Վերջին մասունքը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին մասունքը
ռուս.՝ Последняя реликвия և էստ․՝ Viimne reliikvia
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1969
Լեզուէստոներեն
ՌեժիսորԳրիգորի Կռոմանով
Սցենարի հեղինակԱռվո Վալտոն
ԴերակատարներԱլեքսանդր Գոլոբորոդկո, Ինգրիդա Անդրինյա, Ռոլան Բիկով
ՕպերատորՅուրի Գարշնեկ
ԵրաժշտությունUno Nai͏ssoo?
Պատմվածքի վայրԷստոնիա
ԿինոընկերությունՏալլինֆիլմ
Տևողություն86 րոպե

Վերջին մասունքը (էստ․՝ Viimne reliikvia), պատմական-արկածային գեղարվեստական ֆիլմ։ Նկարահանվել է Էդուարդ Բոռնհյոեի «Կնյազ Գաբրիելը, կամ Սբ. Բրիջիտի մենաստանի վերջին օրերը» վեպի հիման վրա։ Եղել է վարձույթի առաջատար (2-րդ տեղ) 1971 թվականին․ ամբողջ Խորհրդային Միությունում վաճառվել է 44,9 մլն տոմս[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները կատարվում են XVI դարում Էստոնիայում։ Ազնվական տներից մեկում մահանում է ծեր ասպետ Ռիստբիտերը։ Նա որդուն ժառանգություն էր թողել մի տուփ, որում պահպանվում են սուրբ Բրիջիտի մասունքները։ Մոտակա մենաստանի վանականները ձգտում են տիրանալ այդ տուփին, որպեսզի ավելացնեն իրենց մենաստանի փառքն ու շահույթը։ Երիտասարդ Ռիստբիտերը համաձայնում է մենաստանին հանձնել տուփը՝ պայմանով, որ իրեն կնության կտան Ագնես ֆոն Մյոննիկհուզենին, որ մենաստանի վանամոր զարմուհին էր։ Վանամայրը համաձայնում է։ Սակայն ձիերով զբոսանքի ժամանակ երիտասարդ Ռիստբիտերն ու Ագնեսը հանդիպում են Գաբրիելին, որ առաջին հայացքից սիրահարվում է Ագնեսին ու հետագայում սկսում է պայքարել նրա սիրուն արժանանալու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Գոլոբորոդկո - Գաբրիել
  • Ինգրիդա Անդրինյա - Ագնես
  • Էլզա Ռադզինյա - վանամայր
  • Ռոլան Բիկով - Յոհաննեսի եղբայրը
  • Էվե Կիվի - Ուրսուլա
  • Ուլդիս Վազդիկս - Սիյմ
  • Ռայվո Տրասս - Հանս ֆոն Ռիսբիտեր
  • Պեետեր Յակոբի - Իվո
  • Կառլ Կալկուն - սուսերակիրների գլխավոր

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Առվո Վալտոն
  • Ռեժիսոր` Գրիգորի Կռոմանով
  • Օպերատոր` Յուրի Գարշնեկ
  • Նկարիչ` Ռեյն Ռամաատ
  • Կոմպոզիտորներ` Ունո Նայսոո, Տինու Նայսոո

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվել են Էստոնիայում։ Նկարահանումների առավել հայտնի վայրերն են Տաեվասկոդան[3][4], Սուրբ Բրիգիտայի վանքը[5] և Օտտենի ջրաղացը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bridging the Cultural Divide By Sigrid Rieuwerts; p. 325
  2. Box office for Viimne reliikvia @ IMDB
  3. «Эстония в кино». Visit Estonia. Официальный сайт туристической информации.
  4. 4,0 4,1 «Туристическая тропа RMK Перакюла – Аэгвийду – Эхиярве /Кийдъярве-Пиуза (124 км)». Loodusega koos.
  5. «Монастырь святой Бригитты в Пирита». TriptoEstonia.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]