Jump to content

Վիշկուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիշկուվ
լեհ.՝ Wyszków
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքGmina Wyszków?
Հիմնադրված է1203[1] թ.
Մակերես21 կմ²
Բնակչություն26 349 մարդ (մարտի 31, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ07-200
Պաշտոնական կայքwyszkow.pl
Վիշկուվ (Լեհաստան)##
Վիշկուվ (Լեհաստան)

Վիշկուվ (լեհ.՝ Wyszków), քաղաք Լեհաստանի արևելյան մասում՝ Մազովեցյան վոևոդությունում. նույնանուն գավառի (պովյատի) վարչական կենտրոնն է։ Ունի գյուղաքաղաքային գմինայի (շրջանի) կարգավիճակ; Տարածվում է Արևմտյան Բուգ գետի ափին՝ հենց գետահովտում, երկրի մայրաքաղաք Վարշավայից 55 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 20,78 քառակուսի կիլոմետր տարածք։ 2012 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 27 309[3]։ 16-րդ դարում եղել է հոգևոր քաղաք[4][5]։

Պատմական փաստաթղթերում Վիշկուվն առաջին անգամ հիշատակվել է 1203 թվականին, որպես գյուղ։ 1502 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1528 թվականին Բուգ գետի վրա կառուցվել է կամուրջ, որը մեծապես նպաստել է քաղաքի արագ զարգացմանն ու բարգավաճմանը։

Հյուսիսային պատերազմի ժամանակ (1655-1660 թվականներին) Վիշկուվն ավերվել է։ 1870 թվականին զրկվել է քաղաքի կարգավիճակից, 1919 թվականին վերստացել այն։

1897 թվականին շարք է մտել երկաթուղային կամուրջը, որի շնորհիվ զարկ է տրվել արդյունաբերության զարգացմանը։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը քաղաքում եղել է շուրջ 9 հազար անդամներից բաղկացած հրեական մեծ համայնք, որն ամբողջովին ոչնչացվել է։ 1997 թվականի սեպտեմբերի 14-ին Վիշկուվում բացվել է Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Միջազգային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշկուվը գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

Քաղաքը Երկիրը Երբվանից
 Էյշիշկի Լիտվա 2006[6]
 Կոհտլա-Յարվե Էստոնիա 2006[6][7]
 Վիշգորոդ Ուկրաինա 2006[6]
 Վիննիցա Ուկրաինա 2013[6][8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Wyszkow;3999106.html
  2. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071422635054-0966470?var-id=1639616&format=jsonapi
  3. Ludność. Stan i struktura w przekroju terytorialnym (Stan w dniu 31 XII 2012 r.)|url=http://stat.gov.pl/cps/rde/xbcr/gus/LU_ludnosc_stan_struktura_31_12_2012.pdf%7Cczasopismo=%7Cwydawca=Główny(չաշխատող հղում) Urząd Statystyczny|miejsce=Warszawa|data=2013-06-05|issn=2083-3342}}
  4. Polska XVI wieku, t. V Mazowsze, Warszawa 1895, s. 38.
  5. Corona Regni Poloniae. Mapa w skali 1:250 000, Instytut Historii im. Tadeusza Manteuffla Polskiej Akademii Nauk i Pracownia Geoinformacji Historycznej Katolickiego Uniwersytetu Lubelskiego
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Współpraca zagraniczna Gminy Wyszków». Tubawyszkowa.pl. 2012 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Urząd Miejski w Wyszkowie. 2011 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «WYSZKÓW ZACIEŚNIA WSPÓŁPRACĘ Z WINNICĄ ZAPRZYJAŹNIONYM MIASTEM NA UKRAINIE». Kurier W. 2013 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշկուվ» հոդվածին։