Տալլինֆիլմ
Տալլինֆիլմ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և կինոստուդիա |
Հիմնադրված է | 1931 |
Վայր | Տալլին, Էստոնիա |
Երկիր | Էստոնիա |
Արդյունաբերություն | կինոարդյունաբերություն |
Կայք | filmi.ee(էստոներեն)(անգլ.) |
Տալլինֆիլմ (էստ․՝ Tallinnfilm), գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի կինոընկերություն, Էստոնիայի` մինչև օրս գործող ամենահին կինոստուդիան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էստոնիայի մշակույթի նախարարության կողմից 1931 թվականին հիմնադրվել է վավերագրական ու ժամանակագրական ֆիլմերի «Էստոնական մշակութային ֆիլմ» (էստ․՝ Eesti Kultuurfilm) կինոընկերությունը[1]։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թվականին, կինոընկերությունը պետականացվում է և անվանվում Kinokroonika Eesti Stuudio (Էստոնիայի կինոխրոնիկայի ստուդիա)[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Էստոնիան նվաճած գերմանացիները կինոընկերությունն անվանում են Kinokroonika Tallinna Stuudio (Տալլինի կինոխրոնիկայի ստուդիա)։ 1947 թ. կինոընկերությունն ստացել է Tallinna Kinostuudio (Տալլինի կինոընկերություն) անվանումը, 1954 թ.` Kunstiliste ja Kroonikafilmide Tallinna Kinostuudio (Տալլինի խաղարկային ու ժամանակագրային ֆիլմերի ստուդիա) անվանումը։ 1963 թ. կինոընկերությունն ստանում է ներկայիս անվանումը` Տալլինֆիլմ[3]։
Տալլինֆիլմ կինոընկերությունը գեղարվեստական ֆիլմեր սկսել է նկարահանել 1954 թվականից։ Նկարահանվում են նաև մուլտիպլիկացիոն ու վավերագրական ֆիլմեր։
Տալլինֆիլմ կինոընկերության՝ Խորհրդային տարիներին նկարահանած ֆիլմերից ամենամեծ հաջողությանն արժանացել է Viimne reliikvia (Վերջին մասունքը) ֆիլմը, որ նկարահանվել է 1969 թվականին։ Ֆիլմը դիտել են շուրջ 44,9 միլիոն մարդ[4][5]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև արտասահմանյան երկրներում։ «Գարուն» (էստ․՝ Kevade, ռեժ. Արվո Կրուուսեմենտ, 1969) ֆիլմն Էստոնիայում դիտել է 558,000 մարդ (երկրի ընդհանուր բնակչությունը՝ 1.34 միլիոն)[6], ԽՍՀՄ-ում՝ 8,100,000 մարդ[7]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Culture and Customs of the Baltic States
- ↑ Historical Dictionary of Russian and Soviet Cinema
- ↑ «The Estonian Film Archives». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ Bridging the Cultural Divide By Sigrid Rieuwerts; p. 325
- ↑ Box office for Viimne reliikvia @ IMDB
- ↑ «2008 census». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Kevade business @IMDB
|