Վիլհելմ Կնորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Կնորին
լատիշ․՝ Vilhelms (Vilis) Knoriņš
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1890(1890-08-29)[1]
ԾննդավայրԼիգատնե, Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29, 1938(1938-07-29)[2][1] (47 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ կամ Կոմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Լեհաստանի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե
ԵրեխաներYury Knorin? և Maya Knorina?
 Vilhielm Knoryn Վիքիպահեստում

Վիլհելմ Գեորգիևիչ Կնորին (ռուս.՝ Вильгельм Георгиевич Кнорин, լատիշ․՝ Vilhelms "Vilis" Knoriņš, օգոստոսի 29, 1890(1890-08-29)[1], Լիգատնե, Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938(1938-07-29)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ և Կոմունարկայի կրակահրապարակ), լատվիացի բոլշևիկ հեղափոխական և խորհրդային քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր (1935), ԽՄԿԿ անդամ (1910)։ Սպանվել է խորհրդային բռնաճնշումների ժամանակահատվածում։

1905 թվականից մասնակցել է հեղափոխական շարժմանը, թղթակցել թերթերին, Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո մասնակցել բանվորների և զինվորների դեպուտատների Մինսկի սովետի կազմակերպմանը և Արևմտյան ճակատում բոլշևիկյան կազմակերպությունների ստեղծմանը։ 1917 թվականին եղել է Մինսկի սովետի քարտուղար, «Զվեզդա» («3вездa»), «Մոլոտ» («Mojiot») բոլշևիկյան թերթերի խմբկոլների անդամ, 1918-1922 թվականներին ղեկավար կուսակցական և սովետական աշխատանքներ է կատարել Սմոլենսկում, Մինսկում, Վիլնյուսում։ 1922-1925 թվականներին աշխատել է ՀամԿ(բ)կ ԿԿ բաժնի վարիչ, 1927-1928 թվականներին՝ Բելառուսիայի Կ(բ)կ ԿԿ քարտուղար։ Եղել է Կոմինտերնի V-VII կոնգրեսների պատգամավոր, ընտրվել Կոմինտերնի ԳԿ անդամության թեկնածու։ 1928-1935 թվականներին աշխատել է Կոմինտերնի ԳԿ-ում։ 1932 թվականից՝ Կարմիր պրոֆեսուրայի պատմակուսակցական ինստիտուտի տնօրեն։ Եղել է «Պրավդա» թերթի, «Բոլշևիկ» ամսագրի խմբկոլների անդամ։ 1935 թվականից ՀամԿ(բ)կ ԿԿ ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ։ Կուսակցության VIII-XVII համագումարների պատգամավոր է, XV-XVII համագումարներում ընտրվել է ՀամԿ (բ)կ ԿԿ անդամ։ Կուսպատմության և գրական-քննադատական մի շարք աշխատությունների և հոդվածների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Кнорин Вильгельм Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 496