Տատյանա Չեռնիգովսկայա
Տատյանա Չեռնիգովսկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1947 (77 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | հոգեբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | neurolinguistics? |
Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Tatyana Chernigovskaya Վիքիպահեստում |
Տատյանա Չեռնիգովսկայա (ռուս.՝ Татья́на Влади́мировна Черни́говская, փետրվարի 7, 1947, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), նեյրոկենսաբանության և հոգելեզվաբանության, ինչպես նաև գիտակցության տեության բնագավառի խորհրդային և ռուս գիտնական։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2010)[1]։
Չեռնիգովսկայայի նախաձեռնությամբ 2000 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության բաժնում առաջին անգամ բացվել է «Հոգելեզվաբանություն» մասնագիտությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատյանա Չեռնիգովսկայան ծնվել է Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնը։ Մասնագիտացած է փորձարարական հնչյունաբանության բնագավառում։ Մինչև 1998 թվականն աշխատել է ՌԳԱ Ի. Մ. Սեչենովայի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտում՝ մարդու ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիայի և սենսորային համակարգերի համեմատական ֆիզիոլոգիայի լՌՌաբորատորիայում (առաջատար գիտաշխատող)։ Կուրչատովի անվան ինստիտուտի ազգային կենտրոնի փոխտնօրենն է։
1977 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ձայնի ցածր հաճախականության ամպլիտիացիոն մոդուլացման և խոսքի ամպլիտիուլոդա-մոդուլյացիոն բնութագրերի մարդու ընկալման առանձնահատկությունները»[2] թեմայով, 1993 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Լեզվական և կոգնիտիվ ֆունկցիաների էվոլյուցիա. Ֆիզիոլոգիական և հոգելեզվաբանական ասպեկտներ» թեմայով։ Կենսաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ)։
Զբաղվում է ռուսախոս բանախոսների մտավոր խոսքի փորձարարական և կլինիկական հետազոտություններով։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ընտրվել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի հումանիտար և հասարակական գիտությունների հատվածի փիլիսոփայության և բանասիրության օտարերկրյա անդամ։
2010 թվականի հունվարի 9-ին ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանը[1]։
2017 թվականին ՌԳԱ կողմից առաջադրվել է որպես Գիտության խթանման ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար ոսկե մեդալի թեկնածու[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիայի գիտությունների ակադմեիայի անդամ, (2006)
- Ֆինլանդիայի սեմիոտիկ միության պատվավոր անդամ
- Ճանաչողական հետազոտությունների ռուսական ասոցիացիայի նախագահ (2008-2010)
- Ռուսաստանի Դաշնության պատվավոր գիտնական
- Ռուսաստանի բարձրագույն կրթության բնագավառի պատվավոր գիտաշխատող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Указ Президента РФ от 09.01.2010 № 33 «О награждении государственными наградами Российской Федерации работников федерального государственного образовательного учреждения высшего профессионального образования „Санкт-Петербургский государственный университет“» // Официальный сайт Президента РФ Արխիվացված 2013-04-17 archive.today. — 14.01.2010.
- ↑ Черниговская Т. В. Особенности восприятия человеком низкочастотной амплитудной модуляции звука и амплитудно-модуляционные характеристики речи. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата биологических наук : 03.00.13 / Академия наук СССР. Институт эволюционной физиологии и биохимии имени И. М. Сеченова. — Л., 1977. — 23 с.
- ↑ РАН объявила номинантов на Золотую медаль за пропаганду научных знаний
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Չեռնիգովսկայա» հոդվածին։ |
|
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հոգեբաններ
- Ռուս լեզվաբաններ
- Ռուս կենսաբաններ
- Հոգելեզվաբաններ
- Կոգնիտիվ հոգեբանություն
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Պրոֆեսորներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ
- Կին բանասերներ
- Ռուս բանասերներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս գիտնականներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ