Պատմական փաստաթղթերում Վիշկուվն առաջին անգամ հիշատակվել է 1203 թվականին, որպես գյուղ։ 1502 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1528 թվականին Բուգ գետի վրա կառուցվել է կամուրջ, որը մեծապես նպաստել է քաղաքի արագ զարգացմանն ու բարգավաճմանը։
1897 թվականին շարք է մտել երկաթուղային կամուրջը, որի շնորհիվ զարկ է տրվել արդյունաբերության զարգացմանը։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը քաղաքում եղել է շուրջ 9 հազար անդամներից բաղկացած հրեական մեծ համայնք, որն ամբողջովին ոչնչացվել է։ 1997 թվականի սեպտեմբերի 14-ին Վիշկուվում բացվել է Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
↑Polska XVI wieku, t. V Mazowsze, Warszawa 1895, s. 38.
↑Corona Regni Poloniae. Mapa w skali 1:250 000, Instytut Historii im. Tadeusza Manteuffla Polskiej Akademii Nauk i Pracownia Geoinformacji Historycznej Katolickiego Uniwersytetu Lubelskiego
↑«Արխիվացված պատճենը». Urząd Miejski w Wyszkowie. 2011 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)