Վիլհելմ Հոլցբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Հոլցբաուեր
գերմ.՝ Wilhelm Holzbauer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1930(1930-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրԶալցբուրգ, Ավստրիա
Մահացել էհունիսի 15, 2019(2019-06-15)[4][3][5][…] (88 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[6]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունArbeitsgruppe 4?
 Wilhelm Holzbauer Վիքիպահեստում

Վիլհեմ Հոլցբաուեր (գերմ.՝ Wilhelm Holzbauer, սեպտեմբերի 3, 1930(1930-09-03)[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա - հունիսի 15, 2019(2019-06-15)[4][3][5][…], Վիեննա, Ավստրիա[6]), ավստրիացի ժամանակակից ճարտարապետ, ում բնորոշում են որպես ,,պրագմատիկ մոդեռնիստ,,։ Նա 1950-1953 թվականներին եղել է ավստրիացի անվանի ճարտարապետ Կլեմենս Հոլցմայստերի ուսանողը Վիեննայի տեխնոլոգիայի համալսարանում։ 1956-1957 թթ., ընդգրկվելով մտավոր հարստության փոխանակման ու փոխզարգացման ամերիկյան հանրահայտ Ֆուլբրայթի ծրագրում, ուսանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում։ 1977-ից 1998 թվականներին Վիլհելմ Հոլցբաուերը դասախոսել է Վիեննայի կիրառական արվեստների համալսարանում, արժանացել պրոֆեսորի պատվավոր կոչման[7]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 «Ֆյուգեր» ոսկե մեդալ
  • 1954 Թեոդոր Կյորների անվան մրցանակ
  • 1959 Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի մրցանակ
  • 1967 Կապֆենբերգ քաղաքի մշակութային մրցանակ
  • 1972 Վիեննա քաղաքի՝ ճարտարապետության համար մրցանակ
  • 1978 ոսկե մեդալ՝ Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար
  • 1983 Ռ. ս. Ռեյնոլդսի հուշամրցանակ
  • 1986 Զալցբուրգ երկրամասի՝ ճարտարապետության համար մրցանակ
  • 1986 Զալցբուրգի պատվո մատանի
  • 1986 ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ
  • 1991 Վիեննա քաղաքի Պատվո ոսկե մեդալ
  • 1996 Ոսկե մեծ մեդալ՝ Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար[8]
  • 1997: Deutscher Architekten BDA պատվավոր անդամ
  • 2000 Ավստրիայի Հանրապետության մեծ մրցանակ ճարտարապետության բնագավառում
  • 2005 Զալցբուրգ երկրամասի ոսկե մեդալ
  • 2008 Ֆորալբերգ երկրամասի՝ Մեծ վաստակի համար մեդալ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Holzbauer, Wilhelm: Bauten und Projekte 1953-85, 1985
  • Holzbauer, Wilhelm: Bauten und Projekte 1985-90, 1990
  • Achleitner, Friedrich, Holzbauer, Wilhelm: Buildings and Projects - Bauten und Projekte. Stuttgart 1995
  • Holzbauer, Wilhelm: Arbeiten aus den letzten 5 Jahren des vergangenen Jahrtausends. Ausstellungskatalog, Universität für angewandte Kunst. Wien 2000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liesbeth Waechter-Bohm: Wilhelm Holzbauer: 50 Years of Architecture, Springer Verlag, 2006

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 StructuraeRatingen: 1998.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Architekt Wilhelm Holzbauer gestorben — 2019.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 https://salzburg.orf.at/stories/3000639/
  7. Österreich-Lexikon, retrieved 18 February 2013 (գերմ.)
  8. *Aufstellung aller durch den Bundespräsidenten verliehenen Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich ab 1952 (PDF-Datei; 6,59 MB)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Հոլցբաուեր» հոդվածին։