Տատյանա Չեռնիգովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Չեռնիգովսկայա
Татьяна Черниговская.jpeg
Ծնվել էփետրվարի 7, 1947(1947-02-07) (72 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտneurolinguistics
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և կենսաբանական գիտությունների դոկտոր
ՊարգևներՌԴ գիտության վաստակավոր գործիչ և Honoured Higher education employee of the Russian Federation

Տատյանա Չեռնիգովսկայա (ռուս.՝ Татья́на Влади́мировна Черни́говская, փետրվարի 7, 1947(1947-02-07), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), նեյրոկենսաբանության և հոգելեզվաբանության, ինչպես նաև գիտակցության տեության բնագավառի խորհրդային և ռուս գիտնական: Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2010)[1]:

Չեռնիգովսկայայի նախաձեռնությամբ 2000 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության բաժնում առաջին անգամ բացվել է «Հոգելեզվաբանություն» մասնագիտությունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Չեռնիգովսկայան ծնվել է Լենինգրադում: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնը: Մասնագիտացած է փորձարարական հնչյունաբանության բնագավառում: Մինչև 1998 թվականն աշխատել է ՌԳԱ Ի. Մ. Սեչենովայի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտում՝ մարդու ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիայի և սենսորային համակարգերի համեմատական ֆիզիոլոգիայի լՌՌաբորատորիայում (առաջատար գիտաշխատող): Կուրչատովի անվան ինստիտուտի ազգային կենտրոնի փոխտնօրենն է:

1977 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ձայնի ցածր հաճախականության ամպլիտիացիոն մոդուլացման և խոսքի ամպլիտիուլոդա-մոդուլյացիոն բնութագրերի մարդու ընկալման առանձնահատկությունները»[2] թեմայով, 1993 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Լեզվական և կոգնիտիվ ֆունկցիաների էվոլյուցիա. Ֆիզիոլոգիական և հոգելեզվաբանական ​​ասպեկտներ» թեմայով: Կենսաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր (Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի բանասիրության ֆակուլտետ):

Զբաղվում է ռուսախոս բանախոսների մտավոր խոսքի փորձարարական և կլինիկական հետազոտություններով:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ընտրվել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի հումանիտար և հասարակական գիտությունների հատվածի փիլիսոփայության և բանասիրության օտարերկրյա անդամ:
2010 թվականի հունվարի 9-ին ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել է «Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանը[1]:
2017 թվականին ՌԳԱ կողմից առաջադրվել է որպես Գիտության խթանման ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար ոսկե մեդալի թեկնածու[3]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորվեգիայի գիտությունների ակադմեիայի անդամ, (2006)
  • Ֆինլանդիայի սեմիոտիկ միության պատվավոր անդամ
  • Ճանաչողական հետազոտությունների ռուսական ասոցիացիայի նախագահ (2008-2010)
  • Ռուսաստանի Դաշնության պատվավոր գիտնական
  • Ռուսաստանի բարձրագույն կրթության բնագավառի պատվավոր գիտաշխատող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Указ Президента РФ от 09.01.2010 № 33 «О награждении государственными наградами Российской Федерации работников федерального государственного образовательного учреждения высшего профессионального образования „Санкт-Петербургский государственный университет“» // Официальный сайт Президента РФ. — 14.01.2010.
  2. Черниговская Т. В. Особенности восприятия человеком низкочастотной амплитудной модуляции звука и амплитудно-модуляционные характеристики речи. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата биологических наук : 03.00.13 / Академия наук СССР. Институт эволюционной физиологии и биохимии имени И. М. Сеченова. — Л., 1977. — 23 с.
  3. РАН объявила номинантов на Золотую медаль за пропаганду научных знаний

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]