Վլադիմիր Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Կարապետյան
Ծնվել է1946
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Վլադիմիր Սևանի Կարապետյան (1946), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 1969 թվականին, իսկ 1973-1978 թթ. աշխատել է նույն համալսարանի հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայում։ Այնուհետև, 1978 թ.-ին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրան, իսկ 1981 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտաստիճան։ Հոգեբանական գիտությունների դոկտորի գիտաստիճանը ստացել է 1999 թ.-ին՝ Վրաստանի գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում դոկտորոկան ատենախոսությունը պաշտպանելով։ Պրոֆեսորի գիտական կոչումը ստացել է 2008 թ.-ին, ինչպես նաև 2012 թ.-ին արժանացել է «Ռուսաստանի լավագույն հոգեբան» պատվո նշանին և մրցանակին[1]։ Ներկայումս ղեկավարում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]