Տալ (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալ
Tal
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Tal
Ի ծնե անունՏալ Բենյեղզի
Նաև հայտնի է որպեսTal և Taloula
Ծնվել էդեկտեմբերի 12, 1989
Իսրայել
Երկիր Ֆրանսիա և  Իսրայել
ԺանրերՓոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Գործիքներվոկալ և կիթառ
Գործունեություն2010-ից մինչև օրերս
ԼեյբլWarner Music France
Պարգևներ
Կայքtal-officiel.com
 Tal (vocalist) Վիքիպահեստում
Tal, Lille 2014

Տալ (իրական անունը Տալ Բենյեղզի, դեկտեմբերի 12, 1989(1989-12-12)[1], Pardes Hanna-Karkur, Հայֆայի մարզ, Իսրայել[2]), երգչուհի և ֆրանկո-իսրայելական պարուհի։ 2005 թվականին Տալը հանդիպում է երգիչ Գարի Ֆիկոին, ով նրան ներկայացնում է Լաուրա Մարիսիանոին իր « Le Droit de rêver » (2012) ալբոմի կոմպոզիտորին։ 2011 թվականի մայիսին, Տալը կնքում է պայմանագիր Warner Music France-ի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալ Բենյեղզին ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին Իսրայելում։ Նրա անունը եբրայերեն նշանակում է «առավոտյան շաղ»։ Նրա ընտանիքում կան մի քանի երաժիշտներ՝ հայրը և եղբայրը կոմպոզիտորներ են, իսկ մայրը World musicերգչուհի է, հայտնի է Սեմ Ազար բեմական անունով։ Տալը ունի իսրայելական, եմենական և մարոկոյական ծագում։ Տարին լրանալուն պես իր ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա ։ Նա ստանում է երգի դասեր Ալբերտ Ասսայագի մոտ։ Դեռահաս ժամանակ, ինքնուս սովորում է դաշնամուր և կիթառ ։ Նրա ծնողները գնահատում են սև ամերիկյան երաժշտությունը, ինչպիսիք են՝ սոուլ և ռեգգին։ 2005 թվականին, Տալը հանդիպում է Գարի Ֆիկոին, ով դառնում է նրա լավ ընկերը։2008 թվականի դեկտեմբերին, Ֆիկոն նրան ներկայացնում է կոմպոզիտոր Լաուրա Մարիսիանոին, ում հետ 2009 թվականին կնքում է պայմանագիր Sony Music-ի հետ և ստեղծվում է նրա առաջին ալբոմը։ 2010 թվականի հունվարին դուրս է գալիս նրա առաջին սինգլը la musique et mon ange: 2010 թվականին աշխատել է Adidas բրենդի հետ։ Նրա նոր սինգլը on avance դուրս է գալիս 2011 թվականի հունիսին, անգլերեն տարբերակը Music Sounds անվանման տակ դուրս է գալիս նոր ալբոմը և ունենում է մեծ վաճառք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]