լիդիա Նիկոլաևնայի դուստրը
- Ալեքսանդր Տոլստիխ – Ուրալով, զբոսաշրջիկ Յալթայում
«Ճակատագրական կրակոց»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Լեբեդև – Բրոնկա (Բրոնիսլավ Իվանովիչ) Պուպկով
- Լյուբով Սոկոլովա – Ալյոնա, Բրոնկա Պուպկովի կինը
- Վիկտոր Ավդյուշկո – կոլտնտեսության նախագահ
- Նադեժդա Ռեպինա – զբոսաշրջիկ
- Անդրեյ Ռազումովսկի – զբոսաշրջիկ
- Պյոտր Պինիցա
«Խոհեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վսեվոլոդ Սանաև – Մատվեյ Իվանովիչ Ռյազանցև, կոլտնտեսության նախագահ
- Պանտելեյմոն Կրիմով – Վենիամին Զախարովիչ Դուլիչ, պատմության ուսուցիչ
- Յուրի Սկոպ – Կոլկա, քանդակագործ
- Ելենա Սանաևա – Ռյազանցևի դուստրը
- Նինա Սազոնովա – Մատվեյ Ռյազանցևի կինը
- Արկադի Տրուսով – դարբին
- Անտոնինա Բոգդանովա – դարբին-քանդակագործ Կոլյայի մայրը
- Արտյոմ Կարապետյան – թղթակից
- Լիլիա Զախարովա – աղջիկ ճոճանակի վրա, Մատվեյ Ռյազանցևի կինը երիտասարդ տարիքում
- Լև Կորսունսկի
- Նիկոլայ Դյանով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարը և բեմադրությունը՝ Վասիլի Շուկշինի
- Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
- Կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան
- Բեմադրող նկարիչ՝ Իգոր Բախմետև
- Մոնտաժող՝ Նատալյա Լոգինովա
- Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Մատվեենկո
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգետ Կ. Ֆրեյլիխը գրել է, թե «արտիստներ Ս. Նիկոնենկոն («Եղբայր» նովել), Ե. Լեբեդևը («Ճակատագրական կրակոց») և Վ. Սանաևը («Խոհեր») անսպասելի ռակուրսներից մերկացրել են մարդկանց լուրջ բովանդակությունը, որոնք առաջին հայացքից տարօրինակ են թվում»[4]։
Քննադատ Իննա Լևշինան կարծում էր, որ «ֆիլմը հետաքրքիր է, տաղանդավոր..., բայց չի վերածվել ամբողջական և տարողունակ պատմվածքի, այսինքն՝ ինչ-որ կարևոր բանի մեջ մնացել է շուկշինյան արձակի մակարդակից ցածր»[5]։ Նրա կարծիքով՝ ֆիլմը բաժանվել է «իրարից հեռու և տարբեր դեպքերի մասին պատմող, տարբեր աստիճանի շուկշինյան արձակի հմայքը կորցրած ռեժիսորական էտյուդների»[6]։
Կինոգետ Վլադիմիր Բասկակովը քննադատել է ֆիլմի երկրորդ նովելը պատերազմի մասին անտեղի հեքիաթների համար՝ նշելով, որ «առաջին և հատկապես այդ ֆիլմի լավագույն՝ երրորդ նովելում առկա է իսկական սեր աշխատանքի մարդկանց, գյուղացիների հանդեպ, գյուղական կյանքի իրական մթնոլորտ, որը գրքերից և թերթերից չի քաղվել»[7]։
Քննադատ Կոնստանտին Ռուդնիցկին, վերլուծելով ֆիլմի հարաբերական ձախողման պատճառները, գրել է, որ այն «զուրկ է ներքին ամբողջականությունից»[8][9]։ Ռուդնիցկին գրել է. «Երեք դիմանկարները, որոնք ներկայացվել են մերթ անկեղծ համակրանքով, ինչպես Վասկա-Չուդիկը, որին մարմնավորել է Ս. Նիկոնենկոն, մերթ հեգնանքով, ինչպես Բրոնկան, որին հուզված և նյարդայնորեն խաղացել է Ե. Լեբեդևը, մերթ միաժամանակ հեգնանքով և կարեկցանքով, ինչպես Մատվեյ Ռյազանցևը Վ. Սանաևի տխուր-դաժան կատարմամբ, ոչ մի կերպ չեն վերածվում եռերգության»[10]։ Քննադատն ամփոփել է. «Ու թեև շատ բան, մաս առ մաս, հաջողվել է ռեժիսորին, այնուամենայնիվ Շուկշինն ինքը իզուր չի Տարօրինակ մարդիկ» ֆիլմը համարել իր ռեժիսորական անհաջողությունը»[11]։
Կինոգետ Յուրի Տյուրինը մանրամասն ուսումնասիրել է ֆիլմը և այն անվանել թերագնահատված[12]։ Մասնավորապես, նա գրել է, որ «քչերն են կռահել բնավորություն-առակի մասին, Երբ դիտել են «Տարօրինակ մարդիկ», հատկապես այդ ֆիլմի երկրորդ նովելը՝ «Ճակատագրական կրակոցը»[13]։ «Վստահելով ռեալիստ դերասանի (կերպար-տիպ) կատարմամբ կինոէկրանից հնչող խոսքին,— գրել է քննադատը,– Շուկշինը չէր վախենում ձանձրալի թվալուց»[14]։
Մշակութաբան Նատալյա Կիրիլովան գրել է, թե «ֆիլմը, որում կան բազմաթիվ հիանալի դերասանական աշխատանքներ (Ե. Եվստիգնեև, Ե. Լեբեդև, Ս. Նիկոնենկո, Լ. Ֆեդոսեևա, Վ. Սանաև, ն. Սազոնովա, Լ. Սոկոլովա և այլն), հետաքրքիր է ոչ միայն շուկշինյան «տարօրինակ մարդկանց» էքսցենտրիկ չարաճճիություններով, այլև մարդկային հոգու վիճակի ուսումնասիրությամբ»[15]։
Արվեստագիտության դոկտոր Իրինա Շեստակովան պնդում էր, որ «Շուկշինը, չնայած «Ձեր որդին և եղբայրը» ֆիլմի քննադատությունը ծանր տանելուն, որը հանգեցվում էր գյուղի և քաղաքի հակադրման մեղադրանքին, նոր ֆիլմում, կարծես, շարունակում է պնդել իրենը՝ ավելի կտրուկ ուրվագծելով հակադրությունները քաղաքային և գյուղական պատկերների պատկերային լուծման մեջ, բայց տալով նրանց որոշակի ընդհանրացնող, պայմանականորեն փոխաբերական բնույթ»[16]։ Նա նաև գրել է. «Շուկշինի հասունացող հոգևոր ճգնաժամը... արտահայտություն է գտել վերջին ֆիլմի սեփական գնահատման մեջ՝ որպես ստեղծագործական ձախողում, որպես դավաճանություն նկարչի՝ ժողովրդին ծառայելու գործին։ Ճգնաժամից յուրօրինակ ելք է դարձել օրիգինալ կինոսցենարների հիման վրա նոր ֆիլմեր ստեղծելու գաղափարը... «Գրականությունից» հրաժարվելու նման փորձ է դարձել «Печки-лавочки» ֆիլմը»[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фильмы к 90-летию со дня рождения Василия Шукшина бесплатно покажут в Москве
- ↑ «Простая история» и «Печки-лавочки»: где посмотреть фильмы к 90-летию со дня рождения Василия Шукшина
- ↑ «В кинотеатре на Люблинской бесплатно покажут фильм Василия Шукшина «Странные люди»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Фрейлих, 1972, էջ 121—122
- ↑ Левшина, 1970, էջ 42
- ↑ Левшина, 1970, էջ 47
- ↑ Баскаков, 1971, էջ 24
- ↑ Рудницкий, 1977, էջ 111
- ↑ Рудницкий, 1979, էջ 91
- ↑ Рудницкий, 1979, էջ 92
- ↑ Рудницкий, 1977, էջ 113
- ↑ Тюрин, 1984, էջ 181
- ↑ Тюрин, 1984, էջ 159
- ↑ Тюрин, 1984, էջ 170
- ↑ Кириллова, 2017, էջ 249
- ↑ Шестакова, 2013, էջ 104
- ↑ Шестакова, 2013, էջ 144
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Левшина И. Шукшин против… Шукшина? // Искусство кино. — 1970. — № 2. — С. 40—49.
- Баскаков В. Черты кинопроцесса // Искусство кино. — 1971. — № 2. — С. 19—29.
- Фрейлих С. Сквозь призму жанра // Искусство кино. — 1972. — № 2. — С. 116—124.
- Рудницкий К. Проза и экран. Заметки о режиссуре Василия Шукшина // Искусство кино. — 1977. — № 3. — С. 96—125.
- Рудницкий К.Л. Проза и экран // О Шукшине: Экран и жизнь / Сост. Л. Федосеева-Шукшина и Р. Черненко. — М.: Искусство, 1979. — С. 55—111. — 335 с.
- Тюрин Ю.П. Третья высота («Странные люди») // Кинематограф Василия Шукшина. — М.: Искусство, 1984. — С. 140—181. — 320 с.
- Шестакова И.В. Средства литературы и средства кино в новеллистическом цикле «Странные люди» // Интермедиальная поэтика раннего кинематографа В.М.Шукшина. — Барнаул: Изд-во Алт. ун-та, 2013. — С. 104—144. — 179 с.
- Плахова Е. «Странные люди»: Про любовь и Крым // Воспоминания о Шукшине / Сост. Л. Аркус, В. Степанов, А. Чечот. — М.: Фонд «Формула успеха» им. В.М. Шукшина, 2017. — С. 121—130. — 304 с.
- Кириллова Н.Б. …Нравственность есть правда… Философия творчества Василия Шукшина // Парадоксы медийной культуры : избр. статьи. — Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2017. — С. 237—262. — 452 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Շուկշինը ֆիլմի նկարահանումների ժամանակ — լուսանկար
- Тюрин Ю.П. «Третья высота («Странные люди»)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
|