Jump to content

Վիկտոր Բուլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Բուլատով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1972(1972-01-22) (52 տարեկան)
Ծննդավայր Չելյաբինսկ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Վիկտոր Գենադևիչ Բուլատով (ռուս.՝ Булатов, Виктор Геннадьевич, հունվարի 22, 1972(1972-01-22), Չելյաբինսկ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, կարիերայի ավարտից հետո՝ մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ Չելյաբինսկի մանկական թիմում՝ «Վասխոդ» սպորտային ակումբում, առաջին մարզիչն եղել է Վ․ Ն․ Պերմյանկովը։ Կալինինգրադում մեկ մրցաշրջան խաղալուց հետո տեղափոխվել է Մոսկովայի սպորտային ինտերնատ։ 1988 թվականին ՌԽՖՍՀ-ի հավաքականի կազմում դարձել է Նիժնի Նովգորոդում անցկացվող ԽՍՀՄ-ի ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն։ 1990 թվականին խաղացել է Աստրախանի «Վոլգարադ»-ում։

1992-93 մրցաշրջանում մինի-ֆուտբոլ է խաղացել Չելյաբինսկի «Ֆենիքս»-ի կազմում, և ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

1993 թվականին «Վոլգոր» ֆուտբոլային ակումբի մարզչի՝ Վլադիմիր Յուլիգինի հետ տեղափոխվել է Բուլղարիայի «Դիմիտրոգրադ» ակումբ։ 1994 թվականին իր պրոֆեսիոնալ նորամուտն է նշելՌուսաստանի Պրեմիեր Լիգայի Ստավրապոլի «Դինամո»-ի կազմում։ 1995-1997 թվականներին խաղացել է Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի կազմում։ 1998 թվականին դարձել է «Տորպեդո»-ի լավագույն ռմբարկու։ Դրանից հետո նրան հրավիրել են Մոսկովայի «Սպարտակ», որի կազմում նա դարձել է երկրի եռակի չեմպիոն։

2007 թվականին խաղացել է Ղազախստանի «Աստանա» ակումբում[1]։ 2008 թվականին խաղում էր Ռուսաստանի առաջին լիգայի «ՍԿԱ-Էներգիա»-ում (Խաբարովսկ)՝ կատարելով նաև մարզչի պարտականությունները։ 2008 թվականի հունիսի վերջում որոշել է վերջացնել ֆուտբոլիստի կարիերան և հեռացել է «ՍԿԱ-Էներգիա» ակումբից։ 2009 թվականի հունվարին սկսել է սովորել ՄԲԴ-ում (Մարզիչների բարձրագույն դպրոց)։

2009 թվականի հունիսի 4-ին հայտավորվել է որպես Մոսկվայի «Տորպեդո» ակումբի միջին գծի խաղացող, որը հանդես է եկել Ռուսաստանի սիրողական ֆուտբոլային ակումբների առաջնությունում։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի կեսերին հայտարարվել է, որ Բուլատովը մտել է Նովոռոսիյսկի «Չերնոմորեց» մարզչական շտաբ[2]։

2009 թվականի նոյեմբերի 11-ին գլխավոր մարզիչ է նշանակվել Սմոլենսկի «Դենեպր»-ում երկրորդ դիվիզիոնից («Կենտրոն» գոտի)։ Այդ պաշտոնում փոխարինել է Արմեն Ադամյանին[3]։ 2012 թվականի հունիսի 5-ին Բուլատովը լքել է «Դենեպր»-ը՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու դիմում գրելով։ Դիմումի պատճառն է դարձել ղեկավարության՝ հատկապես Լև Պլատոնովի հետ ունեցած տարաձայնությունները[4]։ Նրա ղեկավարության ժամանակ՝ 2011-12 մրցաշրջանում, «Դենեպր»-ը գրավել է Ռուսաստանի առաջնությունում իր պատմության մեջ ամենաբարձր դիրքը (չորրորդ տեղ)։ Սմոլենսկի «Դենեպր»-ից ազատվելուց հետո դարձել է «Խիմկի»-ի գլխավոր մարզչի օգնական[5]։

2012 թվականի հոկտեմբերի 2-ին Բուլատովը դարձել է Պենզայի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ[6]։

2014 թվականից Տուլայի երիտասարդական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչն է[7]։ 2015 թվականի հուլիսի 15-ին նշանակվել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ՝ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Դմիտրի Անատոլիևիչի փոխարեն[8]։ 2016 թվականի փետրվարին հեռացվել է պաշտոնից[9], թեև Տուլայի խաղացողները այդ ժամանակ երրորդ տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում[10]։

2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը գլխավորել է Մոսկովայի «Տորպեդո» ակումբը[11][12] («Կենտրոն» գոտի ՊՖԼ առաջնություն)։ 2018 թվականի հունվարից մինչև ապրիլ մարզել է Պեսչանոկոպսկոյեի «Չայկա» ֆուտբոլային ակումբը[13] («Հարավ» գոտի ՊՖԼ)։

2018 թվականի մայիսին դարձել է Մոսկվայի «Սպարտակ-2»-ի գլխավոր մարզիչ[14]։ 2020 թվականի հունվարի 11-ին Լեոնիդ Ֆեդունը[15] նրան պաշտոնանկ է արել․ վերջինս որոշել է «Սպարտակ-2»-ի գլխավոր մաիզիչ նշանակել Ռոման Պիլիչուկին, սակայն պաշտոնանկության մասին լուրը իմացել է ակումբի գլխավոր տնօրենից՝ Թոմաս Ցորնից, քանի որ Ֆեդունը Մոսկվայում չի եղել։ Բուլատովի խոսքով՝ նա չէր սպասում իրադարձությաունների այդպիսի զարգացման[16]։ «Սպարտակ-2»-ի հետ Բուլատովը անհաջողության է մատնվել 63 խաղում՝ ունենալուվ ընդամենը 18 հաղթանակ (28,6% հաղթանակ), ակումբի պատմությամ մեջ դա վատագույն արդյունքն էր․ հեռացման պահին ակումբը գտնվում էր Ֆուտբոլի ազգային լիգայից դուրս մնալու եզրին[17]։ Ինքը՝ Բուլատովը, բացատրում էր, որ «Սպարտակ-2»-ը ամենաերիտասարդ ակումբն է լիգայում և նրա խաղացողների միջին տարիքը 19,6 է՝ կազմի հաճախակի փոփոխությամբ[18]։

2020 թվականի փետրվարի 5-ին նշանակված է եղել Սմոլենսկի «Կրասնի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, որը 2019 թվականին հաղթել է ֆուտբոլի «Կենտրոն» ֆեդերացիայի երրորդ դիվիզիոնում, իսկ 2020 թվականի ամռանը խաղում էր ՊՖԼ-ում[19][20]։ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին հեռացել է «Կրասնի»-ից․ հեռանալու պատճառը կուտակված պարտքերը և Սմոլենսկի պաշտոնյաների կողմից հաճախակի հակազդեցություներն էին[21]։

Բուլատովը «Նոա Յուրմալա» ակումբը «Նոա» հոլդինգի նոր սեփականատերերի հրավերով պատրաստում էր 2021 մրցաշրջանին, սակայն երբ վերջիններս դուրս են եկել նախագծից, Բուլատովը հեռացել է ակումբից[22]։ 2021 թվականի մայիսի 3-ին ղեկավարել է Ձերժինսկի «Խիմիկ» ֆուտբոլային ակումբը[23]։ 2021 թվականի նոյեմբերի 8-ին լքել է «Խիմիկ»-ը, որպիսի շարունակի կարիերան այլ ակումբում[24]։ 2021 թվականի նոյեմբերի 10-ին ղեկավարել է Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը՝ կնքելով պայմանագիր մինչև 2021-22 մրցաշրջանի ավարտ[25]։ 2022 թվականի մարտին ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացրել լքել ակումբը[26]։

2022 թվականի հուլիսի 14-ից «Չելյաբիսկ»-ի գլխավոր մազիչն է[27]։ 2023 թվականի հունիսի 14-ին ղեկավարում է Կիրովի «Դինամո»-ն[28]։

Խաղային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գլխավոր մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Գ Հ%
Նիկա (Մոսկվա) 2009 ապրիլի 22 2009 հուլիսի 7 17 1 5 11 12 36 −24 &05,88
Դնեպր (Սմոլենսկ) 2009 նոյեմբերի 11 2012 հունիսի 5 80 37 20 23 117 85 +32 46,25
Զենիթ (Պենզա) 2012 հոգտեմբերի 2 2014 հուլիսի 15 47 15 19 13 44 42 +2 31,91
Արսենալ-եր․ (Տուլա) 2014 հունիսի 7 2015 հուլիսի 14 30 14 8 8 49 37 +12 46,67
Արսենալ (Տուլա) 2015 փետրվարի 23 2016 հունիսի 15 25 14 4 7 39 30 +9 56,00
Տորպեդո (Մոսկվա) 2016 մայիսի 5 2017 մայիսի 31 28 13 10 5 42 23 +19 46,43
Չայկա (Պեսչանոկոպսկոյե) 2018 հունվարի 1 2018 ապրիլի 5 5 2 1 2 10 8 +2 40,00
Սպարտակ-2 (Մոսկվա) 2018 հունիսի 1 2020 հունվարի 10 63 18 17 28 82 90 −8 28,57
Կրասնի 2020 փետրվարի 5 2020 դեկտեմբերի 3 16 6 4 6 21 17 +4 37,50
Խիմիկ (Ձերժինսկ) 2021 մայիսի 3 2021 նոյեմբերի 8 19 4 6 9 15 34 −19 21,05
Նոա 2021 նոյեմբերի 10 2022 մարտի 21 10 2 3 5 8 11 −3 20,00
Ընդամենը 340 126 97 117 439 413 +26 037,06

Ակումբային

Սպարտակ (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության հաղթող (3)՝ 1999, 2000, 2001

Տերեկ

  • Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի գավաթակիր՝ 2003/04

Անհատական

  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 33 լավագույն խաղացողների ցանկում է (3)՝ № 1 (2000), № 2 (1997, 1999)
  • Առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է նվաճել Ռուսաստանի բոլոր պրոֆեսիոնալ լիգաների և Երկրի գավաթի ոսկե մեդալները, նաև միակ խաղացողն է Ռուսաստանում, որը մեծ ֆուտբոլից տեղափոխվել է մինի ֆուտբոլ ապա վերադարձել է հետ[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Булатов переходит в «Астану» Արխիվացված 2007-09-30 Wayback Machine // Goal.com, 14 июля 2007
  2. «Новость за 14 июля 2009 г.». torpedo.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին.
  3. Булатов возглавил смоленский «Днепр»(չաշխատող հղում)
  4. «Виктор Булатов ушёл в отставку с поста главного тренера смоленского «Днепра»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  5. «Экс-спартаковец Булатов вошёл в тренерский штаб клуба «Химки»». www.championat.com. 2012 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. «Булатов стал главным тренером пензенского «Зенита»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Булатов будет тренировать молодёжный состав тульского «Арсенала»». www.euro-football.ru. 2014 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. «Булатов представлен в качестве нового главного тренера тульского «Арсенала»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  9. «ПФК «Арсенал» информирует». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  10. ««Арсенал» отстранил Булатова и пригласил Павлова». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  11. «Виктор Булатов — главный тренер «Торпедо»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  12. «Игорь Колыванов — главный тренер «Торпедо»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  13. «Виктор Булатов отправлен в отставку с поста главного тренера ФК «Чайка»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  14. «Федун назвал нового главного тренера «Спартака-2»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  15. «Роман Пилипчук — главный тренер «Спартака-2»». spartak.com. «Спартак». 2020 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  16. «Булатов рассказал, как ушёл из «Спартака-2»». www.sport-express.ru. «Спорт-Экспресс». 2019 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  17. «Пилипчуку надо вытаскивать «Спартак-2» из подвала ФНЛ. Раньше работать главным получалось не очень». matchtv.ru. «Матч ТВ». 2019 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  18. «Экс-главный тренер «Спартака-2» дал первое интервью после отставки». www.sport-express.ru. «Спорт-Экспресс». 2019 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  19. «2020 год богат на события. Наш клуб ждут глобальные изменения». vk.com. «Красный-СГАФКСТ». 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  20. «Уволенный из «Спартака-2» Булатов возглавил новичка ПФЛ». news.sportbox.ru. «Sportbox.ru». 2020 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  21. «Виктор Булатов ушёл из смоленского клуба «Красный»». www.rabochy-put.ru. «Рабочий путь». 2020 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Экс-тренер «Спартака-2» Булатов покинул «Ноа Юрмалу». Новые хозяева латвийского клуба вышли из проекта». sport24.ru. 2021 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  23. «Булатов возглавит дзержинский «Химик»». sport24.ru. «Sport24.ru». 2021 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  24. «Виктор Булатов уходит из «Химика»». Футбольный клуб «Химик» Дзержинск. 2021 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  25. «Экс-игрок «Спартака» и «Торпедо» Булатов возглавил армянский клуб». news.sportbox.ru. 2021 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  26. «Виктор Булатов рассказал, почему покинул армянский «Ноа»». metaratings.ru. 2022 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  27. «Виктор Булатов — новый главный тренер «Челябинска»». Футбольный клуб «Челябинск». 2022 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  28. «Виктор Булатов - главный тренер ФК «Динамо Киров»». vk.com (ռուսերեն). ФК «Динамо» (Киров). 2023 թ․ հունիսի 14.
  29. Владимир Яковлев (2008 թ․ նոյեմբերի 22). «Как дела, Виктор Булатов?». Sportbox. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]