Վիլհելմ Հոլցբաուեր
Արտաքին տեսք
Վիլհելմ Հոլցբաուեր գերմ.՝ Wilhelm Holzbauer | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Զալցբուրգ, Ավստրիա |
Մահացել է | հունիսի 15, 2019[4][3][5][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[6] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Arbeitsgruppe 4? |
Wilhelm Holzbauer Վիքիպահեստում |
Վիլհեմ Հոլցբաուեր (գերմ.՝ Wilhelm Holzbauer, սեպտեմբերի 3, 1930[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա - հունիսի 15, 2019[4][3][5][…], Վիեննա, Ավստրիա[6]), ավստրիացի ժամանակակից ճարտարապետ, ում բնորոշում են որպես ,,պրագմատիկ մոդեռնիստ,,։ Նա 1950-1953 թվականներին եղել է ավստրիացի անվանի ճարտարապետ Կլեմենս Հոլցմայստերի ուսանողը Վիեննայի տեխնոլոգիայի համալսարանում։ 1956-1957 թթ., ընդգրկվելով մտավոր հարստության փոխանակման ու փոխզարգացման ամերիկյան հանրահայտ Ֆուլբրայթի ծրագրում, ուսանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում։ 1977-ից 1998 թվականներին Վիլհելմ Հոլցբաուերը դասախոսել է Վիեննայի կիրառական արվեստների համալսարանում, արժանացել պրոֆեսորի պատվավոր կոչման[7]։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1952 «Ֆյուգեր» ոսկե մեդալ
- 1954 Թեոդոր Կյորների անվան մրցանակ
- 1959 Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի մրցանակ
- 1967 Կապֆենբերգ քաղաքի մշակութային մրցանակ
- 1972 Վիեննա քաղաքի՝ ճարտարապետության համար մրցանակ
- 1978 ոսկե մեդալ՝ Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար
- 1983 Ռ. ս. Ռեյնոլդսի հուշամրցանակ
- 1986 Զալցբուրգ երկրամասի՝ ճարտարապետության համար մրցանակ
- 1986 Զալցբուրգի պատվո մատանի
- 1986 ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ
- 1991 Վիեննա քաղաքի Պատվո ոսկե մեդալ
- 1996 Ոսկե մեծ մեդալ՝ Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար[8]
- 1997: Deutscher Architekten BDA պատվավոր անդամ
- 2000 Ավստրիայի Հանրապետության մեծ մրցանակ ճարտարապետության բնագավառում
- 2005 Զալցբուրգ երկրամասի ոսկե մեդալ
- 2008 Ֆորալբերգ երկրամասի՝ Մեծ վաստակի համար մեդալ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Holzbauer, Wilhelm: Bauten und Projekte 1953-85, 1985
- Holzbauer, Wilhelm: Bauten und Projekte 1985-90, 1990
- Achleitner, Friedrich, Holzbauer, Wilhelm: Buildings and Projects - Bauten und Projekte. Stuttgart 1995
- Holzbauer, Wilhelm: Arbeiten aus den letzten 5 Jahren des vergangenen Jahrtausends. Ausstellungskatalog, Universität für angewandte Kunst. Wien 2000
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Liesbeth Waechter-Bohm: Wilhelm Holzbauer: 50 Years of Architecture, Springer Verlag, 2006
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բրենգենցի լանդհաուսը (1975-81)
-
Վիեննայի «Անդրոմեդա աշտարակ»-ը (1996-98)
-
«Գազոմետր» անվանված շենքը, Վիեննա (1999-2001)
-
Լինցի կենտրոնական կայարանը (2001-05)
-
,,Tech Gate աշտարակ,,-ը, Վիեննա (2003-05)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Architekt Wilhelm Holzbauer gestorben — 2019.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 https://salzburg.orf.at/stories/3000639/
- ↑ Österreich-Lexikon, retrieved 18 February 2013 (գերմ.)
- ↑ *Aufstellung aller durch den Bundespräsidenten verliehenen Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich ab 1952 (PDF-Datei; 6,59 MB)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Հոլցբաուեր» հոդվածին։ |
|