Վլադիմիր Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Կարապետյան
Ծնվել էմարտի 7, 1946(1946-03-07)[1] (78 տարեկան)
Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհոգեբան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Վլադիմիր Սևանի Կարապետյան (մարտի 7, 1946(1946-03-07)[1], Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (20081989 թվականին նշանակվել է «Հուսո Փարոս» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան։ 2013 թվականին ընտրվել է Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ 2007-2012 թվականների ռուսերենով, ուկրաիներենով և այլ լեզուներով կատարած աշխատանքների մրցույթի արդյունքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Կարապետյանը ծնվել է 1946 թվականի մարտի 7-ին, Արծվաբերդ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) գյուղում։ 1969 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1969-1970 թվականներին սովորել է Դոնի-Ռոստովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։ 1970-1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ունի փոխգնդապետի զինվորական կոչում։ 1973-1978 թվականներին աշխատել է նույն համալսարանի հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայում։ 1978 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրան, իսկ 1981 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտաստիճան։ 1983 թվականին մասնակցել է Կիևի ինժեներա-շինարարական ինստիտուտի ուսուցման ակտիվ մեթոդների լաբորատորիայի կազմակերպած դասընթացներին և ստացել «Գործարար խաղերի ղեկավար» մասնագիտությունը»։ 2003 թվականին նշանակվել է ՀՊՄՀ-ի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի վարիչ։ Հոգեբանական գիտությունների դոկտորի գիտաստիճանը ստացել է 1999 թվականին՝ Վրաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում դոկտորական ատենախոսությունը պաշտպանելով։ Պրոֆեսորի գիտական կոչումը ստացել է 2008 թվականին։ 2010 թվականին ընտրվել է Տարիքային և Մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնում։ 2012 թվականին արժանացել է «Ռուսաստանի լավագույն հոգեբան» պատվո նշանին և մրցանակին[2]։ Ներկայումս ղեկավարում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնը[3][4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 թվականին ԽՍՀՄ հոգեբանների ընկերության անդամ և հոգեբանների Համամիութենական 6-րդ համագումարի պատգամավոր
  • Մանկավարժության 020 Գիտական քարտուղար և Հոգեբանության 060 մասնագիտական խորհրդի անդամ (2001)
  • Մրցույթով ընտրվել է կրթության միջազգային ամսագրի (Problems of Education in 21-st centyry) խմբագրական խորհրդի և փորձագետների խմբի անդամ (2009)
  • Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ (2010)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին արժանացել է «Ռուսաստանի լավագույն հոգեբան» պատվո նշանին և մրցանակին

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեյրոլեզվաբանական ծրագրավորման համառոտ ձեռնարկ բոլորի համար, Երևան, 2004, 64 էջ։
  • Տեսական մոտեցումներ հաղորդակցման հիմնահարցին և դրանց գործնական կիրառությունը կրթական համակարգում, Գիտական տեղեկագիր, Երևան, 2004։
  • Հարցազրույցի արդյունավետ կազմակերպումը նոր կողմնորոշումներով, Գիտական տեղեկագիր, Երևան, 2004, էջ 58-65։
  • Սկսնակ ուսուցչի գործունեության գնահատումը էմպիրիկ ուսումնասիրությունների մակարդակում, Կրթությունը և գիտությունը Արցախում, Ν 3-4, 2006, էջ 81-87։
  • Ուսումնադաստիարակչական գործընթացների մի քանի դժվարությունների հոգեբանական ուսումնասիրությունների արդյունքներ, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006, էջ 58-66։
  • Անձի ինքնագնահատականի էմպիրիկ ուսումնասիրումը հոգեբանական զրույցների միջոցով, ՙՀանրապետական գիտական նստաշրջան՚ նյութերի ժողովածու, Գյումրի, - 2007, էջ 311-315։
  • Առողջ կենսակերպի ձեւավորման հոգեբանական գործոնները, ՙՀանրապետական գիտական նստաշրջան՚ նյութերի ժողովածու Գյումրի, 2007, էջ 315-317։
  • Սոցիալ- հոգեբանական վարժեցումը և անձի ինքնգնահատականը -, ՙՀանրապետական գիտական նստաշրջան՚ նյութերի ժողովածու Գյումրի, 2007, էջ 317-323։
  • Մասնագիտական ընտրության և մասնագիտական ուղղվածության հոգեբանական ուսումնասիրություններ մանկավարժական բուհերում, ՙԸնտանիք և դպրոց՚, 2, 2007:
  • Անձի ինքնագնահատականի էմպիրիկ ուսումնասիրումը հոգեբանական զրույցների միջոցով, Մանկավարժական կրթություն. Հայացք դեպի ապագան, Մանկավարժ-2007։
  • Հոգեբանական ծառայությունը կրթական համակարգում, Զանգակ-97, երևան, 2010, 458 էջ։
  • Տարիքային հոգեբանության արդի հիմնախնդիրները, ՙՀատուկ մանկավարժություն և վերականգնողական հոգեբանություն, Գիտական հանդես, 1(1.) 2011, էջ 80-89։
  • Сборник задач по психологии, Ереван, Издательство ”Зангак-97”, 2004, 228 с. (на армянском языке)
  • Практическое пособие невербального общения, Ереван, Издательство “ Зангак-97”, 2001, 86 с. (на армянском языке)
  • Особенности восприятия, понимания и усвоения учебного материала, Ереван, Издательство “ Наири”, 2000, 96 с (на армянском языке).
  • Карапетян В. С, Косакян В. М. Столетие геноцида-потенциал национальной трезвости и перспективного развития(на арм.языке) Семья и школа, Национальный институт образования РА, 1, 2015 г. С. 9-14.
  • Карапетячн В. С. Геворгян С. Р., Испирян М. М Аргументированные экспериментальные исследования как площадка для воплощения в жизнь концепций инклюзивного образования (подтекст психолого-педагогического анализа) Психология и образование 2015 г. 7(17) С. 13-19 /монография/
  • Վլադիմիր Կարապետյան Փաստարկված փորձարարական հետազոտությունները՝ համագործակցային ուսուցման հայեցակարգերի իրագործման հարթակ Ընտանիք և դպրոց Գիտամեթոդական ամսագիր Թ. 2. 2015, էջ 3-16։
  • В. С. Карапетян С. А. Розанова, Развитие мотивации к изучению математики в современном мире Москва, 2015 г.
  • Ruben Mirzakhanyan, Srbuhi Gevorgyan, Vladimir Karapetyan Research as a Deliberate Chess Activity Software Testing Platform for Professional Dynamic Development of the Education Sector. Management Studies, Jul.-Aug. 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10950
  2. Վլադիմիր Սևանի Կարապետյանի ինքնակենսագրությունը` ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի բլոգում
  3. ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի բլոգ
  4. «Վլադիմիր Սևանի Կարապետյան». aspu.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կարապետյան» հոդվածին։