Տալ (երգչուհի)
Տալ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Tal |
Ի ծնե անուն | Տալ Բենյեղզի |
Նաև հայտնի է որպես | Tal և Taloula |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1989 Իսրայել |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Գործունեություն | 2010-ից մինչև օրերս |
Լեյբլ | Warner Music France |
Պարգևներ | |
Կայք | tal-officiel.com |
![]() |
Տալ (իրական անունը Տալ Բենյեղզի, դեկտեմբերի 12, 1989[1], Pardes Hanna-Karkur, Հայֆայի մարզ[2]), երգչուհի և ֆրանկո-իսրայելական պարուհի։ 2005 թվականին Տալը հանդիպում է երգիչ Գարի Ֆիկոին, ով նրան ներկայացնում է Լաուրա Մարիսիանոին իր « Le Droit de rêver » (2012) ալբոմի կոմպոզիտորին։ 2011 թվականի մայիսին, Տալը կնքում է պայմանագիր Warner Music France-ի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տալ Բենյեղզին ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին Իսրայելում։ Նրա անունը եբրայերեն նշանակում է «առավոտյան շաղ»։ Նրա ընտանիքում կան մի քանի երաժիշտներ՝ հայրը և եղբայրը կոմպոզիտորներ են, իսկ մայրը World music -ի երգչուհի է, հայտնի է Սեմ Ազար բեմական անունով։ Տալը ունի իսրայելական, եմենական և մարոկոյական ծագում։ Տարին լրանալուն պես իր ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա ։ Նա ստանում է երգի դասեր Ալբերտ Ասսայագի մոտ։ Դեռահաս ժամանակ, ինքնուս սովորում է դաշնամուր և կիթառ ։ Նրա ծնողները գնահատում են սև ամերիկյան երաժշտությունը, ինչպիսիք են՝ սոուլ և ռեգգին։ 2005 թվականին, Տալը հանդիպում է Գարի Ֆիկոին, ով դառնում է նրա լավ ընկերը։2008 թվականի դեկտեմբերին, Ֆիկոն նրան ներկայացնում է կոմպոզիտոր Լաուրա Մարիսիանոին, ում հետ 2009 թվականին կնքում է պայմանագիր Sony Music-ի հետ և ստեղծվում է նրա առաջին ալբոմը։ 2010 թվականի հունվարին դուրս է գալիս նրա առաջին սինգլը la musique et mon ange: 2010 թվականին աշխատել է Adidas բրենդի հետ։ Նրա նոր սինգլը on avance դուրս է գալիս 2011 թվականի հունիսին, անգլերեն տարբերակը Music Sounds անվանման տակ դուրս է գալիս նոր ալբոմը և ունենում է մեծ վաճառք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (ֆր.)
- Tal էջը Յություբ տեսահոսթինգում