Վովա Սիդորովի մասին
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Էդուարդ Նազարով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Սերգեյ Յուրսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 603 s |
Թվական | 1985 |
Վովա Սիդորովի մասին (ռուս.՝ Про Сидорова Вову), ռեժիսոր Էդուարդ Նազարովի խորհրդային նկարված մուլտֆիլմը, ըստ Էդուարդ Ուսպենսկու համանուն բանաստեղծության մոտիվների։ Պրեմիերան կայացել է Հեռավոր Արևելքի զորամասերից մեկում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վովա Սիդորովը մեծ ընտանիքի միակ երեխան է։ Մանկությունից ի վեր նրան խնամել է հարազատների մի մեծ խումբ, որոնք կատարում էին նրա ցանկացած քմահաճույքը։ Ամեն ինչ սկսվում էր վաղ առավոտվանից, երբ պետք էր Վովային ինչ որ բան տալ, ինչ-որ տեղ տանել և այլն։
Զինկոմիսարիատից եկած ծանուցումն ամեն ինչ գլխիվայր է շրջում, և այդ ժամանակ Վովա Սիդորովը Կարմիր բանակ է մեկնում իր բազմաթիվ ազգականների հետ։ Զորամասում նա հայտնվում է, իհարկե, իր մայրիկի հետ։ Այդպիսի չլսված հանդգնության մասին ոչ ոք չէր համարձակվում զեկուցել մարշալին, և Վովան ու մայրիկն անցնում են ծառայության։ Շուտով նրանց միանում են պապիկը, տատիկը և մորաքույրը, և բոլոր նրանք սկսում են ծառայել գլխավոր հերոսի փոխարեն։ Բավական չէ, որ մայրիկը լվանում է նրա ինքնաձիգը, ամբողջ ընտանիքն էլ մասնակցում է զորավարժություններին. Վովայի մորաքույրը դառնում է զինվորական հանձնակատար, տատիկը և պապիկը` հետախույզներ, իսկ մնացածը` տարբեր այլ բաներ։
Այդպիսի խայտառակություն զորամասը դեռ չէր տեսել։ Սակայն հեռագիր է գալիս, որտեղ գրված էր. «Կողմնակի անձանց հեռացնել։ Վերջ»։ Արդյունքում հրամանատարը հեռացնում է Վովայի հարազատներին, և վերջինս ինքնուրույն է դառնում։ Նրա համար դժվար էր, սակայն մնացած զինվորները խոստանում են, որ կարող են նրան կարգին զինվոր ու մարդ դարձնել։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինվորական կենցաղի դրվագները ռեժիսորի անձնական փորձից են, քանի որ Էդուարդ Նազարովը 3 տարի ծառայել է ԳԳերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։
- Մուլտֆիլմի նկարահանումների ժամանակ Նազարովին մի սարսափելի երազ էր հետապնդում. զինկոմիսարիատում նրան կրկին բանակ են ուղարկում` չնայած զորակոչիկի բոլոր հավաստիացումներին։ Հենց մուլտֆիլմն նկարահանումներն ավարտվում են, ավարտվում է նաև երազը։
- Ըստ Էդուար Ուսպենսկու` այս մուլտֆիլմը նրա ամենասիրելի էկրանավորումն է։
- Մուլտֆիլմի լեյտմոտիվը դարձել է Վլադիմիր Շաենսկու «Երկու ձմեռներ անց» երգը` ըստ Միխայիլ Պլյացկովսկու բանաստեղծության։ Օգտագործվել են նաև Ռայմոնդ Պաուլսի «Կանաչ լույս» և «Առանց ինձ» երգերը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ` Էդուարդ Ուսպենսկի, Էդուարդ Նազարով
- Կինոռեժիսոր և բեմադրող նկարիչ` Էդուարդ Նազարով
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Ձայնային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
- Նատալյա Բոգոմոլովա
- Գալինա Զեբրովա
- Անատոլի Աբարենով
- Էլվիրա Մասլովա
- Դմիտրի Կուլիկով
- Յուրի Կուզյուրին
- Ռեժիսիորի օգնական` Տատյանա Լիտկո
- Նկարիչներ`
- Վիկտոր Չուգուևսկի
- Իգոր Օլեյնիկով
- Գենադի Մորոզով
- Վիկտորյա Մակինա
- Ելենա Կաչկովա
- Աննա Չիստովա
- Մոնտաժող` Մարգարիտա Միխեևա
- Հեղինակի տեքստը կարդում է` Սերգեյ Յուրսկին
- Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
- Նկարահանող խմբի տնօրեն` Վ. Եգորշին
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 թվական- 19-րդ Համամիութեական կինոփառատոն (Ալմա-Աթա)-Մուլտֆիլմերի բաժնի մրցանակ[1]։
- 1988 - Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ։
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 3» մուլտֆիլմերի հավաքածուում, որտեղ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը.
- «Հեքիաթների հեքիաթ» (1979), Յուրի Նորշտեյն,
- «Որս» (Նազարով), (1979) Էդուարդ Նազարով,
- «Վերջին որս» (1982), Վալենտին Կարավաև,
- «Կար-չկար մի շուն» (1982), Էդուարդ Նազարով,
- «Մրջյունի ճանապարհորդությունը» (1983), Էդուարդ Նազարով,
- «Առյուծ և ցուլ» (1983), Ֆյոդոր Խիտրուկ,
- «Գայլը և հորթը» (1984), Միխայիլ Կամենեցկի,
- «Բալագան» (1981), Իդեա Գարանինա,
- «Հին սանդուղք» (1985), Ալեքսանդր Գորլենկո,
- «Արքայական բուտերբրոդ» (1985), Անդրեյ Խրժանովսկի,
- «Սիդորով Վովայի մասին» (1985), Էդուարդ Նազարով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.539.
- ↑ DVD «Masters of Russian Animation Volume 3»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիդորով Վովայի մասին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սիդորով Վովայի մասին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Սիոդրով Վովայի մասին» Аниматор.ру կայքում
- Մուլտֆիլմը YouTube կայքում
|