Հին սանդուղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հին սանդուղք
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1985

«Հին սանդուղք» (ռուս.՝ «Старая лестница»), խորհրդային կարճամետրած մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը 1985 թվականին ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում՝ Իրինա Պիվովարովայի բանաստեղծության հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան փայտե հին սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկ, և աստիճանները ճռճռում են նրա ոտքերի տակ։ Աթոռին նստած է խաղալիք Առլեկինը։ Պատուհանից դուրս աղմկում է քամին, և անձրև է տեղում։ Տղան պառկում է մահճակալին ու քնում։ Ճռճռացող սանդուղքով նրա մոտ են գալիս երազները. երաժիշտները, ակրոբատները, ծաղրածուներն ու փղերը ցուցադրում են կրկեսային ներկայացում։ Իսկ առավոտյան տղան արթնանում է ձվածեղի հոտից։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկո
Սցենարի հեղինակ Ալեքսանդր Գորլենկո
Բեմադրող նկարիչ Վլադիմիր Զույկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Պանով, Վլադիմիր Վիշեգորոդցև, Տեննո Պենտ Սոոստեր, Ալեքսանդր Գորլենկո
Նկարիչներ Ալլա Գորևա, Օ. Կապրանով, Ն. Երիկալովա
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Մոնտաժող Ելենա Բելյավսկայա
Խմբագիր Տատյանա Պապորովա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա

Վերաթողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Masters of Russian Animation Volume 3» մուլտֆիլմերի հավաքածուում։ Սկավառակում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Հեքիաթների հեքիաթը» (ռուս.՝ «Сказка сказок», 1979), «Որս» (ռուս.՝ «Охота», 1979), «Վերջին որսը» (ռուս.՝ «Последняя охота», 1982), «Կար-չկար մի շուն» (ռուս.՝ «Жил-был пёс», 1982), «Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Путешествие муравья», 1983), «Առյուծ և ցուլ» (ռուս.՝ «Лев и бык», 1983), «Գայլը և հորթը» (ռուս.՝ «Волк и телёнок», 1984), «Балаган» (1981), «Հին սանդուղք» (ռուս.՝ «Старая лестница», 1985), «Թագավորական բուտերբրոդ» (ռուս.՝ «Королевский бутерброд», 1985), «Սիդորով Վովայի մասին» (ռուս.՝ «Про Сидорова Вову», 1985)[1]։

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]