Վլադիսլավ Վանչուրա
Վլադիսլավ Վանչուրա չեխ․՝ Vladislav Vančura | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայ վե Սլեզսկու, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] |
Վախճանվել է | հունիսի 1, 1942[6][1][7][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Կոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, կինոռեժիսոր, բժիշկ-գրող, դրամատուրգ, սցենարիստ, քննադատ, բժիշկ, դրամատուրգ, գրական քննադատ և արձակագիր |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | First Faculty of Medicine, Charles University?[4] և Jan Neruda Grammar School? |
Անդամակցություն | Devětsil? |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Ludmila Vančurová? |
Զավակներ | Alena Santarová? |
Vladislav Vančura Վիքիպահեստում |
Վլադիսլավ Վանչուրա (չեխ․՝ Vladislav Vančura, հունիսի 23, 1891[1][2][3][…], Հայ վե Սլեզսկու, Ավստրո-Հունգարիա[2][4][5][…] - հունիսի 1, 1942[6][1][7][…], Կոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ), չեխ գրող։ Կրթությամբ բժիշկ։
Առավել հայտնի է «Հացթուխ Յան Մարհոուլը» (1924 թվականին) վեպը, որտեղ փորձել է նկարագրել «մանր սեփականատերերի քայքայումը կապիտալիզմի օրոք»։ «Հերկի և պատերազմի դաշտեր» (1925 թ.) երգիծական վեպում բողոքել է ենթադրյալ իմպերիարիստական պատերազմի դեմ, «կործանման դատապարտված» կապիտալիստական աշխարհը ներկայացրել սուր երգիծական-գրոտեսկային պատկերներով։ «Մարկետա Լազարովա» (1931 թ.), «Փախուստ դեպի Բուդին» (1932 թ.) վեպերում և «Թագուհի Դորոակայի աղեղը» (1932 թ.) պատմվածքների ժողովածուում հիմնականը ողբերգական սիրո թեման է։ «Պատկերներ չեխ ժողովրդի պատմությունից» (հ․ 1-3, 1939-1940 թթ.) գեղարվեստական ժամանակագրությունում փորձել է հասնել էպիկական ընդգրկման, մոնումենտալության, լեզվի պարզության։ Համարվում է չեխական սոցիալիստական գրականության սկզբնավորողներից։ Հանդես է եկել նաև որպես սցենարիստ ու ռեժիսոր։ Եղել է Չեխոսլովակիայի կինոնկարային ընկերության կազմակերպիչն ու առաջին նախագահը։
Գնդակահարվել է ֆաշիստական օկուպացիայի ժամանակահատվածում՝ դիմադրության շարժմանը մասնակցելու համար։ Ետմահու Վանչուրաին շնորհվել է Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետի կոչում (1946 թ.)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 278)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Վանչուրա» հոդվածին։ |
|