Վլադիսլավ Վանչուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Վանչուրա
չեխ․՝ Vladislav Vančura
Ծնվել էհունիսի 23, 1891(1891-06-23)[1][2][3][…]
ԾննդավայրՀայ վե Սլեզսկու, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…]
Վախճանվել էհունիսի 1, 1942(1942-06-01)[6][1][7][…] (50 տարեկան)
Վախճանի վայրԿոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, կինոռեժիսոր, բժիշկ-գրող, դրամատուրգ, սցենարիստ, քննադատ, բժիշկ, դրամատուրգ, գրական քննադատ և արձակագիր
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Ավստրո-Հունգարիա
ԿրթությունFirst Faculty of Medicine, Charles University?[4] և Jan Neruda Grammar School?
ԱնդամակցությունDevětsil?
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինLudmila Vančurová?
ԶավակներAlena Santarová?
 Vladislav Vančura Վիքիպահեստում

Վլադիսլավ Վանչուրա (չեխ․՝ Vladislav Vančura, հունիսի 23, 1891(1891-06-23)[1][2][3][…], Հայ վե Սլեզսկու, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] - հունիսի 1, 1942(1942-06-01)[6][1][7][…], Կոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ), չեխ գրող։ Կրթությամբ բժիշկ։

Առավել հայտնի է «Հացթուխ Յան Մարհոուլը» (1924 թվականին) վեպը, որտեղ փորձել է նկարագրել «մանր սեփականատերերի քայքայումը կապիտալիզմի օրոք»։ «Հերկի և պատերազմի դաշտեր» (1925 թ.) երգիծական վեպում բողոքել է ենթադրյալ իմպերիարիստական պատերազմի դեմ, «կործանման դատապարտված» կապիտալիստական աշխարհը ներկայացրել սուր երգիծական-գրոտեսկային պատկերներով։ «Մարկետա Լազարովա» (1931 թ.), «Փախուստ դեպի Բուդին» (1932 թ.) վեպերում և «Թագուհի Դորոակայի աղեղը» (1932 թ.) պատմվածքների ժողովածուում հիմնականը ողբերգական սիրո թեման է։ «Պատկերներ չեխ ժողովրդի պատմությունից» (հ․ 1-3, 1939-1940 թթ.) գեղարվեստական ժամանակագրությունում փորձել է հասնել էպիկական ընդգրկման, մոնումենտալության, լեզվի պարզության։ Համարվում է չեխական սոցիալիստական գրականության սկզբնավորողներից։ Հանդես է եկել նաև որպես սցենարիստ ու ռեժիսոր։ Եղել է Չեխոսլովակիայի կինոնկարային ընկերության կազմակերպիչն ու առաջին նախագահը։

Գնդակահարվել է ֆաշիստական օկուպացիայի ժամանակահատվածում՝ դիմադրության շարժմանը մասնակցելու համար։ Ետմահու Վանչուրաին շնորհվել է Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետի կոչում (1946 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 278
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Վանչուրա» հոդվածին։