Վիյա Արտմանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիյա Արտմանե
լատիշ․՝ Vija Artmane
Ծնվել էօգոստոսի 21, 1929(1929-08-21) կամ հուլիսի 21, 1929(1929-07-21)[1]
ԾննդավայրKaive, Tukums County, Լատվիա
Մահացել էհոկտեմբերի 11, 2008(2008-10-11)[2][3] (79 տարեկան)
Մահվան վայրՍտրենչի, Լատվիա
ԳերեզմանՊոկրովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Արթուր Դիմիտերս
Երեխա(ներ)Kaspars Dimiters? և Քրիստիանա Դիմիտերե
Պարգևներ և մրցանակներ

Վիյա Արտմանե (իսկական անունը՝ Ալիդա Ֆրիցևնա, (օգոստոսի 21, 1929(1929-08-21) կամ հուլիսի 21, 1929(1929-07-21)[1], Kaive, Tukums County, Լատվիա - հոկտեմբերի 11, 2008(2008-10-11)[2][3], Ստրենչի, Լատվիա), լատիշ դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1969

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիյա Արտմանեն ծնվել է 1929 թվականին։ 1949 թվականին ավարտել է Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնին կից ստուդիան (Ռիգա)։ Նկարահանվել է կինոյում։ Ռեժիսոր Պավել Արմանդի «Կարապանման ամպերի ետևից» կինոնկարը (1957) դերասանուհուն ճանապարհ հարթեց դեպի կինոաշխարհ։ Միխայիլ Երշովի «Հարազատ արյուն» կինոնկարում (1963) Արտմանեն կարողացավ ոչ միայն ճշտորեն հաղորդել մարմնավորած հերոսուհու՝ Սոնյայի արտաքին գծերը, այլև մեծ վարպետությամբ բնորոշեց նրա բնավորությունը, ի հայտ բերեց կերպարը ամբողջացնող և հոգեբանությունը բացահայտող ապշեցուցիչ կարողություն։ Այդ դերակատարման համար Վիյա Արտմանեն ճանաչվեց 1966 թվականի լավագույն դերասանուհին։ Լեոնիդ Լեյմանիսի «Էդգար և Քրիստինա» կինոնկարը (1966) պատմում է ձիապան Էդգարի և ուժեղ ու հաստատուն բնավորության տեր աղախին Քրիստինայի ամեն խոչընդոտ հաղթահարող սիրո մասին։ Լավագույն կինոդերակատարումներն են՝ Դացե («Կարապաերամ ամպերից այն կողմ», 1957), Սոնյա («Հարազատ արյուն», 1964), Նա («Ոչ ոք չէր ուզում մեռնել», 1966), Քրիստինա («Էդգար և Քրիստինա», 1967), Շերստոբիտովի «Անդրոմեդայի միգամածությունը» (1967), Վիկտոր Գեորգիևի «Հոգով ուժեղները» (1967) և այլ կինոնկարներում նկարահանվելուց հետո դերասանուհին հանդես եկավ Վոլդեմար Պուցեի «Հողաչափների ժամանակները» կինոնկարում (1970), որը պատմում էր 19-րդ դարավերջի լատիշ գյուղացու կյանքը։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Վիյա Արտմանեն նկարահանվել է նաև ռեժիսորներ Օլգերտ Դունկերսի «Թիթեռնիկի պարը» (1972), Իմանտ Կրենբերգի «Եղևնին աշորայի մեջ» (1973), Էրիկ Լացիսի «Ընծա միայնակ կնոջը» (1974) և այլ կինոժապավեններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիյա Արտմանե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 149